«Սարդարապատ» շարժումը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել է Հայաստանի իշխանություններին համարձակության և արժանապատվության պակասի մեջ: Մասնավորապես, որ Ռուսական իշխանությունների հրահանգով Սոչիում ապամոնտաժվել է Զորավար Անդրանիկի արձանը, սակայն մեր իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքել դրան:
Սոչիում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ, մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ զորավար Անդրանիկ Օզանյանի, արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը:
«Արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը եւ մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է եւ խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաեւ մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին եւ Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաեւ մի քանի խաչքարեր:
«Կտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են` եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան, նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել»,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
2010թ. Հայաստան ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի ժամանակ մեծ շուքով տեղի ունեցավ Օսմանյան կայսրության դեմ մարտնչած եւ զոհված հայ եւ ռուս զինվորների աճյունի` «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, որին մասնակցեց նաեւ Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանում այսպես են հիշում եւ պատվում զոհված ռուս զինվորներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ… Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ ՀՀ-ում եւ հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակների եւ աճյունների նկատմամբ:
Այն, որ ՌԴ քաղաքական իշխանությունները եւ տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում եւ զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսեւորման հերթական ապացույցն է:
Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա եւ կատարվածին իրապես որեւէ արձագանք չտվեցին, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի`որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը եւ ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին:
Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս–թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, եւ որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց եւ անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ ՌԴ քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետեւանք է նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման եւ հայ–թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի:
Կատարված փաստի կապակցությամբ կոչով դիմում ենք ՀՀ-ում, ՌԴ-ում եւ արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի եւ բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի եւ քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, եւ անհողդողդ մնալ, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը»:
- 22:28Րաֆֆի Հովհաննիսյանից բացատրություն են պահանջում.(Facebook)
- 18:55Մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ
- 11:532011 թվականին ապօրինի հատված ծառերի թիվը հասնում է 1690-ի
- 23:15Բանդայի գործով առաջին “զոհերը”
- 14:27Ցմահների հարցը լուծում է պահանջում
- 13:31Հոսպիտալի բժիշկը ձերբակալվել է
- 15:59Մարիամը խիզախ աղջիկ է
- 5:29Արմավիայի ինքնաթիռները վտանգավոր են
- 18:30«Մարդ պիտի բախտ ունենա».Պարզաբանում
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.