2011 Յունիս 5-ին, Կիրակի առաւօտուն, Ֆրանսայի Առնուվիլ լէ-Կոնէս հայաշունչ գաղութի Վարագայ Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ տնօրինութեամբ, Թեմակալ Առաջնորդ Բարձշ. Տ. Նորվան Ս. Արքեպս. Զաքարեան քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը կատարեց Բրշ. Սարգիս Սրկ. Րաշօ-Յովհաննէսեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին։
Յունիս 4-ի երեկոյեան, յաւարտ կիրակամուտի ժամերգութեան, Առաջնորդ Սրբազանը քահանայութեան կոչեց Սարգիս Սարկաւագը: Կոչման կարգի ընթացքին ընծայեալը Սրբազան Հօր եւ ներկաներուն առջեւ նզովելով հրաժարեցաւ հերետիկոսութիւններէն, խոստովանեցաւ հաւատոյ ուղղափառ դաւանութիւնը:
Յաջորդ օրը` Երկրորդ Ծաղկազարդի տօնին առիթով, Նորվան Արքեպիսկոպոս կատարեց իւր անդրանիկ Քահանայական Ձեռնադրութիւնը ի ներկայութեան հիւրաբար Ֆրանսա գտնուող Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռի միաբան` Բարձշ. Տ. Խաժակ Ս. Արքեպս. Յակոբեանի, եկեղեցւոյս այցելու հովիւ` Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Մարտիրեանի, համայնքի Սարկաւագաց եւ Դպրաց դասի, երգեցիկ խումբի, ինչպէս նաեւ բազմաթիւ անդամոց ու հիւրերու:
«Զի ողորմած եւ մարդասէր ես Աստուած գոլով» մաղթանքէն յետոյ ընծայեալ Սարկաւագը, առընթերակայութեամբ խարտաւիլակ՝ Հոգշ. Տ. Եղիա Աբղյ. Խաչատուրեանի, դասէն ծնկաչոք բեմ առաջնորդուեցաւ սաղմոսներու փոխասացութեամբ, ուր անգամ մը եւս խարտաւիլակ Հայր Սուրբը յանուն Եկեղեցւոյ պաշտօնապէս խնդրանք ներկայացուց Պատարագիչ Սրբազան Հօրը, որպէսզի Սարգիս Սարկաւագը ձեռնադրուի քահանայ։
Կանոնական աղօթքներէն ետք Սարգիս Սարկաւագ ձեռքերը բարձրացուց ի տես ժողովրդեան` ի նշան աշխարհուրացութեան, մինչ բոլոր ներկայ հոգեւորականները միասնաբար երիցս կ’երգէին «Աստուածային եւ երկնաւոր շնորհ»ը, որուն ի պատասխան հաւատացեալ ժողովուրդը կու տար իր դրական վկայութիւնը «արժանի է» ըսելով։ Ապա աղօթիւք Ձեռնադրիչ Սրբազան Հայրը իր ձեռքերը դրաւ ընծայեալի գլխուն, ուսի ուրարը ձախէն աջ դարձնելով վիզէն կախեց, որով սարկաւագի ուրարը դարձաւ քահանայական փորուրար ի նշան Քրիստոսի լուծին։
Մայր Մաշտոցի սուրբգրական ընթերցումներէն յետոյ շարունակուեցաւ Ս. Պատարագը եւ հասաւ «Ողջոյն»ի պահը։ Բարձշ. Տ. Նորվան Արքեպիսկոպոս կանոնական աղօթքներու ընթերցումով ընծայեալին տուաւ քահանայական փիլոն, սաղաւարտ, շուրջառ եւ հուսկ՝ գօտի։
Մինչ կ’երգուէր Խաչատուր Տարօնեցիի հեղինակած «Խորհուրդ Խորին» շարականը, ընծայեալը եկեղեցւոյ խորանին ետեւը լրիւ զգեստաւորուեցաւ ու առաջնորդուեցաւ Ս. Սեղանին առջեւ։ Ձեռնադրիչ Սրբազան Հայրը ընծայեալին ճակատը սրբալոյս Միւռոնաւ օծելով զայն վերակոչեց Տ. Մանուէլ Քահանայ` որուն աջ եւ ահեակ ձեռքերը եւս օծուեցան, մինչ հոգեւորականներն ու ժողովուրդը «Ամէն ալէլուիա» երգելով կը յայտնէին իրենց հոգեւոր ուրախութիւնը։ Ապա Նորվան Սրբազանի ձեռամբ Ս. Սեղանէն Քրիստոսի կենարար Մարմինը եւ փրկչական Արիւնը պարունակող Ս. Սկիհը եւ մաղզման յանձնուեցան նորապսակ Տ. Մանուէլ Քահանային, իրաւասութիւն տալով Ս. Պատարագ մատուցանելու։ Ի վերջոյ նորընծայ Քահանայ Հայրը իր անդրանիկ խաղաղութիւնը բաշխեց հաւատացեալ ժողովուրդին։
Իր քարոզին մէջ Պատարագիչ Սրբազանն անդրադարձաւ օրուայ տօնի խորհուրդին, շեշտելով քահանայական առաքելութեան կարեւորութիւնը` ի խնդիր եկեղեցւոյ հոգեւոր շինութեան եւ զարթօնքի։
Ողջոյնի պահուն ըստ երիցութեան կարգի բոլոր կղերականները կարգաւ համբուրեցին նորաօծ Տէր Հօր միւռոնաբոյր ճակատը, զայն շնորհաւորելով։ Իսկ Ս. Պատարագի աւարտին բարեպաշտ ժողովուրդը եկեղեցւոյ բեմին առջեւ խմբուեցաւ ու աջահամբոյրով շնորհաւորեց Մանուէլ Քահանան։
Ապա Եկեղեցականաց թափօրը հրաւիրեալ ժողովուրդին հետ առաջնորդուեցաւ եկեղեցւոյ յարակից Հրանդ Տինք հայկական դպրոցի հանդիսութեանց սրահը ուր սարքուեցաւ Սիրոյ Սեղան ի պատիւ նորոգ ձեռնադրեալ Քահանայ Հօր։
Արժ. Տ. Մանուէլ Քահանայ Րաշօ-Յովհաննէսեան իր քառասնօրեայ ապաշխարութեան շրջանը պիտի բոլորէ Սուրբ Էջմիածնի Մայրավանքին մէջ։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.