Ներկայիս գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14 –ին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրեն վերապահված 3 անդամների համար հայտարարված մրցույթն ու հայտարարել իր թեկնածուներին: Ըստ կանոնակարգի նրանց հաստատելու համար ներկայացվելու են նախագահ Սարգսյանին:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեքական անդամի նշանակում է օմբուդսմենը, 2-ին` Փաստաբանների պալատը, 2-ին` Վճռաբեկ դատարանը:
Ընտրությունը հաղթահարած թեկնածուների վերաբերյալ պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան:
Արտակ Մելիքսեթյանը (35տարեկան) էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետն է: Մյուս երկուսը 2008 — 2011 Անդրեասյանի տնօրինությամբ գործող«Դիֆենս» ընկերության աշխատակիցներ են. Աիդա Մուրադյանը (23 տարեկան) 2007-2009 թվականներին աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան: Ռոզա Ստեփանյանը (25տարեկան) 2009ից մինչ օրս է աշխատում նույն ընկերությունում` որպես իրավաբան:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Մրցութային հանձնաժողովը ստացել է 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցել են երկրորդ փուլ եւ հրավիրվել են հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:18 թեկնածուներից 2-ը հարցազրույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել են: 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու»:
Ի դեպ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Ընտրության հնարավորությունները սահմանափակ են եղել: Չնայած դրան Անդրեասյանի քննությունը չբռնած թեկնածուների ցանկում են ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը, քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
Ի դեպ, երեք թեկնածուներից միայն Ռոզա Ստեփանյանը որոշակի փորձ ունի ընտրությունների անցկացման ոլորտում` 2007թ. մայիսին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական եւ 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ գործարքային հիմունքներով աշխատել է որպես ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների թարգմանիչ: Այս մասին տեղեկացվում է հաղորդագրության մեջ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.