Անցած շաբաթ օրը Կազանը ցնցվեց 17-ամյա Դարյա Մաքսիմովայի դաժան բռնաբարության ու սպանության լուրից: Աղջկա ընկերները նրան գտել են Գլուբոկոյե լճի ափամերձ հատվածում: Մահվանից քիչ առաջ աղջիկը հասցրել էր զանգահարել ընկերոջն ասելով, որ իր նկատմամբ կովկասցիները ոտնձգություն են կատարում: Ընկերները նետվեցին աղջկան օգնության, բայց երբ տեղ հասան, արդեն շատ ուշ էր…
Այդ օրը Դարյան լողափի արևն էր վայելում, երբ նրան սկսեցին «կպնել» ինչ-որ տղամարդիկ: Նա որոշեց հեռանալ այնտեղից և մոտ 16.30 Դարյան ճամփա ընկավ անտառի միջով դեպի ավտոբուսի կանգառը: Այնտեղ նա պետք է հանդիպեր սիրած տղային` իր ընկերների հետ, որպեսզի նրան տուն ուղեկցեն, պատմում է «Комсомольская правда»-ն: Բայց կանգառ նա այդպես էլ չհասավ… Երիտասարդները գնացին փնտրելու, և դեպի լիճը տանող ճանապարհից այն կողմ, թփերում գտան աղջկա անկենդան մարմինը բռնության հետքերով:
Հետաքննության տվյալներով պարզվել է, որ հանցագործները չորսն են: Չնայած ռուս իրավապահների զգուշավորությանը, ինչպես նաև ազգայնականների այն պնդմանը, որ ԶԼՄ-ները ներքին հրաման են ստացել չհրապարակել հանցագործների ազգությունը, այնուամենայնիվ պարզ է դարձել, որ ձերբակալվածներից երկուսը Հայաստանի քաղաքացի են, ևս երկուսը հետախուզվում են։ Նրանք մեղադրվում են բռնաբարության ու սպանության մեջ:
Աղջկա դին հայտնաբերած երիտասարդներից մեկը պատմել է դեպքի մասնրամասների մասին ProKazan.ru պորտալին: Նրա պատմելով, երբ ընկերներով նստած ճաշում էին, տղաներից մեկին զանգահարեց Դաշան ու դողացող ձայնով ասաց. «որ իրեն Գլուբոկոյե լճի մոտ ինչ—որ տղաներ են «կպնում», ոչ թե մեկը, կամ երկուսը, այլ ավելի շատ: Մենք շարժվեցինք դեպի Գլուբոկոյե, զանգից մոտ քսան րոպե էր անցել: Երբ մոտենում էինք լճին, Դաշայի հեռախոսն արդեն ահասանելի էր դարձել… Մենք մոտեցանք սարի կողմից, այնտեղից իջանք ջրի մոտ, որտեղ ես մի տղամարդու հարցրեցի, գուցե տեսել է աղջկան: Նա ասաց, որ տեսել է, ու հաստատեց, որ նրան «կպնում» էին տղամարդիկ»,- հիշում է երիտասարդը: Թե ինչու այդ տղամարդը չի օգնել աղջկան, կամ չի զանգել ոստիկանություն` պարզ չէ: ProKazan.ru-ի որոշ ընթերցողներ ասում են, որ եթե նա մի փոքր ուշադիր լիներ ու խիզախ, բռնության զոհին հավանաբար հնարավոր կլիներ փրկել… Մյուսները հակառակն են ասում, որ եթե նա փորձեր միջամտել, ապա թփերում արդեն երկու դիակ կլիներ:
Ջրի մոտի տղամարդուն հանդիպելուց հետո երիտասարդները բաժանվեցին երկու խմբի: «Ես ընկերոջս հետ գնացի աստիճաններով վերև ու այն անտառային արահետով, որի վրա էլ հետագայում գտանք նրան: Իսկ մեր ընկերները մեքենայով շրջանցելով էին գնում: Մենք հանդիպեցինք ավտոճանապարհի ու արահետի հատման կետում: Հետո գնացինք փնտրելու այն տեղերում, ուր սովորաբար խորոված բան են անում, բայց այնտեղ էլ չգտանք Դաշային: Այնտեղ մեզ տեսան ոստիկանության աշխատակիցները, քանի որ մենք անհանգստացած վազում էինք, ու ակնհայտ էր, որ մենք մարդ ենք ման գալիս: Հետո հասկացանք, որ ամնե ինչ շատ լուրջ է ու շատ վատ, նորից վազեցինք դեպի լիճ տանող անտառային արահետով», — պատմում է երիտասարդը:
