Հայկական ֆեյսբուքը ստիպեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի և հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բանավեճը տեղափոխվի հրապարակային դաշտ:
Կարապետյանն այսօր պնդեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ 2006 թ.-ին կայացած հանդիպման ժամանակ կաթողիկոսը բառացի ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Հուշարձանագետի խոսքով, սակայն, Սանահինի հարցը ոչ թե ինքն է բարձրացրել կաթողիկոսի մոտ, այլ հանդիպման մեկ այլ մասնակից` Արմեն Հախնազարյանը, որի բարձրացրած հարցը, ըստ Կարապետյանի, ակնհայտորեն դուր չի եկել Վեհափառին. «Նա խոժոռվեց, ձեռքը պարզեց ու ասեց՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
Ըստ Կարապետյանի, Վեհափառն ասել է` ինքը թույլ չի տա, որ Գեղարդի, Խոր Վիրապի վանքերի վրայից մի քար ընկնի, որից հետո կրկնել է, թե ինքը սարերի մեջ եղած վանքերի հետ կապ չունի, և այս պահին այլ օբյեկտների շինարարություն է իրականացվում:
Տեր Վահրամը հերքեց արդեն իսկ հերքածը, սակայն որևէ նոր բան չավելացրեց ասվածին, մինչդեռ քիչ թե շատ հարցին ծանոթ մարդիկ գիտեն, որ դա իրոք էջմիածնի մոտեցումն է: Այն հուշարձաններին, որոնք չեն կարող դառնալ գործող եկեղեցի, Մայր Աթոռը խորթ զավակի պես է վերաբերվում: Չար լեզուներն ասում են. «Մեջը փող չկա, հոգևորականը անելիք չունի, ուստի դա Գարեգին Բ-ին չի հետաքրքրում», դրանք կոթողներ են, որ պետք է պահպանի պետությունը:
«Ես հերքում եմ, որ Վեհափառը նման բան է ասել՝ հատկապես այն մանրամասները, որոնք ներկայացրեց Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց Տեր Վահրամը` նշելով, որ Վեհափառը չէր կարող եկեղեցու շինարարության մասին խոսելիս «օբյեկտ» ասել:
Վեհափառի մամուլի խոսնակը շեշտեց, որ խոսքն առաջնահերթությունների մասին է եղել, և որևէ վանքի կամ եկեղեցու վերանորոգում անտեսված չէ Մայր Աթոռի կողմից:
Տեր Վահրամը ընդգծեց, որ ինքը մեջբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղիղ խոսքը. «Նման կերպ, նման արտահայտություններ չեն հնչել»:
«Անշուշտ, այս բոլոր օրերի բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե Մայր Աթոռը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, և դրանով ավելի հետաքրքրված են անհատներն ու երիտասարդները»,- ասաց Տեր Վահրամը՝ նշելով, որ վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր և եկեղեցիներ: Թե որ վանքերն ու եկեղեցիները` չորոշակիացրեց:
Եվ չնայած, ըստ Տեր Վահրամի, որևէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի և Վեհափառի կողմից անտեսված չեն, սակայն… «Մայր Աթոռը չունի Ձեր պատկերացրած այն միջոցները, որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները, — արդարացավ քահանան, — պետական հոգացության կարիք կա»:
Կաթողիկոսի խոսնակը նաև ավելացրեց. «Քննարկումները երբեք Մայր Աթոռի համար մերժելի չեն եղել, հակառակը` Մայր Աթոռը ողջունում է քննարկումները, բայց երբ հետևում եմ սոցիալական ցանցերի քննարկումներին, ես դրանք չեմ կոչի քննարկումներ, այնտեղի լեզուն, վիրավորանքներն ու անպարկեշտությունները պատիվ չեն բերում այդ երիտասարդներին, երկրին ու Եկեղեցուն: Վեհափառն ինքն է ժամանակին Սանահինի վանքը վերանորոգելու համար բարերար փնտրել»:
Հ.Գ. Հնարավո՞ր է Մայր Աթոռի կամ կաթողիկոսի հոգացությամբ բացատրել Հնեվանքի, Քոբայրավանքի և էլի մի քանի վանքերի վերականգման խայտառակ պատմությունը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.