Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորեցին թեմի հոգևոր դասը և Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարևանությամբ կառուցված ՙՀայարտուն՚ կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր ՙՀայարտուն՚ կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի և աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար Բորիս Սահակովը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որից հետո այս առիթով իր ուրախությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության և թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության և ուշադրության համար: Բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորեցին արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան և Երևանի քաղաքապետը: Իր սրտի խոսքն ասաց նաև կենտրոնի բարերարը` շնորհավորելով ամենքին կարևոր այս ձեռնարկի առիթով: Վերջում ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ` պահպանելով պատմական ՙՀայարտուն՚ կենտրոնի բարի ավանդները: Վեհափառ Հայրապետը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորեց վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն և անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթները, լեզուն ու հարուստ մշակույթը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, ՙՀրաշափառի՚ ներքո մուտք գործեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել և նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ բարձրագույն շքանշանով պարգևատրեց ՙՀայարտուն՚ կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր և ազգանվեր գործունեությունը: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արարողությանը ներկա վիրահայությանը: Գոհություն հայտնելով Աստծունª Վրաստանում հովվապետական այցելությամբ լինելու բերկրալի առիթի համար` Նորին Սրբությունն անդրադարձավ վիրահայության կյանքում նորաօծ տաճարի կարևորությանը. ՙՀոգենորոգ այս պահին մեր մտածումները վերստին ուղղվում են դեպի մեզ բոլորիս հարազատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից շողում է Հայաստանը դեպի Աստված դարձրած լույսը, և սկիզբ են առնում մեր ժողովրդի հավատքը, քրիստոնեական կյանքի ուղին և սրբազան արժեքները: Այս արժեքներով սնված և էջմիածնադրոշմ հավատքով զորացած հավատավոր մեր հայրերը երկու դար առաջ կառուցեցին այս գեղեցիկ եկեղեցին և անվանեցին Սուրբ Էջմիածին, համոզումով, որ Սուրբ Էջմիածնի աստվածային անսպառելի լույսն է բաշխվում նվիրական այս աղոթավայրում:
Երկու դար Սուրբ Էջմիածինը` գտնվելով հայաշատ Հավլաբար թաղամասում, իր խնկաբույր կամարների ներքո է համախմբել Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին, ովքեր աղոթքը իրենց շուրթերին և հայրենական հիշատակներն իրենց հոգիներում` վրաց հողի վրա ապրել են խաղաղ ու ստեղծագործ ընթացքով և կազմակերպել ու խնամել իրենց համայնքային կյանքը: Ահավասիկ, Մեր հայրերի արդար աղոթքով ու քրտինքով շաղախված եկեղեցու օրհնությունը մեզ ուժ է տալիս և զորացնում մեզ մեր հավատքի մեջ` ջանք ու նվիրում բերելու և շեն ու պայծառ պահելու եկեղեցական և ազգային կյանքը, վերականգնելու խոնարհյալ մեր սրբավայրերը՚: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորեց ներկա ժողովրդին ապրել հավատքով և զորանալ Ս. Հոգու շնորհներով, միասնաբար պայծառացնել հոգևոր և ազգային կյանքը, խնամել ու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու հայրենական արժեքները: ՙՁեր և մեր բոլոր զավակների հոգևոր ուժով, քրիստոնեկան ճանաչողությամբ, ավետարանական պատգամներին հավատարմությամբ միշտ հաստատուն ու պայծառ պիտի լինի Մեր Եկեղեցին՚, — ասաց Նորին Սրբությունը` նաև պատգամելով վիրահայ համայնքին նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր ներդնել հանուն Վիրահայոց դարավոր թեմի նոր զարթոնքի:
Եկեղեցու վերաօծման առիթով, ի գնահատություն թեմակալ առաջնորդի նվիրյալ ու ժրաջան ծառայության, Նորին Սրբությունը Վազգեն եպիսկոպոսին շնորհեց եպիսկոպոսական պանակե: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց եկեղեցու նորոգության գործին մեծ աջակցություն բերած ԱՄՆ Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիներին, իսկ նորաօծ Ս. Էջմիածին եկեղեցուն Նորին Սրբությունը նվիրեց ս. Հաղորդության սկիհ:
Այնուհետև մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ, որից հետո ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդարանի, ՙՀայարտուն՚ կենտրոնի հովանավորների և հայ համայնքի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որին մասնակցում էին Վրաց Եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, բազում հայորդիներ: Ճաշկերույթն ամփոփվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով: Հովվապետական այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաև գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին և Նելսոն Պետրոսյանին: Ամենայն Հայոց Հայրապետի մասնավոր գնահատանքի արժանացան նաև եկեղեցու շինարարներ Անատոլի Սոլոմոնաշվիլին և Զուրա Գաչեչիլաձեն:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.