— Պարոն Սարգսյան, պատրաստվում ենք տոնել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակը: Ի՞նչ փուլում ենք այսօր, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ ունենք:
— Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել Հայաստանի և բոլոր հայաստանցիների անկախության տոնը` անկախ նրանից նրանք Հայաստանում են ապրում, թե ոչ: Շատ կուզենայի, որ Հայաստանի 21-ամյակին թվով ավելի քիչ հայաստանցիներ բացակայեին Հայաստանից: Սա իմ անկեղծ ցանկությունն է, և այս ուղղությամբ ես` որպես քաղաքացի, որպես կուսակցական, իմ գործունեությունն եմ ծավալում և իմ հնարավորության սահմաններում փորձում եմ ինչ-որ բան անել, որպեսզի, եթե մենք էլ չկարողանանք, գոնե հաջորդ սերունդների համար դուռը կիսաբաց թողնենք` հարուստ, սեփական արժանապատվությամբ Հայաստան և հայաստանցի ունենալու գործում:
— Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո ակնհայտ է, որ ևս մեկ շանս տրվեց իշխանություններին մինչև հաջորդ հանրահավաքը Տիգրան Առաքելյանի ազատ արձակման խնդիրը լուծելու համար: Եթե նույնիսկ Տ.Առաքելյանը ազատ արձակվի, երկխոսության շարունակման անհրաժեշտություն Դուք տեսնո՞ւմ եք, երբ արդեն իսկ հստակ է, որ իշխանությունները ցանկացած առիթ օգտագործելու են ապացուցելու, որ լրջորեն կարող են խոչընդոտներ առաջացնել` երկխոսությունը դադարեցնելու նպատակով:
— Նախ` ինչ վերաբերում է շանսին, ապա Հայ ազգային կոնգրեսը մշտապես հնարավորություն է ստեղծում հայ ժողովրդի համար` ժամանակին համահունչ դրսևորվելու, և այդ շանսը իշխանությանը չի, որ տրվում է, այլ այդ շանսը տրվում է հայ մարդուն, յուրաքանչյուրին և այդ թվում` իշխանության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա գաղափար է, և այդ գաղափարը հավերժ է այնպես, ինչպես Աստված Ադամին ստեղծելուց հետո երեկոյան զրուցում էր Ադամի հետ դրախտում: Ես համոզված եմ, որ երկխոսության գաղափարը պետք չի նսեմացնել, և այն ուժերը, ովքեր դա անում են, անում են քաղաքական նպատակներով, սեփական շահից ելնելով, սեփական դերը կարևորելով: Վերջիվերջո, մենք գիտենք, թե ովքեր, երբ, ինչքան են երկխոսել իշխանությունների հետ, ինչ են ստացել և այսօր ընդդեմ երկխոսության խոսելու համար ինչ են ստանում: Ես այն կարծիքին եմ, որ նույնիսկ, երբ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդի ուղեկցությամբ կկանգնի նախագահական նստավայրի առաջ արտահերթ ընտրությունների պահանջով` որպես երկիրը այս ծանր վիճակից հանելու միակ միջոց, այդ ժամանակ էլ երկխոսության հնարավորությունը չպետք է մոռացվի, չպետք է արհամարհվի, որովհետև երկխոսությամբ է, որ մենք կշրջանցենք արյունահեղությունը, երկխոսությունն է, որ հեռու կպահի իշխանությանը քադաֆիզմից: Հակառակ դեպքում` ժողովուրդը կգնա այդ տարբերակին, որովհետև այս ժողովուրդը Ապրիլի 12, Մարտի 1, Մարտի 2 տեսած ժողովուրդ է, և այս անգամվա Մարտի 1-ին արդեն Մարտի 2 է փոխարինելու: Քաղաքական յուրաքանչյուր զարգացումներից ժողովուրդը փորձ է ձեռք բերում և հաջորդին ավելի պատրաստված է լինում: Ժողովուրդը դրան գնացող է, և եթե ժողովուրդը նեղանում է Կոնգրեսից, որ իրեն չի տանում այդ ճանապարհով, ապա այս առումով ես կուզենայի, որ երկխոսությունը որպես ելք, որպես միջոց գնահատեին իշխանությունները, հասկանային, ընդունեին դա և գիտակցեին, որ երկիրը այս իրավիճակից հանելու տարբերակն է դա` թեկուզ հանուն իրենց զավակների, թոռների, իրենց բաժին Հայաստանի, իրենց բաժին հայաստանցու: Ժողովրդին չպետք է ստիպել անելու քայլեր, ինչը Հայաստան պետությանը, Հայաստանի երրորդ հանրապետությանը բացարձակ պատիվ չէր բերի և երկար ժամանակ կպահանջեր նորից եղածը վերականգնելու:
— Այսինքն` Կոնգրեսը եթե գնա ավելի կոշտ մարտավարության, այնուամենայնիվ ելքը դարձյա՞լ երկխոսությունն է լինելու իշխանությունների հետ, թե՞ այդ տարբերակը որոշակի փուլում արդեն սպառված կարելի է համարել:
