Ձեռքի դանակն ժամանակին առգրավվել են
Հունիսի 17-ին`ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Ժամը 16.10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների և ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 1961թ. ծնված Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում` անկողնային հիվանդ մայրը: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում դանակն առգրավվել է, իսկ Գ.Խանզադյանը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:
Դիակ ծառի վրա
Հունիսի 17-ին ժամը 21.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում` ծառի վրա դիակ կա և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների կողմից պարանների օգնությամբ դժվարանցանելի ճանապարհով իջեցվել է 1952թ. ծնված Լևոն Գաբրիելյանի դին:
Անհետացած Ծովագյուղի բնակչին հայնտաբերեցին
Հունիսի 18-ին ժամը 13.00-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղապետ Գ.Թովմասյանից ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վիգեն Թովմասյանը հունիսի 17-ին ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տնից դեպի «Այծեսար» կոչվող լեռ և մինչ օրս չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների և կինոլոգների օգնությունը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբից 2 փրկարար, 1 կինոլոգ, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կինոլոգիական ծառայության 3 կինոլոգ:
Ժամը 17.00-ից սկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են նաև Ծովագյուղ գյուղի 115 բնակիչ:
Ժամը 21.40-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հունիսի 19-ին ժամը 09.15-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 30 փրկարարներ եւ տեղի 28 բնակիչ:
Ժամը 19.00-ին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի մոտ տեղի անտառապահները և համագյուղացիները հայտնաբերել են Վիգեն Թովմասյանին անվնաս վիճակում:
Պատի ինքնափլուզում
Հունիսի 18-ին ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասում` «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է խճահատիկի էլևատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ 1974թ. ծնված Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 1980թ.ծնված Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք և, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Փրկարաների ուժերով փլատակից դուրս է բերվել Ս.Ղազարյանի դին:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Ա.Ղազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է:
Կանխվել է ինքնասպանության փորձը
Հունիսի 19-ին ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 77 շենքի տանիքից երիտասարդ է ցանկանում նետվել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ նույն շենքի 20-րդ բնակարանի բնակիչ 1990թ. ծնված Հայաստան Մելոյանը բարձրացել է շենքի տանիք և սպառնում է նետվել:
Հատուկ փրկարար ջոկատի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա.Մանուկյանի և լեռնափրկարար փրկարար ծառայության ենթասպա Կ.Ալվրցյանի կողմից Հ.Մելոյանի հետ տարված բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:
«Նաիրի» մարզադաշտի մոտ հայտնաբերվել է դիակ
Հունիսի 19-ին ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 20.10-ին փրկարարների ուժերով դիակը ձորակից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Նախնական տվյալներով զոհվածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 1946թ.ծնված Ստյոպա Մովսիսյանն է:
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ
- 13:10Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով
- 12:10Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են,
- 11:10Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. Հայաստանին կտրամադրվի 120 մլն դոլար
- 15:10Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
- 14:10Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 13:10Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ
- 12:10ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել
- 11:10Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.