Հայաստանում է գտնվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Աբրահամն այսօր մամուլի ասուլիսում խոսեց իր ձեռքբերումների, ծրագրերի, ինչու չէ, նաև պարտությունների մասին, իսկ որ ամենակարևորն է` ասաց, որ եկել է ամուսնանալու. «Հայաստան ժամանելուս նպատակներից մեկը ամուսնությունն է. Հարսնացուս սովորական աղջիկ է, հանրությունը չի ճանաչում նրան»:
Աբրահամը նախ խոսեց Անդրե Ուորդից կրած պարտության մասին, նկատելով, որ ԱՄՆ-ում շատ բարդ է մրցելը:. «Ես լավ սկսեցի, սակայն տակտիկական սխալ թույլ տվեցի: Ես գիտեի, որ ԱՄՆ-ում, եթե նոկաուտի չենթարկեմ, ապա միավորներով հաղթել չեմ կարող: Ես այժմ Երևանում եմ, երեք-չորս շաբաթ կհանգստանամ, օգանիզմս կվերականգնեմ, ապա կմեկնեմ Գերմանիա, երեք-չորս որակավորման հանդիպումներ կանցկացնեմ և կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Դա կլինի հաջորդ տարվա վերջում»:
Արթուր Աբրահամը որոշակի ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված. «Իմ կարիերայից հետո Հայաստանում ցանկանում եմ ստեղծել բռնցքամարտի դպրոց, որտեղ կուսուցանեն անգլերեն և գերմաներեն: Եթե բռնցքամարտիկը օտար լեզու չգիտի, նա չի կարող միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալ», — ասաց նա:
Արթուրը դրական գնահատեց հայկական բռնցքամարտի ներկայիս վիճակը. «Հայաստանում լավ որակի բռնցքամարտիկներ շատ կան, որոնք կարող են լինել աշխարհի չեմպիոններ: Սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ, ուստի շատերը մեկնում են այլ երկրներ: Տաղանդավոր մարզիկներ ունենք»:
Աբրահամը մի շատ հետաքրքիր դիտարկում արեց. «Հայաստանը միջազգային ասպարեզներում առավել հաջող հանդես է գալիս անհատական մարզաձևերում: Երևի մեր եսասիրությունն է պատճառը, որը անհատական մարզաձևերում ավելի մեծ հաջողություն ենք ունենում»: Նա ճիշտ է համարում, որ հայ բռնցքամարտիկների մի մասը սիրողական բռնցքամարտը Հայաստանում թողնում է և հեռանում ԱՄՆ: Արթուրի կարծիքով, ԱՄՆ-ը բռնցքամարտում Գերմանիայից ուժեղ է:
Աբրահամը Երևանում մարզվել է Ենգիբարյանի անվան մարզադպրոցում և մտադիր է օգնել իր կրթօջախին: ««Ադիդաս» — ի միջոցով հարյուր հազար եվրոյի օգնություն կցուցաբերեմ դպրոցին», — ասաց նա:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
06.05.2022 | 12:10
05.05.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.