«Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ` որպես ոստիկանապետ: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է օրինաչափ, ոստիկանի արարքի մեջ որևէ խախտում չկա»,- այսօր լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը`օրինաչափ համարելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի երկու կրակոցով 30-ամյա երիտասարդի սպանվելը:
«Սա սովորական դեպք է, սա կարող է ամեն օր պատահի, և ըտենց կողմնորոշվել, թե ինչի պիտի ոտքին չկպներ կամ կպներ մատի ծայրին, իմ կարծիքով` սա ճիշտ չէ: Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ հրազեն օգտագործելը «տիր»-ում չի, որ մի տեղ էլ ըստեղ-ընդեղ տեղադրած լինի, այն էլ այն պահին, այն վիճակում, երբ դիմացինը կրակ է արձակում քեզ վրա: Եվ այդ պահին կողմնորոշվել, խփել մարմնի մատերի ծայրին, ոչ մեկը դրանից պաշտպանված չի և չի կարող ոստիկանից պահանջի»,-ասել է Ալիկ Սարգսյանը:
Այն դիտարկմանը, թե ծնողները հավաստիացնում են, որ իրենց որդին չի եղել հետախուզվողը, և շփոթել է ոստիկանը, Սարգսյանը պատասխանել է. «Ծնողների ասելով չի: Այս պահին փորձաքննություն է գնում, այս պահին տուժողները գալիս` տեսնում, ճանաչում են, հիմա ես հավատամ ծնողների ասածի՞ն»:
Ոստիկանապետի խոսքով, ինքը չի հիշում մի դեպք, երբ հանցագործի ծնողը խոստովանում է, որ որդին այդիպիսին է: «Ես չեմ հիշում մեկ այսպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իր տղան մեղավոր է և պիտի պատժվի: Ամեն դեպքում, ես իմ երկար տարիների աշխատանքի ընթացքում նման ծնող չեմ տեսել: Բոլորի ծնողներն այն կարծիքին են, որ տղան անմեղ է, և դա հազար անգամ եմ լսել: Փորձում ապացուցում ես, այդ պահին լսում համոզվում են, բայց 15 րոպե անց նորից այն կարծիքին են, որ անմեղ է: Թերթերն էլ են գրում` նա «ֆսյո տըկի» էն տղան չի, որովհետև նա վատ տղա չի: Հիշում եք, էն ժամանակ որ նստած խոսում էինք, ինչքան բարի էր, ինչքան մեկին օգնեց: Էն անգամ էլ խոսում էր կյանքից, էլ չենք խոսում, որ կինը ճանապարհում է աշխատանքի, շատ հուզիչ տեսարան էր»,-հեգնանքով ասել է ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ Արման Երգիբարյանի ընտանիքի անդամները հերքել են, որ իրենց որդին հանցագործ է, և պնդել են, որ ոստիկանը սխալ մարդու է սպանել:
Կարելի՞ է ասել, որ Հայաստանի ոստիկանապետը պատրաստ է խրախուսել այն ոստիկանին, ով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ երկու կրակոցով սպանել է 30-ամյա Արման Ենգիբարյանին: «Բոլոր եզրակացություններին կծանոթանամ, ըստ այդմ` ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնում են, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ պատրաստվում մեծարել ու պարգևատրել ոստիկանին, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել»,- ասել է Ալիկ Սարգսյանը` ավելացնելով, որ տակտը կպահի և կսպասի բոլոր եզրակացություններին, կծանոթանա, ըստ այդմ` ոստիկանին կխրախուսի:
«Ժողովուրդ, ես իմ կարծիքն իրավունք ունեմ ասեմ, շատ ուրիշ կերպ եմ վերաբերվում նրա ծնողներին, ինչու չէ, ցավում եմ, երիտասարդ տղա է, կյանքից հեռացել է, էդ ամեն ինչը ես էլ եմ շատ լավ հասկանում, բայց միաժամանակ ինձնից շատ բան մի սպասեք: Ես ասում եմ այն, ինչ այս պահին մտածում եմ: Միգուցե այդ պահին ուսերս թեթևացավ, ինձ լավ զգացի, որ իմացա` հանցագործը վնասազերծված է: Չէ՞ որ տեռորի է ենթարկել ամբողջ քաղաքը»,- ասել է նա:
Լրագրողի հարցին,, թե արդյոք ոստիկանի արարքը չի՞ վկայում նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ կուզենայի, որ կպներ ոտքին կամ ընդհանրապես կրակոց չլիներ: Մեր զենքերը, որ մեզ հատկացված են, մարտական զենքեր են, Մակարով տեսակի ատրճանակներ: Իսկ ո՞վ է ասել, որ Մակարովից հետո խնձոր էին բաժանել: Կրակոցից հետո պարզ է` մարդ էլ կմահանա, մեկը կվիրավորվի, մեկը կմահանա: Նորմալ եմ համարում այնքանով, քանի որ աշխատանքում ամեն ինչ կարող է լինել»:
Այսօր Ալիկ Սարգսյանը անդրադարձել է նաև մարմնավաճառության դեմ պայքարի բարձիթողի վիճակին: «Ամեն դեպքում լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, մեր մոտեցումները փոխում ենք կյանքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ: Բայց դա մեր ազգին հարիր չէ, մեր սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ»,- ասաց ոստիկանապետն ու հավելեց, որ խանդով է վերաբերվում այդ երևույթին, քանի որ արժանապատվության ու ինքնասիրության խնդիր կա: «Երբ ուրիշ տեղ տեսնում ենք` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ` տարբեր ազգությունների, ես` որպես հայ մարդ ցավում եմ»,- ասել է ոստիկանապետը:
Օրենսդրությունը մարմնավաճառության համար սահմանել է 1000-1500 դրամ տուգանք, որը, ոստիկանապետի կարծիքով, թույլ չի տալիս մարմնավաճառներին կարգի հրավիրել: «Իրենք էլ ընտելացել են, վարժվել են, գիտեն իրենց իրավունքները: Քանի՞ անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել ու չպատժել, իրականում մնում է անպատիժ»,- ասել է նա:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.