Հունիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղից ներքև գտնվող այգիներում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 33-ամյա Ռուդիկ Մ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի մակնիշի ավտոմեքենան Հալիձոր գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել գետը, ինչի հետևանքով նրա ուղևորուհին՝ 29-ամյա Լուսինե Սանթրյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուս 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է Էլեկտրասյանը
Հունիսի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին, 28-ամյա Հարություն Ս.-ն «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 5-րդ փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սևան‑Գավառ Ճանապարհին
Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել 55-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և 24-ամյա Սարգիս Օ.-ի վարած «Բելոռուս» մակնիշի տրակտորը, ինչի հետևանքով Նաիրի Ա.-ն և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի
հիվանդանոց:
Բախվել են
Հունիսի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.40-ի սահմաններում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել 27-ամյա Վահե Վ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի և 50-ամյա Յուրի Շ.-ի վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Վահե Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Քասախ գետի մոտ
Հունիսի 26-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.10-ի սահմաններում «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանյան փողոցում` Քասախ գետի կամրջի մոտ, բախվել է ճամփեզրի քարե պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կամրջի մոտ
Հունիսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.50-ին 33-ամյա Կարեն Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման մասում բախվել է կամրջի հենապատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Շևրոլե»‑ն շրջվել է
Հունիսի 26-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 40-ամյա Հրաչյա Մ.-ի վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով նրա 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.