«Կաթողիկոսի այցը ես համարում եմ պատմական: Վերջին օրերին ամենաբուռն քննարկման առարկա է դարձել: Ոմանք համեմատում են Խրիմյան Հայրիկի այցելության հետ, բայց ես դրան այնքան էլ համամիտ չեմ, քանի որ Խրիմյան Հայրիկը անցել էր Ջավախքով, և նրա այցը հովվապետական այց չէր: Քանի որ աշխարհում չկա մի այլ տեղ, որտեղ համախմբված լինի այսքան հայություն, և բնականաբար այս տարածաշրջանը հոգևոր խնդիրներ ունի, ուստի կաթողիկոսի այցը ոգևորիչ էր ջավախքահայության համար: Շատ բարձր եմ գնահատում այս հովվապետական այցը, քանի որ նոր լիցք հաղորդեց, որի շնորհիվ տեղի հայությունը կկարողանա իր ազգային մենթալիտետը պահպանել: Քանի որ կան բազմաթիվ խնդիրներ»,- այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ դրականի հետ մեկտեղ այցը բերեց նաև բացասական հետևանքներ: «Նախ և առաջ մեզ համար շատ անակնկալ էր վրացական մամուլում հրապարակված կոմյունիկեի նախագիծը, որը տարածեցին վրացական լրատվամիջոցները, իսկ այնուհետ տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներով: Կոմյունիկեի տեքստին ծանոթանալով՝ հասկացանք, որ վրացական կողմը կանխամտածված ձևով փորձում էր փակուղի մտցնել օրակարգային հարցերի քննարկումը: Օրակարգում կային հետևյալ հարցերը. Հայ Առաքելական եկեղեցու վրացահայոց թեմում իրավական կարգավիճակի հարցը և վիճելի եկեղեցիների վերադարձը: Առաջին հարցի լուծումով կլուծվեր նաև վիճելի եկեղեցիների խնդիրը, մինչդեռ կոմյունիկեի մեջ առաջ քաշվեցին մեզ համար անընդունելի ոչ իրավական, ոչ պատմական տեսանկյունից չհիմնավորված առաջարկներ, այն է՝ առաջարկվում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու վրացահայոց թեմը Վրաստանում ունենա այն կարգավիճակը, ինչ որ վրաց ուղղափառ եկեղեցին՝ Հայաստանում: Այս երկու խնդիրները դնել նույն հարթության վրա՝ խիստ տարակուսելի է, որովհետև բոլորս գիտենք, որ Վրաստանում կոմպակտ կերպով բնակվում են շուրջ 150 հազար հայեր, իսկ Հայաստանում վրացական համայնքը շատ փոքրաթիվ է: Այսքան ժամանակ վրացական իշխանություները կամ եկեղեցին խնդիր չեն դրել վրաց ուղղափառ եկեղեցի գրանցել Հայաստանում»,- ասաց Շիրակ Թորոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում խղճի ազատությունն օրենսդրորեն կարգավորված է. «Այս խնդիրը օրենքով կարգավորված է, քանի որ բոլոր կրոնական հոսանքները, նույնիսկ հասարակության համար անցանկալի կազմակերպությունները գրանցվում են, եթե նույնիսկ հասարակության համար դրանք անընդունելի են: Մինչդեռ Վրաստանում գրանցվում են միայն պետության կողմից ճանաչված վրաց ուղղափառ եկեղեցիները: Իսկ Վրաստանում կան խոշոր կաթոլիկական, հրեական և մահմեդական համայնքներ, և այս խոշոր համայնքներն անտեսված են:
Հաջորդ խնդիրը, որը առաջ է քաշվել կոմյունիկեում՝ այն է, որ իրենց կողմից Վրաստանում գտնվող, այսպես կոչված, վիճելի եկեղեցիների հարցի հետ զուգահեռ հայտարարում են, որ Հայաստանում գտնվող հինգ եկեղեցիներ վրացական են, դրանց թվում՝ Սուրբ Նորաշենը: Նրանք փորձում են քանակական առումով համարժեքության վրա դնել այս խնդիրը: Սակայն եթե տրամաբանենք, պետք է նշել, որ յուրաքանչյուր ազգ եկեղեցի է կառուցում այն վայրում, որտեղ ապրում է: Բայց Լոռիում ե՞րբ է գոնե մեկ վրացի ապրել, որ վրացական եկեղեցի կառուցի»:
Ակնհայտ է, որ ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ՝ հոգևոր, խտրականություն կա ջավախքահայության նկատմամբ: Կոմյունիկեի մեջ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որում ներառված մասնագետները պետք է որոշեին եկեղեցիների պատկանելության հարցը: Այս դեպքում արդեն կասկածի տակ է դրվում հայկական եկեղեցիների պատկանելության հարցը: Սա գրեթե նույնն է, որ հանձնաժողով ստեղծվի ցեղասպանության հարցը քննարկելու համար, ինչը նշանակում է՝ կասկածի տակ դնել ցեղասպանության իրողությունը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.