Մենք անդրադարձել էինք «Նաիրիտի» խնդիրներին դեռևս վերջին խմորումներից շատ առաջ: Մեր կանխատեսումներն իրականացան: Ավելին, զարգացումներն այսպիսի ընթացք ստացան. երեկ կեսգիշերին ավարտված գաղտնի պահվող մրցույթի արդյունքում «Նաիրիտ» գործարանի կառավարման օպերատորի համար հետաքրքրության հայտ է ներկայացրել քիմիայի ոլորտում մասնագիտացված գերմանական C.A.C ընկերությունը։ Սա պաշտոնապես հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարը։ Ըստ նրա` ընկերության հնարավորությունները կուսումնասիրվեն առաջիկայում, երբ ընկերության ներկայացուցիչների հետ կկազմակերպվի քննարկում:
Ըստ պաշտոնական տեղեկության, «Նաիրիտի» օպերատորը պետք է իրականացնի 2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիրը, որը գնահատվել է 512.26 մլն դոլար։ Բայց այդ գումարից ընդամենը 366,46 միլիոնն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, 145,8 միլիոնը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի 100 մլն դոլարը՝ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, 45,8 միլիոնը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը:
Ակնկալվում է, որ «Նաիրիտի» վերականգնման ծրագիրը իրականացվելու է ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային ֆոնդից Հայաստանին տրամադրվելիք 400 մլն դոլար վարկային միջոցներով:
Ի դեպ, գերմանական այս ընկերության կողմից հայտ ներկայացնելն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ 2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրում նշված է, որ ներկա դրությամբ զարգացման ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, ներառյալ՝ ֆինանսավորման կազմակերպումը, ինժեներինգային և սարքավորումների մատակարարման խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Siemens-ը (Ավստրիա, Շվեդիան), Foster Wheeler-ը (Ֆրանսիա), Chemieanlagenbau Chemnitz GmbH – C.A.C.-ը (Գերմանիա), Air Liquide-ը (Ֆրանսիա): Այս ամենով հանդերձ, չափազանց հետաքրքիր է գաղտնիությամբ պարուրված գործընթացը: Մրցույթից օրեր առաջ գլխավոր տնօրենի հրաժարական տվեց (ինչը շատ արագ ընդունվեց). չնայած «Նաիրիտում» առկա ճգնաժամին, նա 9 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում: Եւ որ ամենակարևորն է` այս պահի դրությամբ չեն հրապարակվել այն պայմանները, որոնք երկուստեք համարել են ընդունելի:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.