Սեպտեմբերի 21-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհն ամբողջովին ասֆալտապատ էր, թերևս առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում: Բայց սա կլոր բանտի միակ փոփոխությունը չէր. ըստ խմբագրությունում ստացված ահազանգերի հենց այդ օրվանից սկսել են գործել դեռևս օգոստոս ամսից տեղադրվող բջջային հեռախոսակապը խլացնող սարքերը: Իսկ, այն, որ դրանք պիտի դրվեին Արդարադատության նախարարն ասել էր դեռևս նշանակման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` վկայակոչելով օրենքի տառը:
Բացի այդ, նախարարը նշեց, որ բջջային հեռախոսների մուտքը ՔԿՀ-ներ այլ կերպ արգելել շատ բարդ է, որ դրանք կոռուպցիայի աղբյուր են և այլն:
Մամուլում վերջին օրերին եղած հրապարակումներին արձագանքեց ՔԿՎ հանրային կապերի բաժինը` մեջբերելով դարձյալ օրենքի տառը. «Ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների»:
Հարկ է նշել, սակայն, որ հատկապես ցմահ դատապարտյալների հարազատները դժգոհում են ու ահազանգում, որ երկու անգամ կրճատվել է բանտի տարածքում տեղադրված տաքսաֆոններից օգտվելու քանակը` նախկինում ամսական չորս անգամի փոխարեն, նրանք հարազատներին են զանգահարում երկու անգամ` այն էլ սեփական, այսինքն` հարազատների միջոցների հաշվին. «Լավ կլիներ խլացուցիչների փոխարեն տաքսաֆոններն ավելացնեին, մեր երեխաները այլևս չէին էլ ցանկանա բջջային ունենալ: Կամ այդ մեծ ծախսերի փոխարեն` թող ջեռուցման, ջրի ու կոյուղու հարց լուծեին: Պրոբլեմները «Նուբարաշեն»-ում շատ են: Իսկ մեր երեխեքը, կարելի է ասել, տեղի «բնակիչներ» են` 17,18 տարով նստած են ու դեռ ինչքան պիտի էդ չորս պատերի մեջ լինեն,Աստված գիտի»,- մեզ հետ զրույցում նշեց «Նուբարաշենի» բանտում իրենց պատիժը կրող շուրջ 100 ցմահ դատապարտյալներից մեկի մայրը:
Գերմանական հեղինակավոր ընկերության նախկին փորձագետ նախարարը գնաց այն ճանապարհով, որով տարիներ առաջ գնաց Ղազախստանը`բանտերը «փաթաթելով» բջջային կապը խափանող սարքերով: Մինչդեռ զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք, օրինակ, Բրիտանիան է վերջերս նման որոշում է ընդունել. Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունն առաջիկայում թույլ կտա կալանավայրերում հեռախոսներ տեղադրել: Յուրաքանչյուր բանտախցում հեռախոսի հայտնվելը, գերատեսչության կարծիքով, վերջ կդնի բջջային հեռախոսների վաճառքի սեւ շուկային, որ ծաղկում է կալանավայրերում: Նորամուծության շնորհիվ կալանավորները հատուկ քարտեր կգնեն, սակայն պարտավորված կլինեն տեղեկացնել` ում են զանգահարում: Իսկ բանտի աշխատակիցներն իրավունք ունեն հետևելու խոսակցություններին:
«Մենք ևս նման առաջարկությամբ էինք հանդես եկել: Ի դեպ, նմանօրինակ քայլ կատարվեց բանակային համակարգում: Այսինքն` տալ զանգերի հնարավորություն, սակայն ֆիքսել կոնկրետ հեռախոսահամարներ»,- նշեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նաև ավելացրեց, որ լուծման այլ ուղղիներ ևս առաջարկել են այս խնդրի առնչությամբ. «Ի վերջո, կարելի է տաքսաֆոնների քանակն ավելացնել, դրանք կոնկրետ Նուբարաշենում ութն են: Սակայն բանտի ղեկավարությունն այդ ժամանակ էլ պատճառաբանում է, թե ծանրաբեռնված է աշխատում և բավարար կադրեր չունի, որպեսզի ամեն դատապարտյալի հաճախակի ուղեկցի զանգ կատարելու: Բայց դա հիմնավորում լինել չի կարող: Այսինքն` պիտի կատարվի բարեփոխում, նոր անցում կատարվի ռադիկալ քայլերի: Ի վերջո,պիտի գտնել երևույթը ծնող պատճառը, ոչ թե միանգամից արգելքի ճանապարհով գնալ, կամ հետևանքը վերացնել: Դիտորդական խումբը եղել է տեղում,տեսել իրավիճակը, և անպայման կարձագանքի այս խնդրի հետ կապված»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, արտաքին կապի սահմանափակումները նախաքննության փուլում, կալանավորների պարագայում,այսինքն` մինչև դատավճիռը ընկալելի ու ընդունելի են, սակայն նույնը, ըստ նրա, չի կարելի կիրառել դատապարտյալների, առավել ևս` ցմահ դատապարտյալների նկատմամբ.
«Պարադոքս է ստացվում. հեռախոսից օգտվել թույլատրվում է, բայց բջջայինից` ոչ: Ինձ թվում է` ժամանակակից տեխնիկական զարգացումների ֆոնի վրա օրենքի այս տառն արդեն ժամանակավրեպ է դարձել: Միտում եմ տեսնում. կարծես այս ալիքը ուղղված լինի հենց ցմահ դատապարտյալների դեմ, քանի որ համակարգի տղայական մոտեցումը թույլ չի տալիս առավել հումանիստական փոփոխություններ անել: Կարծես` ասում են`ամեն ինչ ճիշտ ենք արել, ճիշտ ենք դատել, մենք անսխալական ենք: Սա ասում եմ` հաշվի առնելով Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով դատավարությունները: Արդյունքում` ցմահ դատապարտյալի ոչ մի պատժաչափ չի փոխարինվում կոնկրետ տարիներով: Ուրեմն կոնկրետ հանձնարարական կա: Արդյո՞ք 100-ից գոնե մեկի արարքը չի համապատասխանում 15-20 տարվա միջակայքում ընկած պատժաչափին»,-հռետորական հարց է տալիս իրավապաշտպանը` նշելով, որ խլացուցիչների ու հատկապես ցմահ դատապարտյալների արտաքին աշխարհի հետ շփման սահմանափակումների մասին կտեղեկացնեն միջազգային CPJ /Միջազգային բանտային բարեփոխումներ/ կազմակերպությանը:
Զարուհի Մեջլումյան
Հ.Գ. «Նուբարաշեն» ՔԿՀ- ում մի քանի տարի առաջ խլացուցիչ սարքերի փորձնական կիրառման արդյունքում խափանվել էր նաև շրջակա շենքերի բջջային կապը: Բնակիչները բողոքում էին, որ իրենք ևս զրկվել են բջջայինով խոսելու հնարավորությունից:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.