Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը և Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացմանը:
Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարևորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ:
Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը:
Զրուցակիցները քննարկեցին նաև օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը և Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը:
- 15:10Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին
- 14:10ԱԱԾ-ն բացահայտել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք. կան ձերբակալվածներ
- 13:10Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Փաշինյանի մամուլի խոսնակ
- 12:10Չբացառեք քաղաքացիական բախումները.Այս ամենը ճակատագրական է լինելու մեզ ու պետություն համար
- 11:10Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրող
- 11:10Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին
- 15:10Թուրքիայից 123 իրավապաշտպան հանդես է եկել կոչով՝ ի աջակցություն Արցախի
- 14:10Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
- 13:10ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ
- 12:10Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.