Ձվի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումներն են պատճառը, որ այսօր` օգոստոսի 24-ին գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը եկել էր հայտարարելու` թե Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է պաշտպանության նախարարությանը: Իբր փորձելով փրկել ոլորտում տիրող խայտառակ իրավիճակը փոխնախարարը էլ ավելի խճճեց այն, կամ` չտիրապետելով անհրաժեշտ տվյալներին, ասաց բաներ, որոնք չեն համապատասխանում Գյուղնախարարության «Հայկական Վարկածին» տրամադրած տեղեկությանը, և փաստաթղթերին:
Ըստ Բաղիյանի հայտարարության, պաշտպանության նախարարությանը ձվի մատակարարման պայմանագիրը շահել է «X գրուպ» ընկերությունը, որի կազմում է «Արաքս» ԵԹՖ, լուսակերտ թռչնաֆաբրիկաները: Մինչդեռ մեզ տրամադրված տվյալներով ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ: Այս խմբաքանակի մի մասը գնում են խանութներ. Դա այսօր արդեն կարելի է տեսնել անզեն աչքով, եթե մինչև վերջերս ուկրաինական ձուն, տեղականի հավասար, ԵԹՖ-ի մակնշմամբ էր իրացվում ապա, այժմ «իպորտ» մակնշում ունի. Եթե հավատանք պրն Բաղիյանին, ուրեմն` ներկրված գրեթե ողջ խմբաքանակը`1միլիոն ձու ուղարկվում է բանակ, սակայն բավականին մեծ քանակություն վաճառվում է նաև խանութներում:
Ինչ է ստացվում. կամ բանակ ուղարկվում է ոչ այն քանակը, որ ներկայացնում է փոխնախարարը կամ ներկրվում է ավելի շատ ձու, քան հայտարարվում է:Սակայն սա այլ քննարկման թեմա է:
Ինչևէ, Բաղիյանը հավաստիացրեց, որ Հայաստան ներկրվող ձվերն անցնում են պատշաճ փորձաքննություն, որի արդյունքում 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով: Թե ինչ նյութեր են, որ առաջացել են հենց այդ 350 հազար հատի մեջ, չհստակեցվեց:
Փոխնախարարը ասաց նաեւ, որ այս տարի հանրապետությունում ձվի արտադրությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Յոթ ամսվա տվյալներով արտադրվել է մոտ 380 մլն հատ ձու: Ձվի արտադրության անկումը Գ. Բաղիյանը բացատրեց թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով, ինչպես նաեւ մասնավոր տնտեսություններում հիվանդություններից առաջացած անկումներով. «Որպեսզի նույն խնդրի առջեւ չկանգնեն, այս տարվա ընթացքում նրանք 150 հազար ածան գլխաքանակ մորթել են: Ներկայում ձվի թերարտադրությունը պայմանավորված է ածան գլխաքանակի հարկադիր մորթով»:
Հետաքրքիր պարադոքս է ստացվում, տեղական արտադրողները բողոքում են, որ ձվի շուկայում ԵԹՖ -ի մենաշնորհային դիրքը, ձվի ներկրումը, իրենց հասցրեց այն օրին որ ստիպված եղան մորթելու հավերը: Իսկ սննդի անվտանգության տեսչության նախկին պետ Գրիշա Բաղիյանը հակառակն է փաստում: Նա խոստովանեց, որ եղել է ձվի գերարտադրություն, և եղանակային պայմանների պատճառով թռչնաբուծական ֆերմաները ձվի իրացման խնդիրներ են ունեցել: Բայց և չհստակեցրեց, որ իրացման խնդիրները ստեղծվել են արհեստական, ավելցուկը պայմանավորված է ուկրաինական ձվի ներկրմամբ, որը մեկ նպատակ ուներ` խեղճացնել տեղական արտադրողին, նրան դուրս մղելով շուկայից, գրավել մենաշնորհային դիրք. Ինչը կարելի է փաստել, որ հաջողությամբ պսակվեց մենաշնորհի դեմ պայքարող կառույցների քավորությամբ:
«Մինչեւ տարեվերջ ձվի արտադրությունը կաճի»,- խոստացավ փոխնախարարը, դարձյալ չհստակեցնելով, ինչի՞ հաշվին:
- 12:10Նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում
- 15:00Տնտեսական աճ գյուղոլորտի բոլոր ճյուղերում
- 14:19Պետական աջակցությամբ կներկրվեն կոմբայններ
- 11:17Ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ ենք մտնում
- 17:39Կգործարկվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտին
- 13:45Սահմանափակ ջրային պաշարն առավել արդյունավետ կօգտագործվի
- 11:28Վերացվել է «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրության արգելանքը
- 15:09Սևանա լճին վերաբերող տվյալները կհավաքվեն մեկ կենտրոնում
- 15:48Պետպատվերով ֆինանսավորվող շինաշխատանքները գրեթե դադարեցված են
- 11:25Համաշխարհային շուկայում վերջին մեկ ամսում պղնձի գները զգալի աճ են արձանագրել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.