«Սերժ Սարգսյանի հավաստիացումները, նրա հանձնարարականները որեւէ արժեք չունեն: Ապրիլի 20-ին նա հայտարարեց, որ նոր թափ է ակնկալում մարտի 1-ի բացահայտման գործով: Սա հույս տվեց, որ մեկ-երկու սպանություն կբացահայտվի: Անցել է հինգ ամիս, բայց սայլը տեղից չի շարժվել: Քննչական խումբը մի քանի հատոր մակուլատուրա է ավելացրել, դիմել կոչերով, բայց սպանությունները չեն բացահայտվում»,- ՀԱԿ-ի հանհարավաքի իր ելույթում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Ընդդիմադիր գործչի խոսքով, եվրոպական երկրներում եթե սպանությունները չբացահայտվեն, դատախազն ու միլպետը հրաժեշտ կտային իրենց պաշտոններին, իսկ մարտի 1-ի գործով 10 սպանություններից անցել է 3,5 տարի, իսկ պատասխանատուները դեռ շարունակում են պաշտոնավարել: Հիմքեր ունենք ենթադրելու, որ մարտի 1-ին մասնակցել են նաեւ ԼՂՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման խմբերը:
Ջհանգիրյանը փաստերով ներկայացրեց քննչական խմբի կատարած օրինախախտումներն այս ընթացքում, ապա եզրակացրեց. «Առանց քաղաքական մթնոլորտի փոփոխության, անհնար է բացահայտել ու պատասխանատվության կանչել գլխավոր մեղավորներին, ի վերջո, կանխել նոր մարտիմեկերը:
Մենք հաղթահարած հազար փորձություն ու զրկանք` կանգնած ենք հիրավի ճակատագրական փորձությունների շեմին: Այս իշխանությունները ի վիճակի չեն կանգնեցնել երկրի գահավժումը կամ լուծել որեւէ խնդիր»:
Հանրահավաքում ելույթի հերթը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանինն է «Սոցիալական կայքերում մենք ունենք հարյուր հազարավոր համախոհներ, իսկ սոցիալական շարժումները շատ լուրջ գործ են անում երկրում հեղաշրջումներ անելու առումով: որ երեկ զոհված զինծառայողների մայրերի հետ բողոքի դուրս եկած ակտիվիստներն այսօր հրավիրվել են տարբեր գրասենյակներ՝ «մեղմ զրույցի», ուր նրանց հորդորել են այլևս չմասնակցել բողոքի ակցիաներին։
Սակայն, զոհված զինծառայողների, վտարված կրպակատերերի, մյուս գանգատ ունեցողների կողքին կանգնած են մնալու ակտիվիստները, քանի որ արդեն շատերն են հասկացել, որ տեղային խնդիրների հիմքը քաղաքական սխալի հետևանք է:Բոլոր խնդիրների լուծումը, մարդկանց վերադարձն ու ապահով ապրելը Հայաստանում, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրների լուծումը քաղաքական դաշտից է գալու:Վերջապես, վերջապես եկավ սեպտեմբերը, մեր սպասած սեպտեմբերը… այն բերքահավաքի ամիս է լինելու: Համախմբվածությամբ միայն կարելի է լուրջ սպառնալիք դառնալ իշխանության համար: Երկխոսության նրանք կգան ու կգան արտահերթ ընտրությունների, երբ այստեղ հավաքված մարդիկ շատ լինեն. կգան բնազդային վախից դրդված»:
Հանրահավաքի մասնակիցներին նա հորդորեց պատրաստվել արտահերթ ընտրությունների։ «Արտահերթ ընտրությունները գալու են. դրանց համար կան լուրջ հիմքեր. Wikileaks-ի բացահայտումները, 187 զոհված էրեխեքը, գների էս այլանդակ թանկացումը հազար անգամ հերիք են արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:
Ըստ Մանուկյանի՝ առաջիկա տոները չեն կարող շեղել հոգսաշատ ժողովրդին, նույնիսկ` երբ «այս նույն հրապարակում երգեն հետույքաբնակ երգիչ-երգչուհիները»:
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
- 14:10Դավաճանության խոսնակ «Ազատությունը» Խանումյանի հետ այցելել է Աղավնո՝ գյուղը հանձնելու ռեպորտաժ սարքելու, օգնելու, որ վռազ-վռազ զտեն հայերին
- 13:10Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան
- 14:10Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ
- 11:10Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան
- 15:10Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ուղղված ռուս խաղաղապահներին
- 13:10Պրովոկացիա է. ծրագրել էին Բերձորի միջանցքը փակել՝ Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ. Միկա Բադալյան
- 14:10Երկու խնդիր կա՝ վերահսկողության տակ առնել Լաչինի միջանցը և թուլացնել ռազմական ներուժը.փորձագետ
- 11:10Տավուշում կուտակումներ են․ իրավիճակը լարված է
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.