«Խոտերի մեջ տեսա արևային ակնոցների փայլատակող ապակին, որն արյունոտ էր: Ես բարձրացրեցի ու հարցրեցի նրա ընկերոջը, թե սա Դաշայինը չի՞: Նա վերցրեց ապակին, սարսափած դեն գցեց ու գոռաց, որ նրանն է: Էլի մի քայլ գցելով դեպի թփերը, նա տեսավ Դաշայի լաղափի կոշիկն ու ճչաց, որից հետո ես էլ ոչ մի բանի մասին չմտածելով նետվեցի ոստիկաններին գտնելու որոնց մենք նախկինում տեսել էինք խորավածի տեղը: Հետո ոստիկանների հետ ետ եկա արահետի վրա, վազելով առաջ եկավ նրա ընկերն ու չոքելով ծնկներին գոռաց. «Ախպերս, ինքը մեռած ա, Դաշկան մեռած ա»: Հետո, ոստիկանների հետ արդեն վազեցինք դեսպանության վայրը, որը մի 15 մետր այն կողմ էր արահետով: Այն ինչ ես տեսա հետո, ոչ ոքի չեմ ցանկանա տեսնեն: Կուզեի ավելացնել, որ սա ոչ միայն սպանություն է, սա դաժան սպանություն է »…
Կազանում լուրեր են պտտվում, որ սպանությանը մասնակից են ծագումով կովկասցիները, չնայած պաշտոնական հաստատում այդ վարկածի չկա: Այսպես, ազգայնական մի կայք պնդում է, որ «թեժ հետքերով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոտ երեսուն կովկասցու, ովքեր այդ օրը Գլուբոկոյե լճի տարածքում են եղել», նրանցից մեկն իբրև ընդունել է, որ համառորեն փորձել է ծանոթանալ Մաքսիմովայի հետ, բայց դրանից հետո աղջիկը հեռացել է լողափից, ու թե ինչ է եղել նրա հետ հետո` նա չգիտի:
«Սա առաջին դեպքը չի, որ աղջիկ են բռնաբարում այդ լճի մոտ: Ես ուզում եմ, որ ծնողները զգույշ լինեն ու պահպանեն երեխաներին, քանի որ նման բան կարող է պատահել ցանկացած երեխայի հետ», ասել է աղջկա մայրը` Մարինա Մաքսիմովան:
Ինչպես ծնողները հետո իմացել էն, աղջիկը զանգել է եղբոր կնոջն ու բողոքել, թե լողափում իրեն «կպնում» են: Հետո նորից է զանգել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է, որ անծանոթները կարծես նրան հանգիստ են թողել: Բայց քանի որ վախեցած էր, աղջիկը իր սիրած տղային այնուամենյանիվ խնդրել է գալ իր ետևից:
«Դաշան որոշել էր դուրս գալ կանգառի մոտ, որտեղ պետք է գար նրա ընկերը, պատմում է Դաշայի մայրը: Նա զանգել է եղբոր կնոջն ու խոսացել է նրա հետ ողջ ճանապարհին, քանի դեռ գնում էր լճից կանգառ: Հանկարծ կապն ընդհատվեց ու լռություն տիրեց, հետո հարսս ինչ-որ ձայն լսեց, ասես խոտի խշխշոց: Երեւի այդ վիժվածքները գլխին տալով շշմացրել ու անջատել են աղջկաս ու քարշ էին տալիս խոտերի վրայով, դրանից հետո Դաշայի հեռախոսն անհասանելի դարձավ»…
«Աղջկաս այլանդակված են վերադարձրել, — ասում է Դաշայի մայրը, — Ասացին, որ գլուխը տարել էն փորձաքննության: Միայն դեմքի մաշկն էր մնացել: Գլխի տեղն ասես փչած փուչիկ լիներ, սարսափելի էր նրան նայելը: Դաշայից վերցրեցին ամեն ինչ` կյանքն ու գեղեցկությունը: Ես նույնիսկ աղջկաս դեմքին չէի կարողանում կպնել, երբ նրան թաղում էինք»…
