Երևան‑Սևան ճանապարհին
Հուլիսի 7‑ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի բեռնատար, «Նիսան Պատֆայնդեր», «ՎԱԶ-2121» և «ՈւԱԶ-396201» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ` մահվան ելքով
Հուլիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.50-ի սահմաններում 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Մարիամ Զ.-ին և նույն թվականին ծնված Անի Միքայելյանին:
Պատահարի հետևանքով Անի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ Մարիամ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապարան‑Աշտարակ ճանապարհին
Հուլիսի 7-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաերթ Արարատում
Հուլիսի 7-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի մի աշակերտի, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի վնասվածք:
Opel Vektra-ն գլորվել է ձորը
Վանաձոր-Գյումրի ճանապաարհին այսօր`հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ջաջուռ գյուղից 6-7 կմ հեռավորության վրա («Ավետիքի հուշաղբյուր» չհասած) Վանաձորից դեպի Գյումրի շարժվող Opel Vektra մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը: Թե ինչպես, ինչ պայմաններում, կամ ինչ պատճառով է մեքենան հայտնվել ձորում, դեռ պարզ չէ:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության Շիրամի մարզային վարչության քննչական բաժնի աշխատակիցները:
Ճանապարհային ոստիկանների փոխանցմամբ` մեքենայում եղել է միայն երիտասարդ վարորդը, ում դեպքից անմիջապես հետո Գյումրիի շտապ բուժօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
- 15:10Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար
- 14:10Թուրքիան սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ կացության կարգավիճակ տալ
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 12:10Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն․ Ոստիկանություն
- 11:10Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
- 14:10Ի՞նչ են դրա դիմաց Ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները․ Ղազինյան
- 13:10ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում
- 12:10«Վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել. ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում»
- 11:1054 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.