Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու ` Կարեն Արայանի հետ HayNews.am-ի հարցազրույցը առանց կրճատումների ու մեկնաբանության.
—Կարեն, կբացատրեք, թե ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում:
-Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների համար: Ընկերներ, որոնց վերաբերմունքից ես հասկանում էի, թե Անժելայի տարածած այն լուրերը,որ իբր թե ես նրան բռնաբարել եմ, ինչ-որ կերպ հավաստի է դարձել նրանց համար: Ընդամենը մի քանի վայրկյան հետո ես այդ նկարները հանեցի ինտերնետից… Այդ նկարները տեսնողները կհասկանան, որ բռնաբարվել այդքան երջանիկ դեմքով չի լինում:
—Այդ դեպքում ի՞նչպես դրանք հայտնվեցին մարդկանց մոտ, հեռախոսների մեջ, ինտերնետում:
-Իմ դրված մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր չէր, որ այդ նկարները քաշվեին տարբեր մարդկանց կողմից: Ես վստահ եմ, որ հենց ինքն է անձամբ այդ լուսանկարները տարածել և շարունակում է տարածել ` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Անժելան բոլորին հայտնում էր, թե ես իրենից վրեժ եմ լուծում, քանի որ նա ինձ լքել է, սակայն, հավատացեք, 2010-ի դեկտեմբերից ինքս եմ ամեն կերպ փորձել խզել մեր հարաբերությունները: Քանի անգամ է եղել, որ նա ինձ սպառնացել է, թե վնաս կհասցնի իրեն, կկտրի իր երակները, եթե ես չլինեմ իր հետ: Անգամ մի անգամ եկավ իր քրոջ հետ, ով հայտարարեց, շատ ընկերներ ունի լրագրողական շրջապատում, որ եթե իր քույրը շարունակի նեղվել, եթե դա ազդի իր նկարահանումների վրա, ապա նա վրեժ կլուծի: Նա ինձ ասում էր, որ ոստիկանությունն ինձ կհավատա առանց փաստերի` հաշվի առնելով քո անցյալը, ինչ էլ ասեմ, կհավատան:
—Իսկ ինչու՞ Անժելան պետք է նեղվեր, նրա համար, որ ուզում էիք բաժանվե՞լ:
-Նաև, սակայն այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա, որի մասին ինձ շատ տհաճ է բարձրաձայնել, սակայն այս ողջ իրարանցման մեջ ուղղակի ստիպված եմ: Նա պարբերաբար ինձնից գումարներ էր խնդրում, բանկից մեծ վարկ էր վերցրել, ցանկանում էր, որ ես նրան օգնեի փակել դա: Իհարկե, ես մի քանի անգամ օգնեցի, սակայն վերջում հրաժարվեցի թեկուզ այն պատճառով, որ ուղղակի պարտավոր չէի: Շարունակեց սպառնալ, եթե չտամ այդ փողերը, կսկսի իմ մասին լուրեր տարածել: Լուրջ չընդունեցի, որովհետև չէի մտածում, թե մարդ կարող է այդքան ցածր` էսպես ասեմ` շառ լինել:
—Լավ, բայց լուսանկարները… Ինչու՞ եք նկարել ձեր «շփումը»:
-Այ էստեղ գալիս է ամենակարևորը: Ես երբեք չեմ լուսանկարել նրան, ավելին, այդ լուսանկարների մի մասում ես անգամ չկամ: Հետագայում եմ իմացել, որ նա նկահարահանում է մի բան, որ շատ անձնական է` մեր կապը: Նկարահանում է թաքնված տեսախցիկով, որ նման է ինչ-որ հատուկ ծառայությունների գործելաոճին: Ավելին, նկարների մի մասում գրված է 2006 թ.` մարտի 29, իսկ ես ֆիզիկապես այնտեղ չէի կարող լինել, քանի որ արդեն մեկ շաբաթ էր, ինչ գտնվում էի կալանավայրում: Այդ ժամանակ ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հանդիպել ենք իմ ցուցահանդեսի ժամանակ` 2009-ի մայիսի 29-ին:
—Ի՞նչ ցուցահանդես:
