Զենք‑զինամթերք
Հուլիսի 13-ին, ժամը 09.40-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մաս և հայտնել, որ օդանավակայանի հանրակացարանի մոտ զինամթերք է թողել:
Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի 203 փամփուշտ, 2 նռնակ, 3 պայթուցիչ, 11 քուղ, լուսարձակող 1 սարք, 200 գ տրոտիլ և ինքնաձիգի 2 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հուլիսի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Վախթանգ Ա.-ին, որը 2008 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից:
Վախթանգ Ա.-ն կալանավորված է:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը:
Կանեփի թփեր` տնամերձից
Հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նախկինում դատապարտված, 1975 թ. ծնված Արթուր Վ.-ի` Հաղթանակ թաղամասում գտնվող տնամերձ այգուց հայտնաբերել են կանեփի 30 թուփ` 32 կգ ընդհանուր կշռով, և պոլիէթիլենային տոպրակ` 90 գ կանեփանման չորացված զանգվածով:
Ըստ Արթուր Վ.-ի հայտարարության` կանեփի թփերը ցանել և մշակել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Թմրամիջոց` գուլպայից և գրպանից
Հուլիսի 13-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` 3,2 մլ թափանցիկ հեղուկով, իսկ անդրավարտիքի գրպանից` 4,8 գ կանաչ զանգված:
Ըստ Արտակ Հ.-ի հայտարարության, հայտնաբերված թափանցիկ հեղուկը մորֆին թմրամիջոց է, որը նույն օրը ձեռք է բերել Բորիկ մականունով Բագրատ Բ.-ից, իսկ կանաչ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:
Նույն օրը, Ժամը 14.00-ին, Բագրատ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Կողոպտչին ճանաչեցին հեռուստահաղորդումից
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 11-ի երեկոյան ոստիկանության ծառայողներին էր մոտեցել մի քաղաքացուհի և մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս մեկ օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց 1988 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը:
Պարզվեց, որ հուլիսի 11-ին, ժամը 01.10-ի սահմաններում, նա հափշտակել էր ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և փախել:
Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ին, 1978 թ. ծնված Մարո Ա.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ հուլիսի 12-ին դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը` ճանաչել է Գագիկ Ավետիսյանին, որը ս/թ մայիսի 10-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 385.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսի 13-ին ոստիկանություն են ներկայացել ևս երեք կանայք, ովքեր նույնպես իրենց կողոպտած Գագիկ Ավետիսյանին ճանաչել են հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից.
-1962 թ. ծնված Գայանե Վ.-ն հայտնել է, որ մայիսի 23-ի երեկոյան Գագիկ Ավետիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս/:
— 1993 թ. ծնված Աննա Գ.-ն հայտնել է, որ մայիսի 19-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտ Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով և կախազարդով ու դիմել փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս/:
— 1985 թ. ծնված Հրաչուհի Գ.-ն հայտնել է, որ մայիսի 12-ին, ժամը 16.30-ին, Թումանյան փողոցում Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Նշված բոլոր դեպքերում տուժողները ոստիկանություն չէին դիմել:
Կատարվում է նախաքննություն:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.