Ինչպես արդեն տեղեկացվել է, սողանքի գոտում անհետ կորած 5 անձանցից առայժմ տեղեկություններ չկան: Հինգից երկուսը եղբայրներ են. Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանը, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը: Արմեն և Մեխակ Սորսումատյանները դեպքից 20 րոպե առաջ խոսել են հարազատների հետ, պատմել, որ եղանակը սարսափելի է, որի պատճառով էլ իրենք ուշ տեղ կհասնեն,տեղեկացրել են, որպեսզի նրանք չանհանգստանան: Դրանից կարճ ժամանակ հետո, հարազատների պամելով, տղաների հետ այլևս կապ հաստատել չի հաջողվել:
Հարազատները եղել են սողանքի վայրում: Նրանք հուսահատված են. «Կատարյալ խառնաշփոթ էր և ոչ մի վերահսկողությոն չկար. չկար որևէ տեխնիկա, փրկարարների ձեռքին միայն բահեր էին, իսկ որոշներն էլ պարաններով կապված փորձում էին իբր մի բան անել, ցույց տալու համար, որ գործ են անում: Նրանք նստած ծխում էին ու զրուցում, հերթափոխում էին իրար, իբր տեսեք` աշխատում ենք: Տավուշի փրկարաները զանգում էին Լոռու փրկարաներին,հարցնում` թե ո՞ւր հասան, ինչ եղան, մյուսները Գեղարքունիքի փրկարաներին, իսկ արդյունքում ոչինչ չէր արվում կորածներին գտնելու համար: Ճիշտ է, ազնվորեն ասած, վտանգավոր էր, համարյա 70 աստիճան շեղում կար, բայց նորմալ տեխնիկա լինելու դեպքում հնարավոր էր արագ լուծել հարցերն ու մարդկային կորուստներ չունենալ»:
Զարմանալի է, որ Արտակարգ իրավիճակների տրամադրած հաղորդագրությունների ճիշտ հակառակ պատկերն են նկարագրում դեպքի վայրում եղած մարդիկ. «Փրկվածներն ու տուժածների հարազատներն էին բահերը վերցրել ու անհուսությանից փորում էին` փորձելով մի բան անել, բայց զուր: Ղեկավարությունն էլ անգործ կանգնած էր ու սուտ լուրեր էր տրամադրում լրատվամիջոցներին»:
Ըստ նրանց` վարչապետի այցը ուղղակի խայտառակ իրավիճակ է արձանագրել. «Վարչապետն եկավ, իբր ինչի՞ համար. ի՞նչ արեց. խոսեց ու գնաց, երկու օր է արդեն, թող մի նորմալ տեխնիկա բերեին, օգնող լրացուցիչ ուժեր բերեին ու հնարավոր է, որ մարդկային կորուստներ չլինեին: Սա այն դեպքն է, որ արագություն է պահանջում: Թե չէ սողանքի տակ մնացած մեքենաների ապահովագրման ու փոխհատուցման մասին են խոսում: Ի դեպ, քիչ չէին նաև խառնաշփոթից օգտվողները, վթարված ավտոմեքենաներից գողության դեպքեր տեսնողներ էլ են եղել»:
Ըստ ականատեսների` փրկվածներն էին, որոնք տեսել էին դեպքի մանրամասները, փորձում էին օգնել, կոնկրետ տեղն էին ցույց տալիս, «թե` ահա այստեղ փորեք, իսկ փրկարարներն ու նրանց ղեկավարներն ասում էին` «100% գարանտիա տվեք, նոր սկսենք, իզուր չաշխատենք»: Սարսափելի վիճակ էր, փրկվածները վստահ էին, որ եթե այդ մարդիկ մեքենաներից չեն հասցրել դուրս գալ, ուրեմն մահացել են, քանի, որ մեքենաները ջարդուջփշուր էին եղել, այնտեղ մարդը ողջ մնացած չի լինի, անհույս է»:
Մենք փորձեցինք մանրամասներ պարզել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որտեղից ստացանք զուտ պաշտոնական պատասխան. «Այժմ սողանքի գոտում աշխատանքները բաժանված են 5 տեղամասերի,ներգրավված է ոչ միայն Լոռու և Տավուշի, այլև հարակից մարզերի փրկարար ծառայության աշխատակիցները: Հենց առաջին իսկ րոպեններից վերահսկվում էր ամեն ինչ, կար համապատասխան տեխնիկա`էսկալատորներ, քարշակներ և այլն, սակայն եղանակային անբարենպաստ վիճակը դժվարեցնում էր փրկարարների գործը: Այժմ բանակցություններ են տարվում ծանր տեխնիկա, օդուժ աշխատանքների մեջ ներրգրավելու համար : Այդ հարցում պետք է օգնեն Պաշտպանության նախարարության ուղղաթիռները, Հարավ-Կովկսյան երկաթուղու և մասնավոր ընկերությունների տրամադրած մյուս տեխնիկան`կռունկներ, քարշակներ: Սողանքը ակտիվ է և ամեն վայրկյան կարող են նոր փլուզումներ լինել,երեկվա դրությամբ անհետ կորած 12 անձանցից 7-ը կապվել են իրենց հարազատների հետ, իսկ մյուս 5-ի մասին նոր տեղեկություններ չկան»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Աննա Ալեքսանյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.