Դիլիջանի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և սպորտի վաստակավոր գործիչներ:
Ողջունելով մարզական խաղերի մասնակիցներին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Այս սպարտակիադան աննախադեպ է, որովհետև նվիրված է ՀՀ անկախության քսանամյակին, իսկ դուք անկախության սերունդն եք, մարդիկ, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատվավոր կոչումը, ովքեր մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացումը կրելու են իրենց ուսերին»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ աննախադեպ է նաև այս տարվա մասնակիցների թիվը և սպարտակիադայի շնորհիվ հարուցված մարզական ալիքի ուժգնությունը հանրապետությունում: Մասնակիցներին մաղթելով հաղթանակներ` նախարարը նշել է. «Վստահ եմ, որ ձեր մեջ կան ապագա չեմպիոններ, գիտնականներ. մարդիկ, ովքեր պատրաստ են պիտանի լինել մեր հանրապետությանը և մեր ժողովրդին: Անկախության սերնդի մաս լինելով` դուք պետք է շարունակեք պետականաստեղծ այն գործունեությունը, որն ընկած է ՀՀ քաղաքացու ուսերին և այսօրվա մեր սերունդը պետք է ուժեղ լինի և’ ֆիզիկապես, և’ հոգով, և’ գիտելիքներով և’ բարոյական արժեքներով»,- կարևորել է նախարարը` սպորտային ազնիվ պայքար ու հաղթանակ մաղթելով մասնակիցներին::
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են 1991 թվականից: Այս տարի մրցումների 4 փուլերին մասնակցել են շուրջ 80000 դպրոցական հանրապետության բոլոր մարզերից և եզրափակիչ փուլ են դուրս եկել 780 դպրոցական:Մրցումների ծրագրում ընդգրկված են ատլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հանդբոլ, վոլեյբոլ մարզաձևերը և կազմակերպվում են տվյալ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերով: Հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու տվյալ մարզաձևից դպրոցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է ISF-ը: Հայաստանը «Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային» անդամակցել է 2011 թվականից:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.