Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 26-ին, Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան:
Հովիկ Աբրահամյանը շրջել է Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցել թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրեն, «Յոհաննես Լեփսիուս» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրել է Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը:Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանությունների` հայերի բնաջնջմանն ուղղված գործողությունները եւ իր երկրի կառավարությունից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նվիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը:
Դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում եւ հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը եւ սպանդը: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման: «Յոհաննես Լեփսիուսը միայնակ դուրս եկավ պայքարի հանուն հայ ժողովրդի եւ փորձեց անել հնարավորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների եւ դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը: Ահա թե ինչու այս թանգարանի, ես կասեի Հիշատակի տան նշանակությունը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաեւ Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կյանքը մենք հիրավի դիտում ենք որպես ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով` պատմական արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ է կատարվել բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բարելավել առանց նախապայմանների:
Միջազգային բարձր միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրվել են սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ: «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը եւ հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելեց «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը:
Սեպտեմբերի 27-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.