«Վիկիլիքս»-ի հերթական փաստաթուղթը, որը թվագրված է 2010-ի դեկտեմբերի 17-ին, բացահայտում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է թուրքական կողմին, թե հայ-թուրքական արձանագրությունների առումով ԱԺ ձայները կապահովի:
Գրում է «Ժողովուրդ» թերթի թղթակից Արտակ Մխիթարյանն ու մանրամասնում.
Համաձայն փաստաթղթի` ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում Մոսկվայում հանդիպել է թուրքական պառլամենտի իր գործընկերոջ` Մեհմեդ Ալի Շահինի հետ: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը շատ կառուցողական վերաբերմունք է դրսեւորել հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավման նպատակով ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ավելի քան 250 մլն դոլարի տարեկան առեւտուր է լինում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Վրաստանի միջոցով, ուստի ավելի նպատակահարմար է բացել սահմանները եւ անմիջական կապեր հաստատել: Ի պատասխան Աբրահամյանի այն հարցին, թե երբ է Թուրքիան պատրաստվում իրագործել արձանագրությունները, Ալի Շահինն ասել է, որ այդ հարցը արդեն քննարկման է դրված Թուրքիայի խորհրդարանում, եւ ինքը կանի ամեն ինչ, որ հարցն արագ լուծում ստանա (հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր մեջլիսն ընդհանրապես այդ հարցը հանեց օրակարգից):
Ըստ «Վիկիլիքս»-ի` հանդիպման ժամանակ կողմերը նաեւ եկել են այն եզրակացության, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապեր հաստատելու համար շատ կարեւոր է նախագահների համատեղ հանդիպումը` հույս հայտնելով, որ մյուս տնտեսական համաժողովը կընթանա նախագահների մասնակցությամբ: Ի պատասխան` Աբրահամյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցն ինքը պետք է վերջինիս հետ քննարկի: Աբրահամյանը նշել է նաեւ, որ ցանկալի կլիներ` Թուրքիան վավերացներ արձանագրությունները նշված ժամկետներում:
Բայց քանի որ նույն «Վիկիլիքս»-ում ԱՄՆ փոխդեսպան Ժ.Փենինգթոնը նախկինում Հովիկ Աբրահամյանին որակել էր որպես «իրական ավազակային կերպար»-ով մարդ, ուստի այս հրապարակումը զարմանալի չէ: Ամերիկյան դիվանագետները գրել են. «Մենք կասկածում ենք, որ Աբրահամյանի վարած քաղաքականությունն օգուտ կտա, եւ հայկական կողմի ստորագրությունն ավելի շուտ կդրվի սեղանին»` հիշեցնելով Աբրահամյանի այն հայտարարությունը, որն եթե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ մարտ որեւէ քայլ չձեռնարկի, ապա հայկական կողմը հետ կվերցնի իր ստորագրությունը: Մինչդեռ վերջնաժամկետ` որպես այդպիսին, դրված է եղել ապրիլի 24-ը` Հայոց մեծ եղեռնի օրը:
Այսպիսով` բացահայտվեց, որ ԱՄՆ դիվանագետներն այնքան էլ լուրջ չեն վերաբերում մեր երկրի խորհրդարանի ղեկավարին: Փաստ, որ պետք է տխրեցնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.