Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է չորս անձանց կողմից ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. ապրիլի 11-ից մինչեւ 2011թ. մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Գ. Պետրոսյանը, անչափահասներ Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն նախնական համաձայնությամբ, զինված մահակով, դանակներով եւ ատրճանակով ավազակային հարձակումներ են գործել Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների տարածքներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում գտնվող բենզալցակայանների եւ մեկ դեղատան աշխատակիցների նկատմամբ, հափշտակել են զգալի չափերի գումարներ:
Ընդհանուր առմամբ բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 9 դրվագ:
Քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ Գ. Պետրոսյանը, Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ, այն է` ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով, ավազակային հարձակում են գործել «ՍՊՍ» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 4 բենզալցակայանների` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան 86, Երեւան քաղաքի Ա. Բաբաջանյան 54, Լենինգրադյան 31/1, Թբիլիսյան 1 հասցեներում գործող բենզալցակայանների, ինչպես նաեւ` Սեբաստիա 37/2 հասցեում գործող «Գուշ», Հասրաթյան 9/2 հասցեում գտնվող «Կամօյլ», Շիրազի 51 հասցեում գտնվող «Տիգրան Գրիգորյան եւ ընկերներ» ՍՊ ընկերությաններին պատկանող բենզալցակայանների եւ Ռուբինյանց 41/1 հասցեում գտնվող «Գոշ գազ» ՍՊ ընկերության գազալցակայանի աշխատակիցների վրա: Նրանք, հափշտակելով դրամ, տարբեր տեսակի ապրանքներ, դիմել են փախուստի:
Բացի այդ, Ա. Մարտիրոսյանը Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն հետ 2011թ. մայիսի 28-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ապօրինի կերպով մուտք են գործել Երեւան քաղաքի Ֆուչիկ փողոցում գործող «Դանաֆարմ» ՍՊ ընկերության դեղատուն, ձայնագազային թմբուկավոր ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել դեղատան աշխատակցի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` կարճատեւ քայքայումով, ապա դրամարկղից գումար հափշտակելով` դիմել փախուստի:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Մ.-ին, Ս. Գ.-ին եւ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, իսկ Ս. Ս-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.