Պատից թե՛ այս, թե ՛այն կողմ բոլորս էլ ապրում ենք… ապրում մինչև մահ: Խնդիրն ազատությա՛ն մեջ է…
Ժողովրդի կողմից ընտրված մարդիկ Ազգային Ժողովում օրենքներ են գրում թղթերի վրա, հետո նույն այդ ժողովրդի կողմից ընտրվածները այդ օրենքներին ուժ են տալիս…
Ի՞նչ է նշանակում այդ ուժ տալը, եթե իրական կյանքում շատ օրենքներ այդպես էլ կիրառություն չեն ստանում:
Միջին ու ավագ սերնդին լավ հայտնի է նախորդ դարի 90-ականների Հայաստանը պատից այն կողմ, իսկ պատից ա՞յս կողմ…
Հայաստանը մորատորիում էր հայտարարել 1991 թ-ին. դա նշանակում էր, որ մահապատիժը մեր երկրում չէր իրականացվում, մինչդեռ… այն պարզապես գնդակահարությամբ չէր ի կատար ածվում, այլ…
Հասարակության անունից պետությունն այլ տարբերակով էր սպանում պատից այս կողմ, այնտեղ, որտեղից հիմա ես եմ գրում:
1997 թվին «Նուբարաշեն» մեկուսարանի 5-րդ հարկում 5 խցերում պահվում էին 24 մահապարտներ: Մի օր առավոտյան մոտեցող աղմուկի ձայներ լսվեցին: Քիչ անց մահապատժի դատապարտվածների դիմաց դիմակավորներ էին կանգնած` մահակներով զինված: Դեռ դուռը չբացած`գոռացին. «Բոլորդ շարվեք պատի տակ` դեմքով դեպի պատը»:
Մահապատժի դատապարտվածներից շատերը դեռ քնած էին և միանգամից չհասկացան` ինչ է կատարվում: Իմ հետ միասին ևս երեքը կային խցում: Աչքի պոչով նայում էինք: Դիմակավորներից մեկը մոտեցավ ու կողքիս կանգնած մոտ 60 տարեկան մահապարտի գլխին ամբողջ ուժով մահակով խփեց. «Քեզ չասեցի՞ն պատին նայի»: Դիմակավորը գոռում էր ու շարունակում արդեն գետնին ընկած մարդուն ոտքերով խփել:
Միայն մեկն էր առանց դիմակի`համազգեստով ու գնդապետի ուսադիրներով: Երբ ներս էին մտնում, նկատեցի, որ նրա մոտ ատրճանակ կար:
-Հիմա ինձ լսեք. էսօր, հենց ստեղ էլ ձեզ գնդակահարելու ենք: Թե ուզում եք` աղոթե՛ք, մի՛ րոպե ունեք:
Մի ամբողջ րոպե…ի՞նչ անել…աղոթե՞լ, թե՞…
Նույնը կատարվում էր մահապարտների մյուս խցերում: Տարիքով մահապարտներից մեկը վախից տակն էր թրջել, մյուսը` ծնկի էր իջել, խնդրում էր իրեն չսպանել, ջահելներից մեկը հայհոյում էր դիմակավորներին: Բոլոր մահապարտներին մոտ երկու ժամ դաժանաբար ծեծում էին` մահակներով, ոտքերով, ձեռքերով: Խցի հատակը արյունոտ էր…
Այս ջարդից հետո, մոտակա ամիսներին մահացավ ևս չորս մահապարտ: Ժամանակ առ ժամանակ ջարդերը շարունակվում էին և անմարդկային պայմանների հետ միասին` սով,արևի լույսի բացակայություն, սառնամանիք ու ահավոր տոթ, մահապատժի վճիռները իրականացվում էին այս կերպ:
Վերադառնանք մեր օրերը: 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ում ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Կարդացեք ներքևում գրված ՀՀ նախագահին ուղղված դիմումը և պարզ կդառնա` խոսքն ինչի մասին է:
Վերջերս ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանը հացադուլ հայտարարեց ի նշան բողոքի, որ ցմահների գործերի պատշաճ վերանայում սկսվի հիշյալ փոփոխությունների շրջանակներում: Նա հեռու գնաց ևանգամ երակները կտրեց:
Օրերս ևս երեք մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման, և այժմ Հայաստանում 100-ից ավելի ցմահ դատապարտյալ ունենք:
Թե ինչու էին 90-ականներին նման հարցերը լուծվում օրենքին հակառակ,մեր հասարակությունն արդեն գիտի: Իսկ ինչպե՞ս են այսօր հարցերը լուծվում, ինչպե՞ս են իրականացվում ընդունվող օրենքները մեր անկախ Հայաստանում:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան
Հայաստանի դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում, սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ: Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում են դատական համակարգերը: Արդյունքում` վերաբացվում են տասնյակ գործեր, և շատ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հաճախ ճանաչվում են անմեղ կամ մեղմացվում են նրանց պատժաչափերը:
Ինչո՞ւ Հայաստանում մեր արդարադատությունը, դատաիրավական համակարգը չեն ընդունում դատական սխալների հավանականությունը և չեն անդրադառնում դրանց սխալներին ու հետևանքներին:
Մտահոգիչ է, որ փոքրաքանակ բնակչություն ունեցող Հայաստանում 100 ցմահ դատապարտյալ կա, իսկ 17-ն արդեն մահացել են երկար տարիներ անմարդկային պայմաններում գոյատևելուց հետո:
Անդրադառնալով Ռ.Քոչարյանի կողմից իրականացված ներմանը` ակնառու է մեկ հանգամանք, որի մասին ժամանակին և մինչ օրս էլ բարձրաձայնում են իրավաբաններ, իրավապաշտպան կազմակերպություններ. այն է` ՀՀ նախագահի սահմանադրական բացառիկ իրավունքն է ներում շնորհել ցանկացած դատապարտյալի, սակայն պատժաչափ փոխելու լիազորությունը դատարանին է: Իսկ ներման դեպքում, իրավաբանական հայտնի դրույթի համաձայն, որպես մեղմացում նախկին մահապարտներին պետք է տրվեր քրեական գործերի անհատական վերանայման հնարավորություն և տրվեր նախկին Քր.Օր.-ով առավելագույն համարվող պատժաչափը, այն է` 15տարի:
2010թ-ին ՀՀ Գլխավոր դատախազը «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծ ներկայացրեց, որն արժանացավ Կառավարության հավանությանը: Այս տարվա մայիսի 23-ին այն ընդունվեց ԱԺ-ի և վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: Փոփոխությամբ 104-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկում է սահմանված 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների և դրանցով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Օրենքի փոփոխությամբ առավելագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին` նախկին 15-ի փոխարեն:
Օրենքի այս փոփոխությունը ներկայիս ցմահ դատապարտվածների համար միանշանակ մեղմացում է. փաստում են մի շարք իրավաբաններ: Եվ քանի որ, ըստ Քր.Դատ. Օր.-ի հայտնի դրույթի, մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, հետևաբար այս պրոցեսին պիտի հետևի գործերի վերանայում: Տրամաբանությունն, ըստ մասնագետների, հետևյալն է. եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…, այսինքն` մինչև 20 տարի ազատազրկում, ինչպես և նախատեսում է ներկայիս օրենքը:
Արդյո՞ք արդարացի է, երբ Հայաստանում մահապատժի, իսկ հետո ցմահ ազատազրկման են դատապարտում ինձ` 20 տարեկան երիտասարդիս, ով իրական մարդասպանի կեղծ ցուցմունքների հիման վրա մեղադրվեց մեկ մարդու սպանության մեջ և 1996 թ-ին դատապարտվեց մահապատժի, և նույն պատժին`ցմահ ազատազրկման են ենթարկվում նաև բազմակի դատվածություններ ունեցող, բազմաթիվ սպանություններ, ահաբեկչություն կատարած անձինք:
Իրական մարդասպանը 15 տարի, չնայած գաղութում, բաց երկնքի տակ և հողի վրա քայլերով անցկացնելուց հետո արդեն ազատության մեջ է: Իսկ ես 16-րդ տարին է` բանտի խցի երկաթբետոնե պատերի մեջ տառապում եմ չարած հանցանքի համար:
Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան, իմ քրեական գործի վերանայման խնդրանքով այս 16 տարիներին իմ ընտանիքը և անձամբ ես բազմաթիվ դիմումներ ենք ուղղել ՀՀ բոլոր նախագահներին, տարբեր իրավասու ատյաններ` գործի վերանայման խնդրանքով, սակայն անարդյունք: Տրվում էր ստանդարտ պատասխան` անհրաժեշտ են նոր ի հայտ եկած հանգամանքներ: Իսկ այժմ, օրենքի փոփոխությամբ, առաջացել է գործի վերանայման բացառիկ հնարավորություն:
Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որպեսզի վերանայվի իմ քրեական գործը և նշանակվի իմ արարքին համարժեք պատժաչափ:
Հարգանքով` Մհեր Դավթի Ենոքյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
Հ.Գ. Բաց նամակով հանդես գալուս պատճառն այն է, որ արդեն 16-րդ տարին իմ ու իմ ընտանիքի կողմից ՀՀ բոլոր երեք նախագահներին ուղղված դիմումները հասցեատերերին այդպես էլ չեն հասնում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.