Դաշայի հայրն ասում է, որ երբ եկել է ողբերգության վայրը, դեմքը նորմալ է եղել, և թե աղջկան ծնողներին ինչո՞ւ են այդ վիճակում վերադարձրել` հայտնի չէ: «Դաշան ասես քնած լիներ, երբ ես տեսա նրան: Բայց դեմքն արյունոտ էր, նրան այլանդակել էին, աղյուսով այնքան ուժեղ էին խփել գլխին, որ հողն այդ տեղում փոս էր ընկել: Ո՞ր մեղքի համար»…
«Շուտով ինն օրն է, և շաբաթ օրը պիկետ է լինելու, — նշել է աղջկա մայրը, — ես չեմ կարող ասել որտեղ, բայց թույլտվություն կա: Դա կլինի ինտերնետում, այնտեղ, որտեղ նրանք հավաքվում են: Ես կոչ չեմ անում պայքարելու, ես կոչ չեմ անում պատերազմի, ես միայն կոչ եմ անում խաղաղության հաստատման: Գիտե՞ք մենք` ռուսներն ու թաթարները այսքան տարի հաշտ ու խաղաղ ապրում ենք, հայրս թաթար է, ես ինձ ռուս եմ համարում, ամուսինս չուվաշ է, մեզ մոտ երբեք տարաձայնություններ չեն եղել մինչև Լեբյաժյե գալը: Ես ապշում եմ, այստեղ միայն այլազգիներ են, մերոնք քիչ են: Ես նացիոնալիստ չեմ այդպիսին դարձրել են: Իմ աղջիկն էլ նացի երբեք չի եղել: Ինձ համար շատ ծանր է այդ մասին խոսալը»…
Սեպտեմբերի 27-ին Դարյա Մաքսիմովան կդառնար 18 տարեկան
Աղբյուր` newsru.com
Այդ օրը Դարյան լողափի արևն էր վայելում, երբ նրան սկսեցին «կպնել» ինչ-որ տղամարդիկ: Նա որոշեց հեռանալ այնտեղից և մոտ 16.30 Դարյան ճամփա ընկավ անտառի միջով դեպի ավտոբուսի կանգառը: Այնտեղ նա պետք է հանդիպեր սիրած տղային` իր ընկերների հետ, որպեսզի նրան տուն ուղեկցեն, պատմում է «Комсомольская правда»-ն: Բայց կանգառ նա այդպես էլ չհասավ… Երիտասարդները գնացին փնտրելու, և դեպի լիճը տանող ճանապարհից այն կողմ, թփերում գտան աղջկա անկենդան մարմինը բռնության հետքերով:
Հետաքննության տվյալներով պարզվել է, որ հանցագործները չորսն են: Չնայած ռուս իրավապահների զգուշավորությանը, ինչպես նաև ազգայնականների այն պնդմանը, որ ԶԼՄ—ները ներքին հրաման են ստացել չհրապարակել հանցագործների ազգությունը, այնուամենայնիվ պարզ է դարձել, որ ձերբակալվածներից երկուսը Հայաստանի քաղաքացի են, ևս երկուսը հետախուզվում են։ Նրանք մեղադրվում են բռնաբարության ու սպանության մեջ:
Աղջկա դին հայտնաբերած երիտասարդներից մեկը պատմել է դեպքի մասնրամասների մասին ProKazan.ru պորտալին: Նրա պատմելով, երբ ընկերներով նստած ճաշում էին, տղաներից մեկին զանգահարեց Դաշան ու դողացող ձայնով ասաց. «որ իրեն Գլուբոկոյե լճի մոտ ինչ—որ տղաներ են «կպնում», ոչ թե մեկը, կամ երկուսը, այլ ավելի շատ: Մենք շարժվեցինք դեպի Գլուբոկոյե, զանգից մոտ քսան րոպե էր անցել: Երբ մոտենում էինք լճին, Դաշայի հեռախոսն արդեն ահասանելի էր դարձել… Մենք մոտեցանք սարի կողմից, այնտեղից իջանք ջրի մոտ, որտեղ ես մի տղամարդու