Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեզ համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն: Հայաստանի Հանրապետության կառավարության համար փոքր և միջին բիզնեսի զարգացումը մշտապես դիտարկվել է որպես գերակա խնդիր: Այս 3 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Գաղտնիք չէ, որ հենց միջին խավն է, որ հանդիսանում է ցանկացած հասարակության կարևորագույն շարժիչ ուժը: Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում իրենց տնտեսական ապագայի համար, ինքնուրույնաբար կայացնում են տնտեսական որոշումներ և հանդիսանում են պատասխանատու քաղաքացի երկրի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը եղել է և մնում է միջին խավը: Քաղաքացիական հասարակության ձևավորման տեսակետից նույնպես մենք գտնում ենք, որ առանց փոքր և միջին բիզնեսի հնարավոր չէ ունենալ լուրջ հաջողություններ: Չնայած այն միջոցառումների, որ իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և համագործակցության այս ձևաչափը, որ մենք ստեղծում ենք, հնարավորություն է տալու մեզ մշտապես լինելով երկխոսության մեջ, ժամանակին բացահայտել խնդիրները և գտնել լուծումներ այդ խնդիրներին, ընդ որում, այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի լինեն նաև փոքր և միջին բիզնեսի համար: Մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք աշխատանքների օրակարգ, մշտապես այդ օրակարգը պետք է թարմացվի առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Մի կողմից` մենք պետք է հստակ պատկերացնենք այն ռազմավարությունը, որն ընկած է լինելու մեր քաղաքականության ներքո և այդ ռազմավարությունը պետք է անպայման ձեզ հետ համաձայնեցված լինի, հասկանալի: Մյուս կողմից` այդ ռազմավարությունն իրականացնելու ընթացքում մենք պետք է կարողանանք օպերատիվ հարցեր քննարկել ձեզ հետ, և այդ օպերատիվ հարցերը մեզ հնարավորություն են տալու պատկերացնել, թե իրական իրավիճակն ինչպիսին է և ինչ հոգսերով են ապրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Համագործակցության այսպիսի ձևաչափեր` խորհուրդներ, մենք ունենք մի քանի ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես-միջավայրի բարելավման և այլն, և այսպիսի ձևաչափերն իրենց արդարացնում են: Այն հանգամանքը, որ խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հնարավորություն է տալիս որոշ խնդիրներ լուծելու համար օպերատիվ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խմբեր, տալ հստակ հանձնարարականներ, այդ միջգերատեսչական աշխատանքային խմբերում ընդգրկել նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի լուծումները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն բոլորի շահերը:
Հաշվի առնելով, որ այս դրական փորձն առկա է, համոզված եմ, որ նաև մեր նորաստեղծ` փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերով զբաղվող խորհուրդը դրական արդյունքներ կտա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են ոչ պետական հատվածը, որ համաձայնվել են ընդգրկվել խորհրդի կազմի մեջ և մեզ հետ միասին կատարել այս չափազանց կարևոր և պատասխանատու առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:
Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից:
Ամփոփելով խորհրդի առաջին նիստի աշխատանքները` վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է խորհրդի անդամների ակտիվ աշխատանքը: «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր քննարկումներն այս ձևաչափով չսահմանափակվեն: Մեր քննարկումների ոգին և տրամաբանությունը դուք պետք է փոխանցեք ձեր կազմակերպությունների անդամներին, շահագրգիռ այլ մարմիներին, քանի որ լրջագույն խնդիր է տեղեկատվության ներկայացումը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդիկ տեղեկացված չեն այս կամ այն նորմի, օրենքի վերաբերյալ: Ուստի խորհուրդը լինելու է այն խողովակը, որի միջոցով շահագրգիռ մարմիններն ու անձինք տեղյակ կպահվեն նորմատիվային և այլ փոխությունների մասին»,— դիմելով ներկաներին` ասել է վարչապետը:
Նշենք, որ նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.