Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ընտրություն» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած ելույթին` սույնը գնահատելով բավականին հավասարակշռված: Ըստ Մարտիրոսյանի` ելույթում անդրադարձ կար արժեքային համակարգին, ժողովրդավարական տեսլականին, նաև ներկայացվեց փոխզիջումների պատրաստակամությունը, ինչը «եվրոպական լսարանի համար նորմալ էր», սակայն հայ հասարակության համար ընկալելի չէր: «Երբ դրան մենք ենք նայում, տեսնում ենք այն խորը հակասությունը, որ կա ասվածի և այսօրվա իրականության միջև։ Ես դրական եմ համարում Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամության մասին Եվրոպային ուղղված ելույթը, սակայն իրական զիջումները վտանգավոր եմ համարում Հայաստանի և Արցախի անվտանգության համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մյուս խնդիրը առաջիկա ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին առավել համապատասխան անցկացնելու հետ է կապված, քանի որ «դրա հիմք դիտարկվեց Ընտրական օրենսգիրքը»։ Մարտիրոսյանն ասաց, որ առավել ժողովրդավարական ընտրությունների համար արված քայլերը բավարար համարել չի կարելի, քանի որ «Ա1+»-ը այդպես էլ չվերադարձավ եթեր, ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որտեղ ընդդիմության առաջարկներից որևէ սկզբունքային, էական առաջարկ չընդունվեց: Ինչպես կարելի է խոսել արդար ընտրությունների մասին, կարծում է պատգամավորը, եթե նոր Ընտրական օրենսգրքի հաստատման ընթացքում հաշվի չառնվեցին ընդդիմության տեսակետները:
Իսկ ահա ղարաբաղյան հարցում, ըստ նրա, նման դինամիկ զարգացում վաղուց չէր եղել, ինչքան այսօր`Կազանից առաջ, և կողմերը պետք է պատրաստ լինեն այն փոխզիջումներին, որոնք միջնորդ կողմը ներկայացրել է: Սակայն Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսում հասարակության հետ, նույնն անում է նաև Ալիևը: Երկու կողմերն էլ դեռևս պատրաստ չեն Մադրիդյան սկզբունքներին: «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով` ընդունելի չէ ԼՂՀ հարցով որևէ զիջում, ընդունելի չէ նաև, որ Հայաստանի նախագահն է խոսում ղարաբաղյան գործընթացից, մինչդեռ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի՝ նախագահին ուղղված հեռանալու կոչի առնչությամբ էլ Մարտիրոսյանն ասաց, որ իր համար ընդունելի չեն քննարկվող վարկածները, թե հարցը պատվիրված էր՝ նախագահի հեղինակությունը բարձրացնելու համար, կամ` անտեղի էր, քանի որ միջազգային հանրության առջև «հայկական լվացքն էր փռում»:
Մարտիրոսյանի խոսքով, Զարուհի Փոստանջյանն իր հերթական աշխատանքային հարցն է ուղղել և որևէ առանձնահատուկ բան այդտեղ չկա: «Եթե Զարուհի Փոստանջյանն այստեղ այլ կերպ լիներ, այնտեղ այլ կերպ լիներ, կարելի էր մտածել շրջանառվող վարկածների իսկության մասին, սակայն նա իր աշխատանքային ոճի մեջ էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.