Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանական շենքերում միջանցիկ քամիներ են վզվզում: Սրանց տես` Կազանի տապալված գործընթացն են «վերակենդանացնում»` Մեդվեդևի ուղերձն են բերել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ շատ շուտով կպատասխանի, և նման է, որ այդ պատասխանն իր էությամբ քիչ է տարբերվելու Զապորոժիեյի կազակների` օսմանյան սուլթանին ուղարկած նամակից: Արդեն պարզ երևում է` արտգործնախարար Նալբանդյանը հայտարարեց, որ բանակցություններում առաջընթաց հնարավոր է, եթե Ալիևը հրաժարվի Կազանում առաջադրած իր 10 պահանջներից: Եթե դա թարգմանենք դիվանագիտական լեզվից ժողովրդի լեզով, ապա կստացվի, որ արտգործնախարարը բոլորին ուղարկում է հանրահայտ ռուսական հասցեով: Ինչպես ասում են` բարի ճանապարհ…
Ի տարբերություն Կազանին նախորդող շրջանի, այս անգամ չկա խուճապ, թե` կստիպեն ստորագրել, հանձնվել, և այլն: Բոլորն ավելի հանգիստ են, Կազանի փորձը մեր ծակ փորձագետներին մի քիչ խելք սովորեցրեց: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էլ գլխանց դրեց փչացրեց Մեդվեդևին: Պարզ ասաց` եթե Մեդվեդևը հանուն խաղաղության Նոբելյան մրցանակի, մտադիր է ստիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ստորագրել ինչ-որ անմարսելի բան, թող ստանձնի դրա պատասխանատվությունը և նախագահներին պաշտպանի իրենց ժողովուրդների զայրույթից: Համ էլ թող Ալիևն ու Սարգսյանը մտածեն` արժի՞ արդյոք հանուն ինչ-որ մեկի Նոբելյան մրցանակի պատմական մեծ ռիսկերի գնալ:
Կարճ ասած, Վլադիմիր Պուտինի շահերը սպասարկող քաղաքագետը պարզ ասաց ամեն ինչ, ինչը բացառում է որևէ էական համաձայնության ստորագրումը: Համ էլ ռուսները շատ վատ հուշեր ունեն իրենց մեկ այլ Նոբելյան մրցանակակրից` Միխայիլ Գորբաչովից, որը «բոյդ թաղեմ» արեց Սովետական կայսրությունը… Ուստի, խոշոր հաշվով, մնացին մյուս երկու «Կազանյան որբերը»` ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Դե, Ֆրանսիան խոշոր հաշվով «թռավ» Մեդվեդևի վրայից, իր արտգործնախարարի շուրթերով հայտարարելով, որ կարգավորման նոր ծրագիր է առաջարկելու (գնաց ևս 17 տարի), փոխարենը մեջ ընկավ Եվրամիության պարագլուխներից Քեթրին Էշթոնը: Մեկ էլ Ամերիկան խոշոր վատություն արեց, Հայաստանը խցկելով «Ֆորբսի» վատագույն տասնյակի մեջ:
Որ «Ֆորբսի» ռեյտինգները էժանագին բլեֆ են, դա անվիճելի է, զի չի կարող այնպես լինել, որ մարդակերության և սովամահության խնդիր ունեցող երկրները (որոնք տասնյակում չկան) ունենան ավելի բարվոք տնտեսություն, քան Հայաստանը: Պարզապես «Ֆորբսի» սև ցուցակը կարող է ազդել Հայաստանում կատարվող ներդրումների վրա, նպաստել կապիտալի փախուստին և արտագաղթին: Այդ «ռեյծինգը» էլ ավելի է խորացնում ազգային աղետի հասած այն մտայնությունը, թե`«երկիրը երկիր չի»: Եվ միանշանակ պատասխանատվության ենթակա է այն վարչապետը, որը երկրի ցուցանիշներն իջեցրեց այնպիսի մակարդակի, որ թեկուզ մանիպուլյացիայի միջոցով հնարավոր եղավ Հայաստանը դասել վատագույն 10 տնտեսություններն ունեցող երկրների շարքին: Առավելևս, այն վարչապետը, որը ակամա բերնից թռցրել էր, որ դրական է վերաբերվում արտագաղթին: Առավելևս, որ արտագաղթի մասին «կատակը» կրկնել էր և Սևանում, Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ` վերջինիս «Արի տուն» ծրագրի առնչությամբ:
Ունենք տագնապալի պատկեր: «Պետության վախճանի» հակապետական տեսության հեղինակ, հակապետական մտածողությամբ վարչապետ: Հակապետական մտածողությամբ կամ պարզապես թալանչի չինովնիկների ոհմակ: Եվ հակապետական մտածողությամբ բնակչության մեծամասնություն…
Այո, իրոք մեր հայրենակիցների մեծամասնության մտածողությունը հակապետական է: Կեսը երազում է արտագաղթել: Կեսից ավելին, ըստ «Ֆեյսբուքում» ընթացող քվեարկության, կողմ է օտարալեզու դպրոցներին: Որովհետև օտարալեզու դպրոցը հնարավորություն կտա իրենց զավակներին ավելի հեշտ մերվել օտար ափերում: Եվ հենց այդ հակապետական մթնոլորտի շնորհիվ է, որ օրենքի կոպիտ խախտումով Լիսկայի պես վայ-մարզպետը ռուս դեսպանի հետ պայմանավորվում է Կապանում ռուսական դպրոց բացելու վերաբերյալ…
Այս հակապետական մթնոլորտը հազարապատիկ ավելի վտանգավոր է, քան գերտերությունների ճնշումը Արցախի հարցում, քան աշխարհի բոլոր լրտեսները միասին վերցված, քան թուրքական բանակը, քան ժանտախտը: Զանգեր հնչեցրեք, ոտքի ելեք, դիմադրության շարժում է պետք:
Շաբաթվա վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.