Խարդախության մեղադրանքով
- Հուլիսի 28-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Հայկ Ա.-ին, որը ս/թ հուլիսի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայկ Ա.-ն կալանավորված է:
Թմրամիջոց պահելու կասկածանքով
- ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունները հուլիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևան քաղաքի «Արմենիաե հեռուստաընկերության մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետից, «Օպել Վեկտրաե մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 31-ամյա Արման Ա.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է «B-8ե գրառումով «Սուբոտեքսե տեսակի թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ըստ Արման Ա.-ի հայտարարության` դա «Սուբոտեքսե տեսակի թմրամիջոց է, որը, ինչպես և ևս 4 հաբ, ս/թ մարտ ամսին բերել է Ֆրանսիայից` իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Վստահությունը չարաշահելով
- Հուլիսի 27-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում «Ինթերնեյշնլ Դիվելըփմենթ Ընդ Քոնթրաքշնե ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ս/թ հուլիսի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերության կողմից պետական աջակցության միջոցներով, աղետի գոտում անհատական բնակելի տների կառուցման Սարամեջ և Ջրաշեն գյուղերի վարչական տարածքներում գտնվող շինհրապարակներից, նոր կառուցվող տների և դրանց մոտից գողացել են ծածկի մետաղյա 27 թիթեղ և շուրջ 780 կգ ամրան:
Հուլիսի 28-ին պարզվել է, որ նշված թիթեղներից 10-ը ս/թ հուլիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ջրաշեն գյուղից «Ինթերնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնսթրաքշնե ՓԲԸ կողմից կառուցվող տներից մեկի մոտից նույն ընկերության բանվոր 47-ամյա Մհեր Ա.-ից խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է նույն ընկերության ատաղձագործ, 46-ամյա Ահարոն Հ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Դանակահարություն
- Հուլիսի 3-ին, ժամը 23.45-ին, «Իջևանե բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էնֆիզեմա, հետույքի ձախ կեսի կտրած վերքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Էրիկ Օ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Իջևան քաղաքին հարակից «Սպիտակ ջուրե կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Էրիկ Օ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 24-ամյա Մկրտիչ Է.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.