Հունիսի 13-ին սկսվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք: Սա վերջին հարյուրամյակում առաջին հովվապետական այցն է Ջավախք:
Վեհափառ Հայրապետը Վրաց Իլիա Բ Պատրիարքի հետ նախ հյուրընկալվեցին Բորժոմիում` Վրաց Եկեղեցու Բորժոմիի և Բակուրիանիի թեմի առաջնորդ Սերաֆիմ արքեպիսկոպոս Ջոջուայի, Բորժոմիի շրջանային ժողովի նախագահ Բեսիկ Քուրդաձեյի և Բորժոմիի շրջանային վարչության նախագահ Վախթանգ Մաիսուրաձեի կողմից, ապա մեքենաների շարասյունն ուղևորվեց դեպի Ախալցիխե:
Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների հովվապետերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան, Ախալցիխեի շրջանային ժողովի նախագահ Մալխազ Գիքոշվիլին, Ախալցիխեի շրջանային վարչության նախագահ Գելա Դեմետրաձեն, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, փոխառաջնորդության հոգևոր դասը, համայնքային գործիչներ, ապա Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրենց պատգամը և օրհնությունը բաշխեցին հայ և վրաց հավատացյալներին:
Ախալցիխեում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքն այցելեցին նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (XIX դ.): Եկեղեցու պարիսպների մոտ երկու Հովվապետերին ազգային երաժշտության հնչյունների ներքո, երկու երկրների դրոշակներով դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները: Ազգային տարազներով պատանիները աղ ու հաց մատուցեցին Վեհափառ Հայրապետին և Վրաց Պատրիարքին: Այնուհետև ՙՀրաշափառով՚ հոգևորականների թափորը մուտք գործեց եկեղեցի: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց գոհաբանական աղոթք, ապա բարեպաշտ ջավախահայերին հայրական իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը: ՙՈւրախ ու քաջալեր ենք տեսնելով, որ դուք շարունակում եք դարեր ի վեր Ջավախքում ապրած ձեր հայրերի հավատավոր և ազգասեր ուղին` ձեր սրտերում անսասան պահելով հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցուն, նախանձախնդիր լինելով ազգային մեր արժեքների հանդեպ և պահպանելով մեր հին ու հարուստ մշակույթը: Պատմության մեջ մեր Սուրբ Եկեղեցին խնամել ու առաջնորդել է մեր ժողովրդին ամենուր, որտեղ հայորդիք բնակություն են հաստատել: Այսօր, գոհություն Աստծո, մեր Եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իրականացնել փրկչական իր առաքելությունն ու հոգևոր սպասավորությունը Սամցխե-Ջավախքում, որտեղ ապրող հայ բնակչությունը մեծ կարիքն ունի հոգևոր խնամքի, հայեցի և քրիստոնեական լիարժեք կրթության:
Դուք, սիրելիներ, կրողն ու ժառանգորդն եք վրացահայ համայնքի հարուստ ժառանգության, որ կերտվել ու բարձրացել է` հաստատված մնալով հավատքի վեմին: Վրացահայ համայնքի, Ջավախքի այս գեղաշուք երկրամասի ծոցից են ելել մեր ժողովրդի բազմաթիվ երախտավոր զավակներ` տաղանդաշատ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ, ազգային բարերարներ, հայ կյանքի վաստակյալ նվիրյալներ: Հավատքի նույն զորությունը, ազգասիրության և եկեղեցանվիրումի նույն ոգին, Վրաստանի և Հայաստանի հանդեպ նույն նախանձախնդրությունն են ձեր սրտերում, որոնցով բարիք եք ստեղծում վրաց ժողովրդի հետ, հոգում Ջավախքի բարգավաճման և ձեր հոգևոր-եկեղեցական կյանքի նորոգության համար՚, — նշեց Նորին Սրբությունը: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորեց վիրահայերին չընկճվել կյանքում ծառացող խոչնդոտներից ու խնդիրներից, այլ արի ոգով ու առ Բարձրյալը հույսով շարունակել ջանք ու նվիրում բերել իրենց բարի նպատակների իրագործման համար, ձեր բարօրության, ազգային և հոգևոր ձեր կյանքը զորացնելու համար: ՙՄիշտ հավատացեք, որ Աստծո կենդանարար զորությունն է առաջնորդում Նրան ապավինողներին, ինչպես դարերի փորձությունների միջով առաջնորդեց հնագույն և փոքրաթիվ մեր ժողովուրդին և օրհնեց մեզ հոգևոր ու ազգային ձեռքբերումներով: Համոզված ենք, որ Վրաց Եկեղեցու և պետության սատարումով առավել կարդյունավորվի և կզարգանա Ջավախքը և հայոց ազգային-եկեղեցական կյանքը:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ապրեք ու գործեք հավատքով: Հոգացեք, որ ապրի ձեր զավակների շուրթերին ոսկեղենիկ հայոց լեզուն, մեր հայրերի աղոթքը, որ զորանա նրանց հոգում մեր նախնյաց սուրբ հավատքը, որը դարձնում է մեզ կենդանի Աստծո տաճար, Աստծո ժողովուրդ՚, — պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հավատավոր հոտին: Սյցի առիթով Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը հայտնեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոսին, ինչպես նաև ուխտյալ եկեղեցականներին, թեմական վարչության անդամներին, կրթության և մշակույթի նվիրյալներին` նախանձախնդրության ու անդուլ ջանքերի, հավատավոր և եկեղեցանվեր ընթացքի համար:
Ապա հավատացյալներին իր օրհնությունը բաշխեց նաև Համայն Վրաստանի Պատրիարքը: Իր խոսքում վրաց հովվապետը պատմական նկատեց Վեհափառ Հայրապետի այցը, ինչպես նաև շեշտեց վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը Վրաստանի կյանքի տարբեր ոլորտներում:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր:
Արարողությունից հետո պատվիրակությունը մեկնեց Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոց, ուր Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Իլիա Բ կաթողիկոսը ներկա գտնվեցին աշակերտների կողմից պատրաստված գրական-երաժշտական հանդիսության: Միջոցառման ավարտին երկու Եկեղեցիների հովվապետերին ողջունեց դպրոցի տնօրեն Սվետլաննա Հարությունյանը: Վերջում ներկա աշակերտներին ու ուսուցիչներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը` պատգամելով իբրև գանձարան փայփայել իրենց դպրոցը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.