«Ինքնասպանությունների պատճառների մասին խոսելիս առաջին հերթին պետք է նկատի ունենանք մարդկանց սոցիալական վիճակը, որովհետև ինքնասպանության դիմելուն դրդում է սոցիալ-տնտեսական վիճակը, մանավանդ եթե բնակչության կեսը գործազուրկ է: Գրեթե ամեն շաբաթ բերվում են գործեր։ Ես ընթերցում եմ այդ բազմահատոր ինքնասպանության գործերը, և կարող եմ ասել, որ սովորաբար խոսում են կոնկրետ մեկ դրդապատճառի մասին, բայց այդպիսի դեպքեր շատ քիչ են պատահում, քանի որ այդ քայլին դիմում են մի շարք պատճառներ ունենալով»,- այսօր, «Ընտրություն» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ, հոգեբան, արձակագիր Էլդա Գրինը:
Ըստ նրա, այսօր առավել գերիշխում են անզորությունից, ելք չգտնելուց, փակուղում գտնվելու զգացողությունից և օտարացումից ինքնասպանության դիմելու դեպքերը։ Ըստ որում` ամենաշատն ինքնասպանության են դիմում դեռահասները և պատանիները: Հոգեբանը նշեց, որ ինքնասպանություն գործելու դրդապատճառները շատ են, հիմնականում` հոգեբանական պրոբլեմները:
Ըստ դատական հոգեբան-փորձագետի, ինքնասպանության դիմելու համար կա ընդունված 5 դրդապատճառ:
Ինքնասպանության դիմելու առաջին դրդապատճառը կոչվում է «կանչ». մարդը կարող է ինքնասպանության դիմել, քանի որ ուզում է՝ ի վերջո, իր վրա ուշադրություն դարձնեն, հասկանան, որ կողքով անցել են ու իրեն չեն նկատել: Այս դրդապատճառը հատուկ է դեռահասներին, որոնց հաճախ թվում է, թե այդպես է, սակայն իրականում այդպես չի լինում: Հոգեբանի խոսքով՝ պատճառն այն է, որ դեռահասները մաքսիմալիստ են ամեն հարցում և շատ զգայուն:
Երկրորդ դրդապատճառը խուսափումն է. ինքնասպանության դիմելով՝ մարդը փորձում է խուսափել սպասվող պատժից կամ վախենում է ապագայից, ապագայի հանդեպ վախից, իր ունեցած հիվանդության զարգացումից կամ այլ տառապանքներից:
Երրորդ դրդապատճառը կարող է լինել ինքնապատիժը, այսինքն` մարդն ինչ-որ արարք է գործել և այդկերպ փորձում է պատժել ինքն իրեն:
Չորրորդ դրդապատճառը մերժումն է. կյանքը մերժում է նրան իր ամբողջ գեղեցկությամբ, այսինքն՝ ընթանում է հակառակ իր բնազդի, քանի որ մենք ունենք ապրելու բնազդ:
Իսկ հինգերորդն ինքնամեղադրումն է, որն ինքնապատժի զուգորդումով սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է. մարդն իրեն հարմարավետ չի զգում այս կյանքում և ուզում է հեռանալ այս աշխարհից:
Էլդա Գրինի խոսքով, այժմ ամենաշատը տարածված է ինքնասպանության դիմելու այն դրդապատճառը, երբ մարդն օտարացված է, անզոր է և ապագա չի տեսնում: «Ինքնասպանություն չգործելու համար կարևոր է, որ մարդիկ լավ պատկերացնեն ապագան: Ինքնասպանությունների տարածման հիմնական գործոնները սոցիալ-հոգեբանական արտահարմարումը և տնտեսական ծանր վիճակն են: Քաղաքակիրթ երկրներում հաշվում են՝ ինչքան մասնագետ է պետք, պատրաստում են մոտավորապես այդքան։ Իսկ մեզ մոտ, վերցնենք հոգեբաններին, հոգեբան պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը, արդյունքում՝ հոգեբան շրջանավարտները պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք, բայց հաճախ դա էլ չեն գտնում»,- ասաց նա:
Փաստորեն, բալանսը խախտված է մասնագետների և նրանց պահանջարկի միջև, պետք է պատրաստվեն այնքան թվով մասնագետներ, որքան պահանջվում է:
Թվելով հոգեբանության մեջ ինքնասպանության ընդունված սահմանումները՝ Էլդա Գրինը նշեց, որ եթե նախկինում համարվում էր, որ ինքնասպան լինում են մարդիկ, որոնք հոգեպես առողջ չեն, ապա այսօր հոգեբանները պնդում են, որ ինքնասպանությունը վկայում է հասարակության մեջ հավասարակշռության խախտման մասին։
Ըստ դատական փորձագետի՝ ինքնասպանության դեպքերն ավելացել են նաև բանակում: Սակայն, այս թեմայով խոստացավ խոսել ավելի ուշ:
Շուշան Գալստյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.