հարցրեցի, գուցե տեսել է աղջկան: Նա ասաց, որ տեսել է, ու հաստատեց, որ նրան «կպնում» էին տղամարդիկ»,- հիշում է երիտասարդը: Թե ինչու այդ տղամարդը չի օգնել աղջկան, կամ չի զանգել ոստիկանություն` պարզ չէ: ProKazan.ru—ի որոշ ընթերցողներ ասում են, որ եթե նա մի փոքր ուշադիր լիներ ու խիզախ, բռնության զոհին հավանաբար հնարավոր կլիներ փրկել… Մյուսները հակառակն են ասում, որ եթե նա փորձեր միջամտել, ապա թփերում արդեն երկու դիակ կլիներ:
Ջրի մոտի տղամարդուն հանդիպելուց հետո երիտասարդները բաժանվեցին երկու խմբի: «Ես ընկերոջս հետ գնացի աստիճաններով վերև ու այն անտառային արահետով, որի վրա էլ հետագայում գտանք նրան: Իսկ մեր ընկերները մեքենայով շրջանցելով էին գնում: Մենք հանդիպեցինք ավտոճանապարհի ու արահետի հատման կետում: Հետո գնացինք փնտրելու այն տեղերում, ուր սովորաբար խորոված բան են անում, բայց այնտեղ էլ չգտանք Դաշային: Այնտեղ մեզ տեսան ոստիկանության աշխատակիցները, քանի որ մենք անհանգստացած վազում էինք, ու ակնհայտ էր, որ մենք մարդ ենք ման գալիս: Հետո հասկացանք, որ ամնե ինչ շատ լուրջ է ու շատ վատ, նորից վազեցինք դեպի լիճ տանող անտառային արահետով», — պատմում է երիտասարդը:
«Խոտերի մեջ տեսա արևային ակնոցների փայլատակող ապակին, որն արյունոտ էր: Ես բարձրացրեցի ու հարցրեցի նրա ընկերոջը, թե սա Դաշայինը չի՞: Նա վերցրեց ապակին, սարսափած դեն գցեց ու գոռաց, որ նրանն է: Էլի մի քայլ գցելով դեպի թփերը, նա տեսավ Դաշայի լաղափի կոշիկն ու ճչաց, որից հետո ես էլ ոչ մի բանի մասին չմտածելով նետվեցի ոստիկաններին գտնելու որոնց մենք նախկինում տեսել էինք խորավածի տեղը: Հետո ոստիկանների հետ ետ եկա արահետի վրա, վազելով առաջ եկավ նրա ընկերն ու չոքելով ծնկներին գոռաց. «Ախպերս, ինքը մեռած ա, Դաշկան մեռած ա»: Հետո, ոստիկանների հետ արդեն վազեցինք դեսպանության վայրը, որը մի 15 մետր այն կողմ էր արահետով: Այն ինչ ես տեսա հետո, ոչ ոքի չեմ ցանկանա տեսնեն: Կուզեի ավելացնել, որ սա ոչ միայն սպանություն է, սա դաժան սպանություն է »…
Կազանում լուրեր են պտտվում, որ սպանությանը մասնակից են ծագումով կովկասցիները, չնայած պաշտոնական հաստատում այդ վարկածի չկա: Այսպես, ազգայնական մի կայք պնդում է, որ «թեժ հետքերով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոտ երեսուն կովկասցու, ովքեր այդ օրը Գլուբոկոյե լճի տարածքում են եղել», նրանցից մեկն իբրև ընդունել է, որ համառորեն փորձել է ծանոթանալ Մաքսիմովայի հետ, բայց դրանից հետո աղջիկը հեռացել է լողափից, ու թե ինչ է եղել նրա հետ հետո` նա չգիտի:
«Սա առաջին դեպքը չի, որ աղջիկ են բռնաբարում այդ լճի մոտ: Ես ուզում եմ, որ ծնողները զգույշ լինեն ու պահպանեն երեխաներին, քանի որ նման բան կարող է պատահել ցանկացած երեխայի հետ», ասել է աղջկա մայրը` Մարինա Մաքսիմովան:
