Քիչ առաջ Կիևյան կամրջից ինքնասպանության հերթական դեպքը կանխել են «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհիներ Մերին և Սյուզին:
Աղջիկները 12:30 -01:00 –ի սահմաններում նկարահանումներից տուն վերադառնալիս, տեսել են կամրջի մոտ խմբված մարդկանց: Հետաքրքրված իջել են տաքսիից տեսնելու թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ մոտ 33 տարեկան մի տղամարդ անցել է կամրջի հակառակ կողմը ու փորձում է ցած նետվել կամրջից: Աղջիկները մոտեցել են համոզելու, որ նման բան չանի, չնայած մինչ այդ նրան համոզողները ոչ մի արդյունքի չէին հասել։ Տղան`Սամվելն ասել է, որ իր սիրած աղջիկը չի եկել ժամադրության ու ինքը իրեն նետում է կամրջից: Երկու տղամարդ մի կերպ պահում էին, որոնց ձեռքից նա աշխատում էր դուրս պրծնել:
Պատմում է Մերին
«Մեզ որպես դերասանուհիների ոստիկանները թույլ տվեցին մոտենալ. Մենք բռնել էինք ձեռքերը ու մոտ կես ժամ համոզում էինք, որ հետ կանգնի իր մտադրությունից։ Ժաննան /Սյուզին/ մասնագիտությամբ հոգեբան է. Նա սկսեց համոզել տղային` թե Սերինեն սիրում է քեզ, հիմա գալիս է, մի քիչ սպասի, նրան լսի հետո։ Տղան կախված էր կամրջի եզրից մի անզգույշ շարժում և նա կհայտնվեր ներքևում: Ցավում էր ձեռքներս, ամբողջը քերծվել էր, մի կողմից ես էի բռնել, մյուս կողմից Ժաննան, բայց մենք այլ ելք չունեինք նա ոչ ոքի լսել չէր ուզում: Շամշյանը նկարում էր, շատ մարդիկ էին հավաքվել, բայց տղան ժամանակ առ ժամանակ անհանգիստ շարժումներ էր անում:Նա կարծես այնքան էլ սթափ վիճակում չէր: Աղջիկը իրոք եկավ, գոռում էր. «Սիրում եմ քեզ», բայց արդեն նշանակություն չուներ, տղան չէր լսում, հետո աղջիկը մի կողմ քաշված լաց էր լինում: Իսկ Սամվելն արդեն ուժասպառ էր եղել, թե երկար ժամանակ բռնված կանգնելուց, թե հավաքված մարդկանց աղմուկից, հարազատներն էլ էին եկել, բայց ոչ ոքի չէր լսում: Մենք էլ արդեն չէինք դիմանում: Ու եթե փրկարարները մի փոքր էլ ուշանային, Աստված գիտե թե ինչ կլիներ: Բայց եկան ու պարաններով նրան դուրս քաշեցին, հետո արդեն, ոստիկանները նրան տարան»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.