Երևանում այսօր մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» հերթական միջազգային 7-րդ համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն ֆերմերների, գինեգործների կիրառելի «գործիքները» և կրթական ծրագրերն ու մոդելները։ Համաժողովի մասնակիցներին ողջունեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ներկայնացնելով գյուղոլորտում պետության կողմից կատարված աշխատանքները սերմնաբուծության և սերմարտադրության, գյուղական կոոպերացիայի, գյուղտեխնիկայով ապահովվածության, կենսապարարտանյութերով ապահովվածության, ոռոգման և մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության ոլորտներում։
Պետական ծրագրերի շրջանակում գյուղացիներին հասանելի է դարձել ցորենի 2,950 տոննա սերմացու, 2000 տոննա գարնանացան ցորենի սերմացու և 60 տոննա եգիպտացորենի սերմացու, ինչի շնորհիվ հացահատիկի բերքատվությունը հասցվել է 1 հեկտարից 35-40 ցենտների։
Համաշխարհային բանկի հատկացրած 1,3 մլն դոլար միջոցներով Հայաստանի 55 համայքներում իրականացվում է արոտավայրերի բարելավման ծրագիր, որը կխթանի նաև գյուղատնտեսական կոոպերացիան։ Գևորգյանը նշեց, որ դեռևս խնդիրներ կան գյուղտեխնիկայով ապահովման առումով, սակայն գյուղացիներին հասանելի են արդեն Հայաստանում արտադրվող կենսապարարտանյութերը, որոնք կօգտագործվեն հատկապես օրգանական գյուղմթերքի արտադրության ոլորտում։
Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանում բացվել է գինու և պահածոների 61 արտադրություն։ Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի և «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ոռոգման համնակարգերի արդիականացման աշխատանքները։ Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս կա գինեգործական ոլորտի զարգացման մեծ ներուժ, ինչի իրացմանը կնպաստի այս տարի հիմնված Հայկական կոնյակ արտադրողների ասոցիացիան։ Նա գյուղոլորտում մասնավոր և պետական հատվածների համագործակցության լավ օրինակ համարեց այս տարվա մայիսին «Զվարթնոց» օդանավակայանի սառնարանային տնտեսության հիմնման մասին համաձայնության ձեռքբերումը և Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում ընդհանրապես։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև գյուղնախարար Սերգո Կարախետյանը՝ անդրադառնալով Հայաստանում գիկնեգործության պատմությանը, ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին։
Համաժողովի շրջանակում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Արգենտինայի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Խոսե Իգնասիո դե Մենդիգուրեն։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.