Հարգելի հայրենակիցներ, բա տեղյա՞կ եք սենսացիոն նորությանը: Խաբա՞ր եք, ով է մեր առաջադիմության թշնամին: Իրո՞ք չգիտեք… Սահմանադրական դատարանի նախագահ նախագահ Գագիկ Հարությունյանն է, քանի որ կոծկել է բոլոր ոչ լեգիտիմ ընտրությունները` 1998-ից սկսած: Չե՞ք հավատում. Ամոթ ձեզ, բա միտինգի վախտ Լևոնն ա ասել: Ճիշտ է, մոռացել է, որ նույն պաշտոնյան ու նրա գլխավորած մարմինը քողարկել էին և իր, մեղմ ասած, կասկածելի ընտրությունը 1996-ին: Դե բայց ներելի է` իր օգտին արած ամեն ինչը օրինական է, իսկ իր դեմ արածը` ապօրինի…
Ուրիշ նորություն էլ իմացանք: Որ «հիմնադիր նախագահը» ընդհանրություններ ունի Ջորդանո Բրունոյի հետ (տեսնես ով ցանկություն կհայտնի նրա խարույկը վառելու), ու որ, Վիկիլիքսի արև (ըստ Լևոն Զուրաբյանի) Լևոնին ձայն տվել է ոչ թե 350 հազար, այլ 570 հազար մարդ: Այսինքն` 220 հազար ընտրող «ավազակապետությունն» անամոթաբար պարտակել է…
Եվ ի՞նչ եղավ վերջին հանրահավաքի արդյունքը: Ասացիք, որ լոխ ոչ լեգիտիմ են, կամ Լևոնի ասած` «ոչ օրինակարգ», և խոստացաք, որ եթե մինչև ամսի 23-ը Տիգրան Առաքելյանին բաց թողնեն, կվերսկսեք «գյալաջին» իշխանությունների հետ, իսկ եթե ոչ` ուրեմն կշարունակեք «ավազակապետության կազմաքանդումը»:
Թույլ տվեք կանխատեսում անել: Տիգրան Առաքելյանին չեն ազատելու, թեև թեթև խաղ տվին այդ ուղղությամբ` նրա դատարան ուղարկած քրգործը նախաքննության վերադարձնելով: Միգուցե ընդամենը թեթևացնեն նրա վրա դրված հոդվածը, ու ոչ ավելին: Բայց կան փոփոխություններ, որոնք դուք հռչակելու եք «ժողովրդի մեծ նվաճում»: Ավելի ճիշտ` Վաշինգտոնից ձեզ հրամայելու են համարել, թեև Մարի Յովանովիչի` «Վիկիլիքսում» հայտնված հեռագրերից բխում է, որ նա Լևոնին չի վստահում ու համարում է «քցող»:
Իսկ կհրամայեն իշխանական ճամբարում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով: Սերժ Սարգսյանը «գուդբայ» ասաց ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայր Կարենին: Եվ նրա տեղը գալիս է ոչ թե Միքայել Մինասյանը, այլ արդեն իսկ պաշտոնակատար նշանակված Վիգեն Սարգսյանը: Այն Վիգեն Սարգսյանը, որին ժամանակին ուզում էին պաշտոնանկ անել ամերիկյան շպիոն լինելու համար… Գումարած դրան, անհայտ է, թե ով կնաշանակվի բազմափորձ, բայց անսպասելիորեն հանկարծամահ եղած Գարեգին Ազարյանի տեղը:
Բա ամերիկացիներին արված այդպիսի զիջման դիմաց ոմն Տիգրան Առաքելյանը էլ ո՞ւմ է պետք: Այս պայմաններում, եթե Ալիկ Սերգեիչը մնացող է, նրան թույլ կտան այդ երիտասարդին մաքսիմալ ժամկետով բանտում պահել…
Այսպիսով, ՀՀ նախագահը իր նստավայրի երկրորդ մարդ նշանակեց մի անձի, որը լիովին բավարարում է ամերիկացիներին, կամ ինչպես ռուսներն են ասում, «պինդոսներին»: Դրա դիմաց Վաշինգտոնը աչք կփակի շատ բանի վրա, նախևառաջ` լևոնական ճամբարի գլխին խաղացած ցանկացած խաղ:
Միգուցե հանգիստ վերաբերվեն նաև «Հայկական աշխարհի» և «Պետության վախճանի» ասպետ Տիգրան Սարգսյանին չվաստակած հանգստի ուղղարկելուն. Ի վերջո հարմար կադր է` բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները «դուրս գրելու» համար:
Բայց կարևոր հարցը հետևյալն է. իրականում ամերիկյան կադր Վիգեն Սարգսյանին ի՞նչ չափի ռեալ իշխանություն կտրվի: Եթե նույնքան, որքան Ռոբերտ Քոչարյանը տվել էր Արմենչիկին, ապա կորած ենք: Իսկ եթե Կարեն Կարապետյանի ունեցածից էլ քիչ` ապա որևէ լուրջ խնդիր չկա:
Համ էլ, դատելով ամեն ինչից, Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է: Եվ եթե նա հանկարծ դառնա իշխանության թիվ 2-ը, ապա կարող ենք թեթևացած շունչ քաշել, զի այդ դեպքում ամերիկյան շպիոնների ազդեցության մասին խոսք լինել չի կարող: Չմոռանանք, որ համաձայն «Վիկիլիքսի», նա ռուսների համար նույնիսկ ավելի նախընտրելի է, քան Սերժ Սարգսյանը: Եվ եթե նա եկավ, ապա անկախ նրա գարշելի խասիաթից, պետությունը կշահի: Զի նա կաշխատի ռուսներ գծով, իսկ Սերժ Սարգսյանը հանգիստ արևմուտք-մարևմուտք կխաղացնի: Ու կապահովենք իրական բալանս երկուսի միջև, որը լավագույնն է մեր երկրի շահի, ազգային էգոիզմի տեսակետից… Շառից, փորձանքից հեռու:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.