Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքի 17-ամյա մի բնակչուհի ոստիկանություն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 1-ին իրեն բռնաբարել են։ Տեղի ունեցածի մասին երեկ թերթը զրուցել է Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանի հետ։
— Պարոն Նասիբյան, ճի՞շտ է, որ սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարություն է տեղի ունեցել։
— Հա, ինքն է, աղջիկն է հայտարարել, որ բռնաբարվել է, բայց դեռ պարզում ենք, թե ինչ է եղել։ Տղաները ասում են, թե աղջկա կամքով է եղել ամեն ինչ։ Հիմա քննություն է գնում։ Դեռ չեմ կարող ոչինչ ասել։
— Այսինքն, քրեական գործ հարուցվե՞լ է։
— Այո, հարուցել ենք քրեական գործ, քննություն ենք կատարում, ինքը (աղջիկը-հեղ.) բռնաբարության փաստով հայտարարություն է տվել։
— Այդ տղաները գործում որպես կասկածյալ ներգրավվե՞լ են արդեն։
— Չէ, քննվում է գործը, թող քննվի, հետո պետք է ճանաչում արվի, բան արվի։ Փորձաքննություններ են նշանակվել։ Էս պահի դրությամբ բռնության հետքեր չկան, տեսնենք, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինի։
— Ասում են, որ այն երիտասարդներից մեկը, որոնց դեմ ցուցմունք է տվել աղջիկը, Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է։
— Հա, մեկը քաղաքապետի որդին է, մեկը ոստիկանի որդի է։ Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ։ Բացարձակ։
— Ձեզ վրա ճնշում չկա՞ այդ անձանց կողմից։
— Աբսալյուտնը։ Ո՞վ կարա ճնշի։ 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն։ Պրոբլեմ չունեմ ես։ Մեկ է, ոնց ուզեմ՝ պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ։ Ճիշտը, ճիշտը, ճիշտը։
— Փորձաքննություննե՞ր են նշանակվել։
— Հա, տասներկու հատ։ Ամեն անձի վերաբերյալ երեք հատ՝ մազի, մեզի, անձի։ Հետո էլ արյան փորձաքննություն պետք է նշանակվի, բայց դա հետո։ Ավել բան չեմ կարող ասել։
— Քրեական գործ ո՞ր հոդվածով է հարուցված։
— Բռնաբարություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմի, անչափահասի նկատմամբ։ Դեպքը եղել է սեպտեմբերի 1-ին, ամսի երկուսին աղջիկը հայտարարություն էր տվել։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.