Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատի նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Հակոբ Թովմասյանը մանրամասնեց նորից առաջադրվելու պատճառները: «Ինձ մտահոգում է քաղաքի ներկա վիճակը, այդ իսկ պատճառով էլ իմ թեկնածությունն առաջիկա ընտրություններում առաջադրել եմ: Դրան նպաստել են նաև բազմաթիվ քաղաքացիների հեռախոսազանգերը: Ներկայիս քաղաքապետարանի աշխատակիցներն էլ են զանգում ինձ, որոնց ես գործի չեմ ընդունել»,- ասաց նախկին քաղաքապետը և լրագրողներին ներկայացրեց քաղաքում առկա խնդիրները ու իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները: «Քաղաքային կառավարումն ինձ դուր չի գալիս մի քանի առումներով. նախ` քաղաքը չունի հատակային նախագիծ: Այսօր իմ քաղաքն ունի լուրջ բնապահպանական խնդիր,սակայն, ի տարբերություն մյուս քաղաքների, չունի գյուղմշակության հողեր»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին սակավաջուր քաղաքը ոռոգման ջրի պակաս չի ունեցել. «Քաղաքում բարձիթողի վիճակ է` ծառերը չջրվելուց չորանում են, գիտատեխնիկական այս զարգացած դարում քաղաքը ոչնչից չի օգտվում, ջրի սակագինը 80 դրամից անհիմն բարձրացել է 120 դրամի»:
Հակոբ Թովմասյանը նաև մի շարք բացահայտումներ արեց գործող քաղաքապետի, համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին իր թեկնածությունն առաջադրած Աբրահամ Բաբայանի գործունեության վերաբերյալ: Ըստ նախկին քաղաքապետի` ներկա քաղաքապետը թույլ է տվել մի շարք չարաշահումներ և օրինախախտումներ:
Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց Աբրահամ Բաբայանի թույլ տված օրինախախտումների մասին վկայող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես` իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է կազմակերպել, և ինքն էլ դարձել է այդ աճուրդի հաղթողը: Կամ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի ստորագրությունը կեղծելով` իրականացրել է մի շարք գործարքներ. օտարել է մանկապարտեզ, պատկերասրահ և քաղաքապետարանի նիստերի դահլիճը: Հիշյալ խախտումների մասին Հակոբ Թովմասյանը բարձրաձայնել է` հաղորդում ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազին և տեղյակ պահելով ՀՀ նախագահին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իրեն հեռացնեն ՀՀԿ-ից:
Այժմ անկուսակցական Թովմասյանը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է` ապավինելով բացառապես ժողովրդի քվեին: Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ մեկը, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես չեն հայտնել իրենց աջակցության մասին:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հովիկ Աբրահամյանը, սովորության համաձայն, «տակից» հովանավորի Թովմասյանին, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց, թե ԱԺ նախագահի հետ շփման երկար տարիների փորձ ունի, և վերջինս այն մարդկանցից է, որը մտադրությունների մասին հայտնում է բացահայտ: Թովմասյանը նշեց, որ վերոնշյալ երկու պաշտոնյաների հետ շուրջ 6 ամիս է չի շփվել և վերջին անգամ նրանց տեսել է Կոմիտասի անվան Պանթեոնում` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ: Սակայն նրանց կողքով անցել է` անգամ չի բարևել, «որպեսզի դա կողքից այլ կերպ չդիտվի»:
Ի դեպ, Թովմասյանը հավաստիացրեց նաև, որ քաղաքապետ դառնալն իր գերնպատակը չէ: «Կընտրվեմ` բարի, չեմ ընտրվի, ի սեր Աստծո, աշխարհի վերջը չէ»,- ասաց նախկին ՀՀԿ-ականը:
Հիշեցնենք, որ պաշտոնավարման նախորդ ժամկետում Թովմասյանին աջակցել է Անդրանիկ Մարգարյանը, սակայն դա եղել է անուղղակի աջակցություն: «Նա պարզապես հայտարարել է, որ կուզենար` Հայաստանն ունենար ինձ պես համայնքապետեր»,- համեստորեն եզրափակեց Թովմասյանը:
Շուշան Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.