-Ես Կամերային թատրոնում իմ նկարների ցուցահանդեսն էի անցկացնում, Անժելան եկել էր նայելու: Այնտեղ էլ մենք ծանոթացանք, որից հետո էլ սկսվեց իմ կյանքում այս «ընկերություն» կոչվածը, որի համար ես իսկապես ամաչում եմ: Նրա հետ անգամ ծանոթ լինելը պատիվ չի բերում ինձ: Հա, ի դեպ, չմոռանամ նշել, որ ես ունեմ ընկերներ շատ ոլորտներում` դերասաններից սկսած մինչև որոշակի այլ կյանքով ապրող մարդիկ: Ու Անժելան, գտնելով նրանց բոլորի համարները, պարբերաբար զանգահարում էր անգամ բանտ` ընկերներիս, որպեսզի համոզի, թե ես տարածում եմ վատ բաներ իմ ընկերների մասին: Ես հայհոյում եմ ընկերներիս, անվանարկում կամ վարկաբեկում:
Բնականաբար, նրանցից ոչ մեկ չէր հավատում նրա ասածին, ավելին, նրանք չէին էլ կարող հավատալ խելագարի խոսքերին:
-Անժելան ամուսնացա՞ծ էր:
-Արդեն 9 տարի, սակայն դա չէր խանգարում նրան լինել այլ տղամարդկանց հետ: Նա ինձ անգամ մի օր իր սիրեկանների ցուցակն էր sms արել, սակայն կան բաներ, որոնց մասին ես ուղղակի չեմ ուզում խոսել: Ավելին, Աստված չանի, որ մի օր սկսեմ պատմել այն, ինչի մասին լռում եմ: Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս զզվելի պատմությանը վերջ դրվի, որ չշոշափվեն մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս պատմության հետ: Ես հիմա իմ խոսքն ուղղում եմ «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիներին` Անիին, Ագնեսսային և Գայանեին. մենք մշտապես եղել ենք հարգալից հեռավորության վրա, ես երբեք և երբեք չեմ ցանկացել, որ ձեր անունները կապվեն այս պատմության հետ: Դուք ոչ մի կապ չունեք, չեք եղել այդ աղջկա հետ ընկերուհիներ, մարդկային տարբեր տեսակներ եք: Ասում են, թե ոստիկանությունում ես ասել եմ, թե իբր դուք եք ինձ հորդորել տարածել այդ նկարները: Ես նման բան չեմ ասել, փորձեք ճշտել հենց իրենցից: Անժելան հայտարարել էր, թե աղջիկներն իրեն նախանձում են. հետաքրքիր է, ինչի՞ն պետք է նախանձեն` կրթությա՞նը, մարդկային որակների՞ն, ծագումնաբանությա՞նը, ինչի՞ն: Աղջիկների հետ կարող ես զրուցել ցանկացած թեմայի շուրջ, նրանք շատ հաճելի զրուցակիցներ են, իսկ Անժելայի մտքում միայն սեքսն ու հագուստն է: Բոլոր հասկացող մարդկանց համար պետք է ակնհայտ դառնա, որ ոչ թե ես եմ վրեժ լուծում իրենից, այլ ինքն ինձնից, ոչ թե աղջիկներն են իրեն նախանձում, այլ ինքը նրանց:
—Կարեն, ճիշտն ասած կողքից տպավորությունը հետևյալն է: Դուք եղել եք դատված, ձեր հայրը «օրենքով գող է», դուրս եք եկել կալանավայրից, հանդիպել գեղեցիկ աղջկա…
-Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: ճիշտն ասած, եթե ես էլ կողքից նայեի այս իրավիճակին, ապա կստացվեր ձեր ասած պատկերը: Իսկ ինչու՞ մարդիկ չեն խոսում, որ ես սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի համալսարանում և Գեղարվեստի ակադեմիայում: Որ զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, նկարում եմ, քանդակում… Ի՞նչ է, այս կյանքում բոլորս ապահովագրվա՞ծ ենք տհաճ միջադեպերից, սխալներից: Հավատացեք` ոչ… Ես վստահ եմ, որ գալու է օր, երբ մոռանալու ենք տեղի ունեցածի մասին, և ամեն մեկն էլ ապրելու է իր կյանքով: Մի բան էլ ավելացնեմ… էսօր ամբողջ ինտերնետում քննարկում են էդ չարաբաստիկ նկարները, մեղադրում ինձ: Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է լսել երկու կողմին էլ: Երկու կողմին լսում ու դատում են բոլոր ոլորտներում` պետությունից մինչև գողական կյանք:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.