Այսօր ամբողջ հեռուստաեթերը ողողված է ցածրաճաշակ երաժշտությամբ: Արդեն գաղտնիք չէ. երբ այս ոլորտի ամբողջ ռեսուրսը հանրային ճանաչման է ներկայացնում որոշ անհատների՝ աշխատելով նրանց գնի բարձրացման համար, ապա բարձրորակ երաժշտությունն անհետանում է: Այս աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ լրատվամիջոցներում, մասնավորապես` հեռուստատեսություններում չկա երաժշտական խմբագիր, որը երաժշտության հետ փոքր-ինչ կապ ունենա, հասկանա երաժշտություն և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի:
Մյուս կողմից, պահանջարկն է թելադրում առաջարկը, ինչի հետևանքով մի քանի տարի առաջ էստրադային կամ այլ ժանրերում հանդես եկող երգիչ-երգչուհիները, ելնելով այն բանից, որ ռաբիս երաժշտությունն ավելի պահանջված է և շահութաբեր, ուղղվեցին դեպի այդ դաշտը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հենց այս նույն խնդիրների շուրջ իրենց մտահոգություններն արտահայտեցին երաժիշտ Վահան Արծրունին և կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Ըստ Սաթյանի, 1990-ականների սկզբին «ռաբիս» հասկացություն ոչ եթերում կար, ոչ թերթերում, և նման պահանջարկ չէր կարող լինել։ Ռաբիս չկար, բայց կար այն, ինչը կամաց-կամաց պետք է հասներ այսօրվան: Ըստ կոմպոզիտորի՝ հիմա արտասահմանյան երկրներից տրվում է պահանջարկի պատվեր, և դա դասականի կամ ջազային երաժշտության պահանջարկ չի ձևավորում, մինչդեռ դրանք մեծապես պահանջված են այդ նույն երկրներում: «Հիմա պետք է փոխել մոտեցումը՝ աշխարհայացքը, որովհետև նույն հարսանիքներում Եվրոպայում լսում են Մոցարտ»,- ասաց Սաթյանը` ավելացնելով, որ եթե տնտեսագիտորեն ենք փորձում վերաբերվել երաժշտական արժեքների ձևավորմանը, դրա համար պետականորեն հիմնավորված, հետևողական ներդրումներ են անհրաժեշտ: «Սոթբիի աճուրդում մի անծանոթ նկարիչ՝ հրեա, իր նկարը փորձեց վաճառել 1 միլիոնով, չգնեցին, տոկոսները փակեց, հաջորդ տարին նույն նկարը դրվեց 3 միլիոնով, չգնեցին, էլի ներդրումներ արեց, տոկոսները փակեց, հաջորդ տարին դրվեց 12 միլիոնով, ու գտնվեց մեկը, որ դա գնեց։ Դրանից հետո այդ հրեայի նկարների գինը սկսվեց 12 միլիոնից. դա ես տեսել եմ»,- պատմեց նա։
Իսկ Վահան Արծրունին ասաց. «Ես երազանք ունեմ… ես կուզեի, որ Հայաստանն ունենար այնպիսի արվեստ, որ այլ երկրներում պատմվեր, թե կա մի այսպիսի երկիր՝ արվեստի երկիր»:
Նրա խոսքով, երբ տարիներ առաջ Հանրային հեռուստատեսությունն իր գիշերային ծրագրում սկսեց հեռարձակել ռաբիս, «զարմացած էին նույնիսկ ռաբիս երգիչները, ու հիմա արվեստի մեջ արդեն ամուր են ռաբիսի դիրքերը»։ Վահան Արծրունիի խոսքով, արվեստի, մասնավորապես երաժշտության ոլորտում առկա խնդիրների լուծմանը պետք է ձեռնամուխ լինի մշակույթի նախարարությունը` վեկտոր պետք է ստեղծի, որը պետք է աշխատի արվեստագետի համար: «Հասել ենք նրան, որ օպերայի հրապարակում սիմֆոնիկ նվագախումբ է կանգնած, ու ռաբիս երաժշտություն է հնչում, իսկ հանրապետության առաջին դեմքերը նստած են, և հրճվանքից ու հաճույքից բացի` ուրիշ բան չկա դեմքներին»,- ասաց նա:
Սաթյանի կարծիքով՝ հնարավորինս օբյեկտիվ կլինի գոնե հետևել Փարիզի օրինակին՝ գերիշխող երաժշտական ժանրերից յուրաքանչյուրին հատկացնել 25% եթերաժամ, ռադիոլսողին թողնելով ընտրությունը՝ ինչ լսել։
Շուշան Գալստյան
- 13:10Չեմ կարծում, որ մեզ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին
- 11:10Աշխարհը բախվել է սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի․ Անտոնիո Գուտերեշ
- 13:10Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանից հեռացող McDonald’s-ի ակտիվները. Forbes
- 15:10Դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը. Վանեցյանը վայր է դնում մանդատը.Վանեցյան
- 14:106 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով. դիտարկում
- 13:10«Մինչև սեպտեմբեր մեզ նոր ցնցումներ են սպասվում». Մհեր Ղուշչյան
- 11:10Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար
- 14:10Արբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ է
- 13:10Անհնազանդության էլի մի հուժկու ալիք, ու նիկոլական ռեժիմը, վստահաբար, չի դիմանա
- 14:10Ողորմելի անհայրենիքներ, ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանի կազմում, ինչպես Նախիջևանի՞, թե՞ Գետաշենի տարածաշրջանի
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
17.06.2022 | 13:10
17.06.2022 | 12:10
17.06.2022 | 11:10
16.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.