— Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:
— Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:
— Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:
— Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, և պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է և երկրին, և քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաև կառավարման փորձը և բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության և խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, և ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:
— Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն «բանալին», որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին «ոչ» ասել աշխարհի հզորներին:
— Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է և արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը և ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի և Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը:
— Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձևավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:
— Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով և ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը:
— 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:
— Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին և Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր և համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն և զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:
— Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի և առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը և ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:
— Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն և, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որևէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռևս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:
— 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների և պատերազմը անխուսափելի էր:
— Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որևէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ` ԽՍՀՄ փլուզման համատեքստում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.