Որպեսզի հանրությունը կարողանա հասարակական վերահսկողություն իրականացնել բանակի վրա` բանակում կատարվող յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո պետք է իմանա, թե ով է տվյալ զորամասի հրամանատարը, հրամանատարական կազմը, ի՞նչ հանցագործություններ են եղել այնտեղ և ինչո՞ւ են գրեթե միշտ զինվորները դատվում, իսկ հրամկազմը մնում անձեռնմխելի: Ո՞վ է այդ անձանց «նառուշիլովկա» տալիս` բանակում հայրենիքի պաշտպան սպանելու, ծեծելու ու չդատվելու համար: և այդ ամենի մասին իմանալուց հետո հասարակությունը պետք է հետևողական լինի և պայքարի, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, որ այլևս փակ լինի նրանց ճանապարհը դեպի բանակ: Հատկապես այն զորամասերում (ինչպես արդեն աղմկահարույց դեպքերով հայտնի դարձած «Եղնիկներն» է), որոնք գտնվում են ադրբեջանցիների քթի տակ, պետք է զգոնությունն ու կարգապահությունը բարձրագույն մակարդակի վրա լինեն: Իսկ ի՞նչ է կատարվում Մարտակերտի հյուսիսում գտնվող «Եղնիկներում:
Ընթերցողների հիշողությունը թարմացնելու համար սկսենք YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութից, որում նույն զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 32-ամյա Սասուն Գալստյանը, 2010թ. հուլիս ամսին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի և ծաղրուծանակի էր ենթարկում նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Գարիկ Հարությունյանին և շարքային Բակուր Եղիկյանին` ջուր լցնելով նրանց ականջների մեջ, հարվածելով և նվաստացնելով նրանց: Սասուն Գալստյանը հետագայում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման` իշխանազանցության համար:
Դատելով վերոնշյալ վիճակից` տրամաբանական է, որ զորամասից փախուստներն էլ շատ կլինեն: Բավականին վերջերս ժամկետային զինծառայողներից մեկին` արմավիրցի Հարություն Մեսրոպյանին դատել էին երկու ամսվա ընթացքում 3 անգամ զորամասն ինքնակամ լքելու համար և դատապարտել պատժի` 4 ամիս ժամկետով` պահելով կարգապահական գումարտակում: Երկու անգամ փախել էր զորամասից, մեկ անգամ էլ` Ալաշանի զինհոսպիտալից: Թե կոնկրետ ինչն է զինվորին ստիպել` այդպես հաճախակի փախուստի փորձ անել զորամասից և ինչու է հայտնվել զինհոսպիտալում, հայտնի չէ, բայց սպաները երեք դեպքերում էլ հայտնաբերել էին նրան` Չլդրանում, Մատաղիսում և վերադարձրել զորամաս:
Այս զորամասի հաջորդ տուժողը Մուսայելյան Գեորգին է. չգիտես ինչու` մարտական հերթապահության ժամանակ նրա կողոսկրերն էին կոտրվել: Դատվեցին համածառայակիցներ Սերգեյ Ղազարյանը և Սուրեն Գևորգյանը. նրանք խախտել էին կանոնագրքի կետերը և վիճաբանության մեջ մտել մարտական հերթապահություն կատարող կրտսեր սերժանտ Մուսայելյանի հետ` ձեռքերով ու բռունցքներով մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրան: Անցյալ տարի հոկտեմբերին նրանք երեքն էլ ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ և գտնվել հարևան տարբեր դիրքերում: Վաշտի հրամանատարությունից թույլտվություն են ստացել, և Սերգեյ Ղազարյանն ու Սուրեն Գևորգյանը գնացել են հարևան դիրք` տուն զանգելու համար: Այնտեղ գետնատնակում տղաներից ծխախոտ են ուզել, և իմանալով, որ ծխախոտը միայն այդ պահին առաջին գծում գտնվող Գեորգի Մուսայելյանի մոտ է` գնացել են ուզելու: Տեղ հասնելուն պես, իբր, տեսել են, որ նա քնած է` սաղավարտն ու զենքն էլ կողքը դրած:
Դա էլ առիթ է դարձել, որ մի լավ ծեծի ենթարկեն նրան: Համենայնդեպս, պաշտոնական աղբյուրներից բաց թողնված տեղեկատվությունն է դա, իսկ թե որքանով է դա ճիշտ` խիստ կասկածելի է, քանի որ զինվորական հանցագործությունները «բացահայտելիս» նախաքննական մարմինը մի վարկած ու հանգամանքներ է ներկայացնում, իսկ երբ փաստերը դնում ես իրար կողքի, լրիվ ուրիշ` հանցագործ աշխարհին բնորոշ պատկեր է ստացվում: Մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո Գ. Մուսայելյանին «տուբերկուլյոզ» հիվանդության կասկածանքով տեղափոխել են դիսպանսեր, որտեղ բուժզննության ընթացքում պարզվել է, որ նրա մոտ կողոսկրերի կոտրվածքներ կան, որոնք առաջացել են մարտական հերթապահության ընթացքում: Դատարանը նրանց դատապարտել էր 2-ական տարվա ազատազրկման` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգը խախտելու, երկրի համար անակնկալ հարձակման վտանգ ստեղծելու համար և ԱԺ-ի հայտարարած համաներմամբ ազատել պատժի կրումից:
Անցյալ տարվա վերջին էլ ժամկետային զինծառայող Վոլոդյա Պողոսյանն էր «սիմուլյացիա» արել և ծառայությունից խուսափելու համար ասեղ կուլ տվել ու տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ: Հետո ինչ-որ դեղահաբեր խմել, դիզվառելիք սրսկել իրեն` ինքնազգացողությունն արհեստականորեն վատացնելու համար, որպեսզի չվերադառնա զորամաս: Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, սակայն վերջերս նրան էլ համաներմամբ ազատեցին: Շարքային Արթուր Ղազարյանն էլ չի ցանկացել վերադառնալ նույն զորամաս: Անցյալ տարի` օգոստոսին, երբ լրացել է նրան հատկացված արձակուրդի ժամկետը, զորամաս հետ գալու ճանապարհին կանգ է առել Գորիս քաղաքում, դանակով ծանր մարմնական վնասվածք հասցրել իրեն և տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ:
Շարքային Պողոս Այրիյանն էլ անցյալ տարվա օգոստոսին, շարահրապարակում գտնվելու ժամանակ անզգուշորեն կրակել էր ինքնաձիգից և մոտ 3 մետր հեռավորությունից վիրավորել նույն դասակի շարքային Կտրիճ Դադայանին` նրան պատճառելով միջին ծանրության վնասվածք: Զորամասը լքելու այլ դեպքեր էլ են եղել, և այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս տղաները հավանաբար չարիքի փոքրագույնն են համարել ինքնախեղումը, քան ծառայությունը այդ զորամասում, որը չգիտես թե ինչով կավարտվի: Այս տարվա օգոստոսի 26-ին զորամասի մի քանի տղաների ձեռքով ծեծված, խոշտանգված ու մահացած Աղասի Աբրահամյանի օրինակը միայն հաստատում է այդ վարկածը: Հարց. հիմա ո՞վ է էս բարդակի պատասխանատուն:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.