Սեպտեմբերի 16-ը օզոնի պահպանության օրն էր: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն արդեն տևական ժամանակ Հայաստանով մեկ արշավ է կազմակերպում` հեծանիվներով ու մայկա-գլխարկներով, թե` եկե´ք պահպանենք օզոնի շերտը: Բնապահպանության նախարարությունը երևի <յուղոտ> գրանտ է կպցրել օզոնի շերտի պահպանության հարցերով զբաղվելու համար:
Այս անգամ հերթը Վայոց ձորինն էր: Չնայած, քանի որ գործի գլուխ հեծանիվ նստած նախարարն է, «արշավի ենթարկվող» մարզի մարզպետներն իրենց պարտքն են համարում նախարարի գալուց առաջ մի լավ քրքրել ինտերնետն ու անգիր անել ոչ միայն օզոնային շերտը քայքայող հալոնների ու ֆրեոնների դասերը, այլև արդեն երևի թե հնարավոր չի լինի գտնել մարզպետ, որ Հայաստանի սահմանարդրությունից էլ լավ սերտած չլինի «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան ու «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը:
Իսկ նախարարը, փոխանակ ուրախանա ու Մուրադից էլ վեր գլուխը տնկի նրանով, թե ի~նչ լավ դաս է կարողանում տալ ու ի~նչ լավ սովորեցրել է բոլորին, դեռ մի բան էլ նեղանում է, երբ ասում ես, թե` «Ձեզանից արդեն լավ են խոսում օզոնի մասին»:: Թե ասա, չլիներ Արամ Հարությունյանը, Սերգեյ Բագրատյանն էլ դարդ ու ցավ չուներ, օզոնի մասով դաս սերտե~ր:
Բայց Արամ Հարությունյանի` օզոնով տարվելը, բացի մարզպետների մտահորիզոնի ընդլայնումից, մի օգուտ էլ տվեց Հայաստանի վարչական միավորների ղեկավարներին: Քանի որ գիտնականները պարզել են, որ ավտոմեքենաներն էլ են աղտոտում շրջակա միջավայրը, բնապահպանության նախարարի հեծանվարշավը ոչ այլ ինչ էր, քան քարոզարշավ` «կե´ցցե հեծանվային տրանսպորտը»: Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանի ղեկավարները որոշել են հետ չմնալ եվրոպական քաղաքներից և մեզ մոտ էլ ներմուծել հեծանիվ վարելու ավանդույթը:
Սեպտեմբերի 16-ի օզոնի օրը Արամ Հարությունյանը նշում էր Ջերմուկ քաղաքում: Մարզպետը դպրոցական տարիքից հեծանիվ չէր նստել, բայց նստեց ու մարզի պատիվը գետնով չտվեց. մի կես ժամ Արամ Հարությունյանն ու Սերգեյ Բագրատյանը հեծանվով օրինակ էին ծառայում, մինչև մյուսներին էլ հեծանիվներ տվեցին ու հեծանվորդները դարձան մոտ 30 հոգի:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եղել էր Լիոն քաղաքում, ու օգտվել քարտային սիստեմով տրամադրվող վարձու հեծանիվից, գնացել իր ուզած տեղը, հեծանիվը թողել և հեռացել: Ոգևորված այդ ամենից, որոշել էր, Ջերմուկում էլ շուտով տարածել հեծանիվը`որպես փոխադրամիջոց:
— Ջերմուկն ինքը փոքր է, ուղիղ, հարթ, հարմար է այդ առումով:
