Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն ասաց, որ Երևան քաղաքի վերելակների 30 տոկոսը պետք է դադարի գործել, բայց եթե դա արվի՝ բում է լինելու:
Երևանում գրանցված 4830 վերելակներից փորձաքննություն է անցել 2898-ը, որոնցից բացասական եզրակացություն է ստացել 361-ը: Բացասական եզրակացություն են ստացել հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վերելակները`1200-ից 312-ը: Ըստ Պետրոսյանի, բացասական չեն գնահատվել այն վերելակները, որոնք, ճիշտ է, ունեն թերություններ, բայց կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, ուստի շահագործումը չի դադարեցվել:
Աշոտ Պետրոյսանը դեմ է վերահսկողությանը: Նրա կարծիքով՝ տնտեսվարողն այնքան գիտակից պիտի լինի, որ սեփական նախաձեռնությամբ փորձաքննի, ասել է թե` իրենց կառույցում ստուգել տա իր տեխնիկայի վստահելիությունը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը ստուգող, վերահսկող կառույց չէ, տնտեսվարող սուբյեկտները կնքում են պայմանագիր, մենք իրականացնում ենք փորձաքննություն: Փորձագիտական խումբն ուսումնասիրում է՝ վերելակը պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Եթե բացասական եզրակացություն են ստանում ու շարունակում են շահագործել, 1 մլն տույժ են ստանում», -պարզաբանեց Պետրոսյանը: Նաև ասաց՝ կարգադրել է, որ փորձաքննություն անցած վերելակները փորձաքննության փաստաթուղթը փակցնեն վերելակում: «Օրենքի համաձայն, տեխնիկական անվտանգության պատասախանատվություն կրում են տնտեսվարող սուբյեկտները»,- կրկնեց Աշոտ Պետրոսյանը:
Ասենք, եթե փակցված թուղթ չկա, մարդիկ չպե՞տք է օգտվեն վերելակից: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու բազմաբնակարան շենքերի դղրդացող ու «հոտավետ» վերելակների համար: Ըստ Պետրոսյանի՝ տնտեսվարողը, այսինքն՝ համատիրությունը, որը կարծես չի էլ պատրաստվում պատասխանատվություն վերցնել:
Վերելակների ոլորտում վերահսկողության առումով՝ Պետրոսյանը համոզված է. «Լիֆտը մեքենա է, ինքնաշարժ մեքենա, կոմունիստական իրականության մեջ անընդհատ հսկող համակարգ կար, մենք 21-րդ դարում ենք ապրում, ինչքան շատ վերահսկող լինի, այնքան վատ, ինչքան մեր պատասխանատվությունը մեծ լինի, այնքան լավ: Չի կարելի անընդհատ՝ հսկող, հսկող, հսկող… ի՞նչ հսկող»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.