— Կա երկու տարբերակ: Կոնգրեսի տեսակետը հասարակության տեսակետն է, և հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, որովհետև Կոնգրեսի առաջ դնում է ուժով արտահերթ ընտրությունների հասնելու խնդիր, Կոնգրեսը փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, չի դժգոհում ուրիշ ուժերից, չի դժգոհում իշխանությունից, դժգոհում է մեզնից, որովհետև մեզնից սպասելիք ունի, որովհետև հավատում է, որ մենք նվիրված ենք այդ գործին և ինչ-որ բան անելու ենք, որ այդ փոփոխությունը լինի: Ես շատ շնորհակալ եմ հասարակությանը այդ վստահության համար և հավատացնում եմ, որ այդ վստահությունը չենք չարաշահի: Իշխանությունը, եթե ձեռքը դնի խղճին և քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատի` կարող է գա հետևության, որ արտահերթ ընտրություններ իսկապես պետք են: Այս դեպքում Կոնգրեսին հարցնել էլ պետք չի, հասարակության կամքը իրենք կատարած կլինեն և առաջիկա ընտրություններում էլ իրենք որոշակի առումով այդ քայլի շնորհիվ կարող են ակնկալիք ունենալ: Այս տարբերակը տեսականորեն գոյություն ունի, բայց իրականում այս տարբերակին հավատալը ծիծաղելի է, որովհետև տեսնելով այս իշխանության բովանդակությունը, բնույթը` նման բանն անհնարին է, որովհետև մարդիկ, որոնք չունեին ոչինչ` այսօր տիրապետում են ամբողջ հանրապետությանը և իրենց ունեցածը ամեն գնով պահելու ու պաշտպանելու են, դա է իրենց Աստվածը: Մնում է մյուս տարբերակը` հասարակությունը իշխանությանը ցույց տա, որ այն Հայաստանը, ինչը իշխանությունները ձևավորում են ու փորձում են համոզել նաև հասարակությանը դրանում` չափից ավելի վիրտուալ է, շատ հեռու է իրականությունից: Իրականությունը սա է` հայ մարդը լքում է իր տունը, հայ մարդը մտածում է` իր որդուն ուղարկի՞ հայկական բանակ, թե՞ ոչ, հայ տղամարդը իր տանը ամաչում է իր երեխաների ու իր կնոջ առջև, որովհետև կենսական ամենափոքր պահանջները բավարարել չի կարողանում` այն դեպքում, երբ նա կարող ուժ է: Հասարակությունը իր համախմբվածությամբ դա պիտի ցույց տա իշխանությանը, որ պետք են արտահերթ ընտրություններ, պետք են ընտրված իշխանություններ:
Այս պարագայում Կոնգրեսին այլ բան չի մնում, քան համախմբել այս ժողովրդին, օր օրի ավելի կոշտացնել քայլերը և հասնել վերջնակետին, որտեղ պետք է պարտադրես իշխանությանը արտահերթ ընտրություններ անցկացնել: Ամբողջ խնդիրը ճշգրիտ ժամկետներում դա հասունացնելու և հաղթանակի տանող համախմբվածություն ու գործողություն ծավալելու մեջ է: Գործիքներ մենք ունենք, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց միջոցով մենք կարող ենք հասարակության լայն զանգվածներ հավաքել` ներառյալ նստացույցեր, հանրահավաքների ակտիվացում և ամենօրյա անցկացում, մարզեր այցելություններ և ողջ ժողովրդով` դրսով ու ներսով, սփյուռքով ու մարզերով, քաղաքներով ու գյուղերով հավաքվելով ու որոշելով: Դրա հնարավորությունը մենք ունենք: Այսօր ամենաանհավատ տրամադրված մարդն անգամ չի կարող ասել, որ Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի: Իհարկե, շատ են այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով փորձում են հասարակությանը հավատացնել, թե Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի, բայց անիմաստ է այդ աշխատանքը, որովհետև չկա ուրիշ ուժ, որը այդ հնարավորությունը կունենա ավելի, քան Կոնգրեսը: Եվ փաստ է, որ Կոնգրեսը բոլոր առումներով ազնիվ է եղել ՀՀ քաղաքացու առաջ, ինքը չի գնացել գաղտնի երկխոսության` այնպես, ինչպես կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները, որոնք երկխոսության արդյունքում թուղթ են ստորագրել և այսօր էլ մտածում են այդ թղթին կո՞ղմ լինեն, թե՞ դեմ, կամ դրանից ի՞նչ կշահեն: Մեր երկխոսությունն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը կշտամբելն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը ինչ-որ դրական բան ասելն էլ է եղել բաց, մենք կեղծ բան չենք արել, ինչից պետք է ամաչենք և այդ առումով` զանգվածներ հավաքելը և խնդիր դնելը անհամեմատ ավելի հեշտ է լինելու, քան այս երկրում եղած ցանկացած քաղաքական ուժի համար:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.