Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իռլանդիա: Դուբլինում տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իռլանդիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի ձեւավորման շուրջ : Քննարկվեցին տարածաշրջանային, միջազգային ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ կատարվեց կազմակերպության առաջնային հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Էյմոն Գիլմորը երկուստեք նշեցին, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, եւ դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հատուկ նշվեց երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարեւորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձան տնտեսական ոլորտի համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարեւորվեց հանդիպումից առաջ ստորագրված «ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:
Հայաստանի եւ Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ: Էյմոն Գիլմորը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:
Հայաստանի արտգործնախարարն իր իռլանդացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:
Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն իր իռլանդացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Իռլանդացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց խորհրդարանական փոխգործակցության կարեւորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Իռլանդացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Հայաստանի մոտեցումները մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Փեթ Բրինը տեղեկացրեց, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը խթանելու նպատակով Իռլանդիայի օրենսդիր մարմնում նախատեսվում է ձեւավորել միջխորհրդարանական բարեկամության խումբ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նախարարի ելույթին ներկա էին Իռլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ եւ Դուբլինում հավատարմագրված դիվանագետներ:
Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-իռլանդական ընդհանրություններին, այսօր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին:
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ:
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
- 14:10Դավաճանության խոսնակ «Ազատությունը» Խանումյանի հետ այցելել է Աղավնո՝ գյուղը հանձնելու ռեպորտաժ սարքելու, օգնելու, որ վռազ-վռազ զտեն հայերին
- 13:10Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան
- 14:10Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ
- 11:10Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան
- 15:10Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ուղղված ռուս խաղաղապահներին
- 13:10Պրովոկացիա է. ծրագրել էին Բերձորի միջանցքը փակել՝ Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ. Միկա Բադալյան
- 14:10Երկու խնդիր կա՝ վերահսկողության տակ առնել Լաչինի միջանցը և թուլացնել ռազմական ներուժը.փորձագետ
- 11:10Տավուշում կուտակումներ են․ իրավիճակը լարված է
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.