Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը:
Ըստ ԱԳՆ մամլո հաղորդագրության` անդրադարձ է եղել Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվել է, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշել են ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձել են հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվել այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են 1995 թ. մարտի 16-ի “ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին” պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերի փոխանակման մասին արձանագրությունը եւ փոխանակել վավերարագրերը, որով այն մտավ ուժի մեջ:
Նախարար Նալբանդյանի մոսկովյան այցի օրակարգում էր նաեւ հանդիպումը հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը զրույց է ծավալվել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
- 15:10Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան
- 14:10ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (Տեսանյութ)
- 13:10Ռուսաստանը փորձում է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի հարցը տեղափոխել բացառապես ռուս-ադրբեջանական ձևաչափ, Հայաստանն այլևս սուբյեկտ չէ
- 11:10Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ Քարվաճառում
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 14:10Տարածաշրջանում գործընթացներից հետ չմնալու համար Ռուսաստանը նաև պատրաստ է հայկական շահին հակառակ գնալ
- 13:10Չեմ կարծում, որ մեզ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին
- 12:10Լավրովի «հետկոնֆլիկտային կարգավորում» ձևակերպումը խնդրահարույց է. Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չէ
- 11:10Աշխարհը բախվել է սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի․ Անտոնիո Գուտերեշ
- 15:10Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.