— Պարո´ն քաղաքապետ, բայց Ջերմուկը թանկարժեք հանգստավայր է և սովորաբար այստեղ գալիս են նաև օլիգարխներ, մեծահարուստներ, տղամարդիկ թանկարժեք մեքենաներն են ցուցադրում, կանայք փափկասուն կյանքից չեն հրաժարվում նույնիսկ Ձեր լեռներում: Արդյո՞ք իրատեսական եք համարում այն, որ այդ նույն օլիգարխը իր ախրանային տուն կուղարկի, բրաբուսներն ու բենթլիները կթողնի մի կողմ և հեծանիվով կտեղաշարժվի ձեր քաղաքում:
— Ինչի՞ չէ, կամաց-կամաց էս կուլտուրան որ մտավ մեր ազգի մեջ… եթե մի երկրի վարչապետ, երևի կլնի միլիարդատեր, հեծանիվով ա գնում…
Եվ դա ոչ թե ցուցադրաբար է, որ, ասենք, մենք պիտի ցույց տանք, այլ դա կենսակերպ է, դա առողջություն է: Եթե ես էս տարիքին հասկանում եմ, որ դա ինձ առողջություն է պարգևում, ես կգնամ էդ քայլին: Նույնը ձեր ասած մեծահարուստները, ինչի՞ չեն գնա: Ես գիտեմ նույն մարդիկ` արտասահմանում հեծանիվներ են քշում:
— Անուն կասե՞ք` հետաքրքիր է, թե մեր հայտնի մեծահարուստներից ո՞վ է հեծանիվը գերադասում դրսում:
— Դե, անուն չեմ կարող ասել, բայց ասեմ, որ Ջերմուկը այն կուրորտներից է, որ մենք չենք նայում զարդերին, մենք չենք նայում հագած շորերին, մենք նայում ենք մեր հանգստացողներին, բոլորը մեզ համար լիարժեք հանգստացողներ են, հավասար: Սա առողջություն է, ու մեր ծնողները մեզ սովորացրել էին հեծանիվի, մի պահ մենք կտրվեցինք դրանից, հիմա նորից պիտի սկսենք: Եթե քաղաքապետը հեծանիվ քշի…
— Այսինքն` Դուք առաջին օրինակն եք ցույց տալու՞:
— Ես մեծ հաճույքով կծառայեմ օրինակ: Էսօր էլ երևի նկատեցիք, նախարարի, մարզպետի հետ գնացինք, ես կարողանում եմ քշել, մանկուց սովորել եմ:
Փաստորեն Արամ Հարությունյանը Ջերմուկի քաղաքապետին վերհիշեցրեց մանկությունը… Բնապահպանության նախարարը հավեսի էր գցել նաև մարզպետին, որ նախարարից փորձում էր հետ չմնալ հեծանվարշավի ժամանակ: Բայց արդյո՞ք մարզպետը ևս պատրաստվում է որպես հիմնական փոխադրամիջոց նախապատվությունը տալ հեծանիվին: Մարզպետի ծառայողական մեքենան «Nissan» էր. արդյոք պատրա՞ստ է Սերգեյ Բագրատյանը աշխատանքի ներկայանալ ոչ թե մեքենայով, այլ հեծանիվով:
<Գիտե՞ք, ուղղակի ես գրեթե ամեն օր մայրաքաղաք եմ գնում, դրա համար 120 կմ-ը մի քիչ այնքան էլ ճիշտ չի լինի անցնել հեծանիվով>, — արդարացավ մարզպետը:
Իսկ ինչպես են գործերը Արամ Հարությունյանի՞ մոտ. հնարավո՞ր է, որ շուտով երևանցիները բնապահպանության նախարարին տեսնեն հեծանիվով գործի գնալիս:
— Ինձ ամեն օր էլ կարող եք հեծանիվով տեսնել: Ես ամեն օր մի քանի կիլոմետր հեծանիվ եմ քշում` ո´չ թե տրինաժորի, այլ իսկական: Եկեք Մանոմենտ և կտեսնեք, տղայիս հետ ամեն երեկո այնտեղ քշում ենք: Հաճույքով աշխատանքի էլ կգնայի, ուղղակի մեր փողոցները հարմար չեն հեծանիվով երթևեկելու համար: Բայց մենք որոշել ենք ու շուտով ամեն շաբաթ օր Հրազդանի կիրճը փակելու ենք մինչև կեսօր ու հեծանիվ ենք քշելու էնտեղ, այնպես որ…
Լուսինե Կեսոյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.