Սկսած 1979թ-ից` սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զբոսաշրջության միջազգային օր: Սակայն Հայաստանում այն առաջին անգամ է նշվում: Ստացվում է` այս հարցում ևս մենք հետ ենք քաղաքակրթությունից. Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ մեր համաքաղաքացիներն ու նույնիսկ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները չգիտեին այդ մասին:Երբ մի քանի պատահական զբոսաշրջիկներից փորձեցինք ճշտել, թե որքանով է Հայաստանը գրավիչ, ի՞նչն է իրենց դուր գալիս, ի՞նչը վանում, ստացանք իրարարամերժ պատասխաններ:
«Հայկական Վարկածի» հարցին, թե ինչու՞ եք ընտրել հենց Հայաստանը հանգիստն անցկացնելու համար, Ուկրաինայից ժամանած 36-ամյա Օլգա Զաբոլոտնայան ասաց, որ շատ հայ հարևաններ ունի, նրանք շատ են պատմել Հայաստանի մասին`Արարատի, Տաթևի,Գեղարդի, բայց չէր պատկերացնում, որ այսքան բարի մարդիկ ունեցող երկրում իրեն այսպես «կքամեին» ֆինանսապես. «Շատ թանկ է ամեն ինչ: Կպատկերացնեք, հետ գնալու համար տոմսի գումար եմ խնդրել ընկերներիցս ,բայց լավ ժամանակ անցկացրի, կարևորը` շատ տաք ու արևոտ էր ձեզ մոտ»:
28-ամյա Սուրենը Ֆրանսիայից էր. «Զարգացած պետությունների հետ սպասարկման ոլորտում համեմատության եզրեր չեն կարող լինել,այնտեղ թանկ ա, բայց գոնե գիտես, թե ինչի համար ես վճարում: Մերոնք շատ լավն են, բայց հենց գործը հասնում ա փողին, վերջ…Խանութներում ու սպասարկման այլ կետերի աշխատակիցների կրթական մակարդակը շատ ցածր ա, բարեհամբույր չեն: Փողոցում հանկարծ տեսնեն ճղված ջինսերով կամ պիրսինգով ու տատուով մարդկանց`թեկուզ իրենց հայրենակիցը լինի, վերջ.սկսում ենք փսփսալ, հետևներից խոսել ու դաժե` վիրավորել»:
Մի քանիսը չներկայացան, բայց ասվածը նույնն էր. Հայաստանում հենց մի սփյուռքահայ, կամ զբոսաշրջիկ են տեսնում`սկսած օդանավակայանից, տաքսու վարորդից, վերջացրած հյուրանոցով ու նույնիսկ տեղի հավաքարարով, փորձում են գումար շորթել`չմտածելով, որ իրենց գրպանը գումարով լցնելու մոլուցքը, վատ է ազդում մեր երկրի անվան վրա:
«Հոս, եթե բարեգամ մը չունիս, մնալու տեղ մը չունիս, ապա կքամվիս հոթելներու վրա ձախսելով, սնունդին մասին էլ խոսք չի կա: Աղվորցել է քաղաքը, բայց թանգութուն է, գրպաններնիս մեջ վերդարձին բան չի մնացել: Բա նվերներն ինչ թանգ են,Վերնիսաժում ինչքան ուժ ունին, թանգ կասեն աբրանքն, լավ հարուստ պիտի լինիս, որ սրտիդ ուզածին չափ վայիլիս»,‑ասաց հոլանդահայ Արեգը:
Գրավող ու վանող շատ բաներ կան մեր երկրում, բոլորը չէ, որ կարող են մեզ մոտ հանգստանալ ու երկրորդ անգամ վերադարձի մասին մտածել: Եկան, տեսան, էլ չեն գա, ինչքան էլ Արարատի ու Նոյան տապանի հեքիաթը գրավիչ լինի, ինչքան էլ ճոպանուղին աշխարհում ամենաերկարը լինի: Սրանք կարծիքներ են, որոնց հետ չենք կարող չհամաձայնել: «Հլը մի գնացե´ք, տեսե´ք, թե Վրաստանում ինչ էժան է, եկանք Բաթումիով, հիմա էլ ստեղ ենք, բայց ի՞նչ, երկու տեղ գնացինք, փողերը պրծավ, համեմատելու բան չկա սկի, բա՞ մակարդակն ու հետամնացությունը, էլ չասեմ»,‑դառնացած պատմում էր մոսկվայաբանկ Հունանը:
«Շատ սիրուն ու պատմական տեսանկյունից վերցրած հրաշք երկիր ունեք, բայց չեք կարողանում ձեզ ճիշտ ներկայացնել:Շատերը չգիտեն նույնիսկ իրենց պատմությունը, գներն էլ թանկ են: Լավ հոթելներում բարձր գներ են, այս նույն պայմանները տեսա Ուզբեկստանում, ուղղակի այստեղ մարդիկ ավելի բարեհամբյուր են: Դե դա էլ նրանից է, որ մահմեդական երկիր է: Ձեր մշակութային հուշարձանները շատ սիրուն են, բայց այնտեղ տանող ճանապարհները վատն են, հիացած եմ Տաթևով, Օձունով ու Շաքիով»,‑ասաց Իգոր Իվանովը, որը ամուսնացել էր հայ աղջկա հետ:
Աննա Ալեքսանյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.