Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Nouvelles d’Arménie ամսագրին, խոսել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրների մասին:
Պատասխանելով օրեր առաջ Vivement Dimanche հեռուստահաղորդման ժամանակ Ցեղասպանություն եզրույթը մեկ այլ բառով փոխարինելու վերաբերյալ իր ասած խոսքերի առնչությամբ Nouvelles d’Arménie ամսագրի հարցին` Շառլ Ազնավուրն ասել է.
«Արդեն սկսել եմ ձանձրանալ: Այդպես հաջողության չենք կարողանալու, երբեք չենք կարողանալու հասնել: Մեր թշնամիներն իրենց փրկելու համար սպասում են այն մարդկանց մահվանը, ովքեր դեռևս իրենց հիշողություններում կրում են դա։ Ո՞ր երկիրն է իրեն զոհաբերելով պաշտպանում մեզ։ Ոչ մի։ Ֆրանսիան ինչ ճանաչելու էր, ճանաչել է, ավելի առաջ չի գնում։ Ոչ մի երկիր մեզ չի աջակցելու։ Երբեք:
Բացի այդ, այսօր հեղափոխություն անող արաբների երազանքը քեմալիստական մոդելին համապատասխան կառավարություն ունենալն է։ Իսկ դա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, ովքեր շարունակում են հարստանալ։ Նրանք նույնիսկ անդամակցում են G20–ին։ Հիմա արդեն Եվրամիությանն անդամակցելու խնդիր էլ չունեն։ Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ու՞մ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞։ Հազարավոր դժբախտ մարդիկ տարածվելու են աշխարհով մեկ։ Եվ մենք հիմա թուրքերի դեմ ենք դուրս եկել և կենտրոնանում ենք Ցեղասպանություն եզրույթի վրա՞»:
Հարցազրույցի ընթացքում Ազնավուրը դիմել է թուրքերին և կոչ արել նրանց, որ եթե չեն ցանկանում են 1915թ. իրադարձություններին տալ Ցեղասպանություն որակումը, ապա գոնե թող ընդունեն, որ տեղի են ունեցել հայկական ջարդեր:
«Հիմա հարց եմ ուղղում թուրքերին՝ եթե դա Ցեղասպանություն չէ, մի ողջ ժողովրդի ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։ Ողջ այս ընթացքում ի՞նչ անվանում եք տվել այդ երևույթին։ Ինչպե՞ս է այդ իրավիճակն անձամբ բնութագրել Աթաթուրքը։ Իմ ուզածը հետևյալն է՝ նախքան Ցեղասպանության եզրույթը շրջանառության մեջ դրվելն ինչպե՞ս են որակել այդ իրադարձությունը՝ կոտորա՞ծ, հայերի կոտորա՞ծ։ Եթե չեք ցանկանում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, գոնե ընդունեք՝ դա կոտորած է։ Իսկ եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,– ասել է Շառլ Ազնավուրը:
Ընդգծելով, որ Հայաստանն առաջ չի կարող շարժվել՝ կենտրոնանալով Ցեղասպանություն եզրույթի վրա աշխարհահռչակ շանսոնյեն ասել է. «Հայաստանը լուրջ վտանգի տակ է և բոլորը կենտրոնացած են Ցեղասպանություն եզրույթի վրա։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում Հայաստանը տանել առաջ։ Այդ տրամաբանությունը մեզ ո՞ւր է հասցնելու։ Որտե՞ղ են ինձ նման տեսակետների համար քննադատողները։ Ի՞նչ են անում Հայաստանին օգնելու համար։ Ե՞րբ են գումար ուղարկում Հայաստանին։ Մի՞թե նրանք են ինձ դասեր տվողները։ Այդ ես պետք է նրանց դասեր տամ։ ԱՄՆ–ում թեմայի առնչությամբ խոսեցի մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում աշխատում են նվազագույնը 300 փաստաբաններ։ Նա էլ էր մյուսների նման մտածում։ Սակայն երբ նրան ներկայացրի իմ տեսակետը, ասաց, որ ես իրավացի եմ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շառլ Ազնավուրը France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ խոսել էր Ցեղասպանություն եզրույթի մասին և ասել հետևյալը.
«Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.