Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու նորոգման ծառայությունների գնման ծածկագրման ընթացակարգի արդյունքը, ինչի շնորհիվ ենթադրվում է նվազագույնի հասցնել սահմանված արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Տարվա ընթացքում ներդրվելու է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով համակարգ։ Սարքեր են տեղադրվելու 10 խաչմերուկներում և 15 մայրուղիներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով սա երկար սպասված միջոցառում է, որը ոստիկանությանը հնարավորություն կտա ոչ միայն մոնիտորինգ իրականացնել, այլև պատժամիջոցներ կիրառել կարգազանցների նկատմամբ։ Բացի այդ, կնվազի ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը, արդյունքում կպակասեն կոռուպցիոն ռիսկերը։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը, հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մրցույթի արդյունքները», նախապատվություն է տվել երկու կազմակերպության և հավանություն` նշված աշխատանքի կատարման պայմանագրի օրինակելի ձևին։ Վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով երկրի քաղաքացիներն առաջին նոր անձնագրերը կարող են ստանալ 2012 թ. առաջին եռամսյակից սկսած։
Գյումրու տեխնոպարկը կծառայի գործարար միջավայրի բարելավմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը։ Նախատեսվում է, մասնավորապես, տեխնոպարկի կառավարումը վերապահել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին, իրագործել նորարարության ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրեր, համաֆինանսավորել Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման վարկային ծրագիրը, հիմնել ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիա։
1997-2007 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև առողջապահության բնագավառում ստորագրված վարկային, ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի և տարածքների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունն իր որոշմամբ վերջնականապես հստակեցրել է նշված շենքերի պատկանելության և հաշվապահական ձևակերպման հարցը` հաշվի առնելով շահառու կազմակերպությունների ենթակայության հանգամանքը։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 16 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի վերականգնման և ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել 7 մլն 100 հազար դրամ։ Շենքի վերականգնումն ու ուժեղացումն ընդգրկված են ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույց, իսկ ընդունված որոշումը հնարավորություն կտա մշակել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, ինչը թելադրված է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև շփումների նվազեցման, ինչպես նաև հարկ վճարողների փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակի խնայողության, դրանց արդյունքում` առավել բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «Առավոտ» օրաթերթի մի հրապարակման վրա, որտեղ անդրադարձ էր եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի և նկարագրվել էր հարկային տեսուչների պահվածքը։ «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, և եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ» — հավելել է վարչապետը։
Կատարվում են միջազգային պարտավորությունները
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ զեկույցը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նիստում հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Կայանում է որակի ազգային համակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
— մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, որը հնարավորություն կտա մեծացնել պետական և չափագիտական վերահսկողության իրականացման արդյունավետությունը,
— ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը, որով նախատեսված ծախսերը թույլ կտան կատարելագործել նախարարության մտավոր սեփականության գործակալության աշխատանքը, բարձր արդյունավետությամբ կատարել մտավոր սեփականության բնագավառում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,
— ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը, որով ակնկալվում է կատարել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջը` ապահովել հանրակրթության համապատասխանությունը միջազգային կրթական չափանիշներին,
— «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը և գոտիավորման սխեման, որոնց միջոցով կապահովվի տարածքի էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ունեցող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնական վերարտադրությունը և օգտագործումը,
— Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ճանապարհների վերականգնման շինաշխատանքների կապալառուների ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊԸ-ները։
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ու ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի մշակումը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից և հետապնդում է արտոնագրման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման նպատակ։ Այժմ, երբ ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կան հակասություններ, անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակի արտոնագիրը տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, գնահատողների որակավորումն իրականացնում կադաստրի պետական կոմիտեն, իսկ հսկողություն իրականացնող մարմինը հստակեցված չէ։ Ակնկալվում է, որ անշարժ գույքի գնահատման գործունեության ապաարտոնագրումը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանը, մրցակցության մեծացման նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորելու Տավուշի մարզի Սարիգյուղի ավագանու անդամների 2011 թ. հուլիսի 24-ի, Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների 2011 թ. օգոստոսի 21-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի Սալվարդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, այլ կատեգորիա փոխադրել ինչպես այս, այնպես էլ Արագածոտնի մարզի Փարպիի և Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքների, Գորիսի քաղաքային համայնքի հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների, մարզահամալիրի և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, խառը և հասարակական, արտադրական կառուցապատման համար։
Նկատի առնելով դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի (մշտական բնակության վայրը` ԱՄՆ) երաժշտարվեստի բնագավառում արձանագրած հաջողությունները` կառավարությունը մինչև 2013 թ. աշնանային զորակոչը նրան տարկետում է տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից։ Մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. գարնանային զորակոչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Գեորգի Բաղդասարյանին։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.