Գալուստ Գրիգորիչի մուրազը հերթական անգամ կատարվեց: Նրա պատգամավոր որդին` թատերական ինստիտուտ ավարտած, մասնագիտությամբ էստրադնիկ Արմանը քիչ առաջ նշանակվել է ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետ (այս վարչության անվան երկարության պատճառով, թե. Կիրակոսյանի երկար պաշտոնավարման, այն հաճախ` հենց կառավարության անդամ պարոնայք անվանում էին Կարինե Կիրակոսյանի վարչություն):
Լավ պապաներ ունեցող բոլոր զավակներն էլ աչքի են ընկնում մի առանձնահատկությամբ` նրանք բոլորն էլ տարաբնույթ հավակնություններ են դրսևորում, որոնք պապաները պետք է ամեն գնով իրականացնեն. Գալուստ Սահակյանի որդին մյուս բոլոր հավակնորդներից տարբերվում էր նրանով, որ նման ամենակարող պապա ունի որը գրեթե միշտ ի կատար էր ածում որդու հավակնությունները: Սկզբում էստրադնիկ Արմանը փորձեց կյանք մտնել քեռու` հռչակավոր Բուռնաշի միջոցով` աշխատանքի անցնելով նրան պատկանող «Հրազդան» մարզահամալիրում:
Սկզբում Արմանի հավակնությունները մշակույթի ոլորտում էին` քեռու մոտ մարզաթատերական գործունեություն ծավալելուց հետո Արմանը 25 տարեկանում «նստում է» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի աթոռին (ըստ երևույթին Արմանը քեռուն պատկանող «Օպերա» կլուբ հաճախելու ընթացքում տեղանքին լավ ծանոթացել է, հետո էլ սիրտը կպել է շենքին և ցանկություն է հայտնել ամբողջ շենքում ելումուտ ունենալ. դե, քանի որ տղան նման ցանկություն է դրսևորել, բնական էր, որ դա պետք էր ի կատար ածել):
Հետո արդեն Արմանը անցում կատարեց քաղաքապետարան` տեղավորվելով Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնում: Դրանից հետո Արմանի հավակնություններն արդեն գնալով ավելացան. 2004-2006թթ.նա Երևանի փոխքաղաքապետն էր: Հետո արդեն կրտսեր Սահակյանի մտքով անցավ թաղապետ դառնալ: Պապան ու քեռին էլի անցան գործի, ամեն ինչ արին, որ իրենց զավակի մուրազը կատարվի, բայց հաշվի չառան, որ ուրիշներն էլ կարող են ունենալ իրենց հարազատների հավակնություններն իրականացնելու խնդիր և քանի որ նման խնդիր իրագործողը ոչ այլ ոք էր, քան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ուստի Աջափնյակի թաղապետ դարձավ ոչ թե Արման Սահակյանը, այլ ամենազոր Գառնիկիչի եղբայր Ռուբեն Հովսեփյանը:
Արմանը չէր կարող հաշտվել պարտության հետ. հավանաբար պապան ու քեռին էլ տղային խոսք էին տվել և, այդպես, տղայի հաջորդ թռիչքը երկրի խորհրդարանն էր. 2007թ. խրհրդարանական ընտրություններից այս ընտանիքը տուն տարավ երեք մանդատ. պատգամավորներ դարձան Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը և Արման Սահակյանը: Մի երկու տարի «պատգամավոր-կոճակ» աշխատելուց հետո Արմանը էլի սկսեց հավակնություններ դրսևորել. այս անգամ արդեն նրա աչքը ուղղվեց կառավարություն: 2009թ. Արմանը աչքը դրեց Կրթության և գիտության նախարարի պորտֆելի վրա, բայց նախագահը նախապատվությունը տվեց ավելի ակտիվ երիտասարդի` Արմեն Աշոտյանին դարձնելով նախարար:
Եվ փաստորեն, ինչպես տեսնում ենք, այդ օրից Արմանի մոտ գործադիր դաշտ տեղափոխվելու հավակնությունը չի մարել` հարկավոր էր ընդամենը սպասել պատեհ պահի, հատկապես, որ եղբայրն էլ դարձավ առողջապահության փոխնախարար: Եվ ահա պատեհ պահը եկավ` Կարինե Կիրակոսյանի պաշտոնանկությունից հետո կառավարության նիստերին այդ աթոռը զբաղեցնում էր ոմն Աշոտ Մարկոսյան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր է նշանակում կատարել, սակայն զարմանալի արագությամբ կառավարության պաշտոնական կայքում արդեն որպես հիշյալ պաշտոնի պաշտոնակատար Արման Սահակյանն է «բազմած».:
Ի՞նչ է տալու Արման Սահակյանի նշանակումը այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը` իհարկե ոչինչ: Ընդհանրապես սա այն պաշտոնն էր, որտեղ նաև Կարինե Կիրակոսյանն ի զորու չէր որևէ բան անել. Այս պաշտոնին նստածները ընդամենը պետական գույքի հետ վարվում են այն կերպ, ինչ իրենց թելադրում են վերևից. Այստեղ ինքնուրույնություն լինել չի կարող. Ինքնուրույնության, խարիզմի բացակայության առումով կրտսեր Սահակյանն իհարկե իդեալական թեկնածու է:
Բայց դրանով հանդրեձ չենք կարող նաև ևս մեկ անգամ չարձանագրել Հայաստանի Հանրապետությունում հաստատված անշրջելի դարձած կարգուկանոնը բոլոր պաշտոնները միայն և միայն յուրայիններին: Չի բացառվում, որ Կարինե Կիրակոսյանի անսպասելի պաշտոնանկության` այդպես էլ հստակորեն չպարզված հանգամանքները ևս ընդամենը հորինված են եղել` Գալուստ Գրիգորիչի ժառանգի հավակնությունների համար ճանապարհ բացելու նպատակով: Հատկապես, որ հայտնի էր այն, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններում նախագահն այլևս մտադիր չէ այս ընտանիքի հանդեպ շռայլ գտնվել և առանց արդարացման մանդատներ բաշխել:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.