Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, գրում է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։ Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում։
Հովիկ Շահինյանը տեղյակ չէ՞, որ զենք ունի
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը, գրում է թերթը:
Այս նիստում որպես վկա ցուցմունք է տվել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը: Նույն գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, որն սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ է եղել. մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, որը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական և քաղաքական հնչեղություն է ստացել, քանի որ քննության ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվել է պաշտոնից և կալանավորվել:
Հովիկ Շահինյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, թե ինքն է սպանել: Նախորդ շաբաթ «Հրապարակ»-ի խմբագրություն դիմած Բաղդասարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեև մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը:
Թերթը գրում է, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ բանտարկությամբ:
Երեկ դատարանում Հովիկ Շահինյանը կրկնել է, թե միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, որ ինքն է կրակել, ու Շահինյանը հորդորել է հանձնվել:
Օրաթերթի փոխանցմամբ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են Հովիկ Շահինյանին պատկանող մեքենայից: Դատավորի հարցին՝ հնարավո՞ր է Ձեր մեքենայի մեջ զենք է եղել, Շահինյանը պատասխանել է` ոչ, դա անհնար է: Դատապաշտպաններից մեկը հիշեցրել է, որ ամբաստանյալներն ասել են, թե այդ մեքենայի «բարդաչոկից» զենք են հանել` «երեք ատրճանակ ցելոֆանի մեջ», և դրանցով կրակել: Հովիկ Շահինյանն ի պատասխան ասել է, թե տեղյակ չէ դրա մասին…
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.