Ինչպես ծնողները հետո իմացել էն, աղջիկը զանգել է եղբոր կնոջն ու բողոքել, թե լողափում իրեն «կպնում» են: Հետո նորից է զանգել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է, որ անծանոթները կարծես նրան հանգիստ են թողել: Բայց քանի որ վախեցած էր, աղջիկը իր սիրած տղային այնուամենյանիվ խնդրել է գալ իր ետևից:
«Դաշան որոշել էր դուրս գալ կանգառի մոտ, որտեղ պետք է գար նրա ընկերը, պատմում է Դաշայի մայրը: Նա զանգել է եղբոր կնոջն ու խոսացել է նրա հետ ողջ ճանապարհին, քանի դեռ գնում էր լճից կանգառ: Հանկարծ կապն ընդհատվեց ու լռություն տիրեց, հետո հարսս ինչ-որ ձայն լսեց, ասես խոտի խշխշոց: Երեւի այդ վիժվածքները գլխին տալով շշմացրել ու անջատել են աղջկաս ու քարշ էին տալիս խոտերի վրայով, դրանից հետո Դաշայի հեռախոսն անհասանելի դարձավ»…
«Աղջկաս այլանդակված են վերադարձրել, — ասում է Դաշայի մայրը, — Ասացին, որ գլուխը տարել էն փորձաքննության: Միայն դեմքի մաշկն էր մնացել: Գլխի տեղն ասես փչած փուչիկ լիներ, սարսափելի էր նրան նայելը: Դաշայից վերցրեցին ամեն ինչ` կյանքն ու գեղեցկությունը: Ես նույնիսկ աղջկաս դեմքին չէի կարողանում կպնել, երբ նրան թաղում էինք»…
Դաշայի հայրն ասում է, որ երբ եկել է ողբերգության վայրը, դեմքը նորմալ է եղել, և թե աղջկան ծնողներին ինչո՞ւ են այդ վիճակում վերադարձրել` հայտնի չէ: «Դաշան ասես քնած լիներ, երբ ես տեսա նրան: Բայց դեմքն արյունոտ էր, նրան այլանդակել էին, աղյուսով այնքան ուժեղ էին խփել գլխին, որ հողն այդ տեղում փոս էր ընկել: Ո՞ր մեղքի համար»…
«Շուտով ինն օրն է, և շաբաթ օրը պիկետ է լինելու, — նշել է աղջկա մայրը, — ես չեմ կարող ասել որտեղ, բայց թույլտվություն կա: Դա կլինի ինտերնետում, այնտեղ, որտեղ նրանք հավաքվում են: Ես կոչ չեմ անում պայքարելու, ես կոչ չեմ անում պատերազմի, ես միայն կոչ եմ անում խաղաղության հաստատման: Գիտե՞ք մենք` ռուսներն ու թաթարները այսքան տարի հաշտ ու խաղաղ ապրում ենք, հայրս թաթար է, ես ինձ ռուս եմ համարում, ամուսինս չուվաշ է, մեզ մոտ երբեք տարաձայնություններ չեն եղել մինչև Լեբյաժյե գալը: Ես ապշում եմ, այստեղ միայն այլազգիներ են, մերոնք քիչ են: Ես նացիոնալիստ չեմ այդպիսին դարձրել են: Իմ աղջիկն էլ նացի երբեք չի եղել: Ինձ համար շատ ծանր է այդ մասին խոսալը»…
Սեպտեմբերի 27-ին Դարյա Մաքսիմովան կդառնար 18 տարեկան…
- 13:10Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը
- 12:10Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- 11:10«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ
- 12:10Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են,
- 11:10Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. Հայաստանին կտրամադրվի 120 մլն դոլար
- 14:10Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 12:10ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել
- 11:10Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.