Հուլիսի 23-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ 2011 թ. առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Մասնավորապես նշվեց, որ 2011 թ. 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 4448 հանցագործություն, որը 716 դեպքով կամ 19,2%-ով ավելի է նախորդ տարվանից: Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53,3%-ը, ծանր դեպքերի 98,2%-ը եւ առանձնապես ծանրերի՝ 57%-ը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, որոնք աճել են 380-ով կամ 23,9%-ով եւ անձնական գույքի հափշտակությունների հաշվին, որոնք աճել են 417-ով կամ 28,8%-ով: Նվազել են պետական եւ սեփական գույքի նկատմամբ խարդախությունները՝ համապատասխանաբար 26 եւ 112 դեպքերով: 109 դեպքով կամ 24,9%-ով նվազել են բնակարանային գողությունները: Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 8-ով կամ 1,1%-ով, 1-ական դեպքով նվազել են մարմնական, ինչպես եւ ծանր մարմնական վնասվածքները, սակայն աճել են դիտավորյալ սպանությունները՝ 1-ով եւ սպանության փորձերը՝ 4-ով: Մահով վրաերթերը աճել են 5-ով (21-26):
Կիսամյակի ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների աճ, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 74-ով կամ 16,1%-ով, իսկ իրացման փաստերը՝ 76-ով կամ 28%-ով: Աճել է թմրանյութերի իրացման բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 85,6%, նախորդ տարվա 67,2%-ի դիմաց:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը նվազել է 8-ով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները աճել են 10-ով կամ 125%-ով: Կիսամյակի ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 137 միավոր հրազեն (նախորդ տարի՝ 166):
Հանցագործությունների բացահայտումն աճել է ինչպես բոլոր գծերով (3,8%-ով), այնպես էլ քրեական հետախուզության գծով (7,4%-ով), կազմելով՝ համապատասխանաբար 79,3% եւ 77,5%: Աճել են ծանր (4%-ով) եւ առանձնապես ծանր (18,9%-ով) հանցագործությունների բացահայտման ցուցանիշները՝ կազմելով համապատասխանաբար 71,5% եւ 89,4%:
2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է մահով ՃՏ պատահարների աճ 5 դեպքով: Գրանցված 26 այդպիսի դեպքերից բացահայտվել են 23-ը, իսկ 3-ը մնացել են չբացահայտված, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6-ի դիմաց: Բացահայտումը կազմել է 88,5%, նախորդ տարվա 71,4%-ի դիմաց:
Կիսամյակի ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 70 հանցագործություն, որը 12—ով կամ 14,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցությունն ամփոփելով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը տվեց համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ՝ աշխատանքում առկա թերությունների վերացման եւ հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման աշխատանքների բարելավման ուղղությամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.